ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2003 թվականի թիվ 36
քաղ. Երևան
ԹԱՂԱՊԵՏԻ 06.02.1998 Թ. ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության եզրակացությունը.
Համայնքի ավագանին որոշում է`
1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 4-րդ մասի համաձայն անվավեր ճանաչել «Աղբահանության սակագին սահմանելու մասին» թաղապետի 06.02.1998 թ. թիվ 7 որոշումը:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել քարտուղարության (Մ. Հակոբյան) վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել թաղապետի տեղակալ Մ. Հովհաննիսյանի վրա:
Թաղապետ` |
Ռ. Սինոյան |