Գլխավոր տեղեկություն
Номер
N 27-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2004-01.04.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.03.15/7(155) Հոդ.83
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
27.02.2004
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
27.02.2004
Վավերացման ամսաթից
09.03.2004
Дата вступления в силу
01.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ
60004039

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 փետրվարի 2004 թ.
ք. Երևան

N 27-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ և 791-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել `

1.1. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության «Սևան-Հրազդանյան ջրառ» մասնաճյուղի սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին և այլ ջրօգտագործողներին վաճառվող`

ա/ ինքնահոս եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը` 0.76 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 0.91 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ/ մեխանիկական եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը` 6.96 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 8.36 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

1.2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության «Ախուրյան-Արաքսի ջրառ» մասնաճյուղի սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին և այլ ջրօգտագործողներին վաճառվող`

ա/ ինքնահոս եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը` 0.65 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 0.79 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ/ մեխանիկական եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը` 3.99 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 4.79 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

1.3. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության «Որոտան-Արփայի ջրառ» մասնաճյուղի սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին և այլ ջրօգտագործողներին վաճառվող`

ա/ ինքնահոս եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը` 1.73 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 2.07 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ/ մեխանիկական եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը` 32.72 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 39.27 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

1.4. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության «Դեբեդ-Աղստևի ջրառ» մասնաճյուղի սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին և այլ ջրօգտագործողներին վաճառվող`

ա/ ինքնահոս եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը` 1.72 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 2.06 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ/ մեխանիկական եղանակով մատակարարված ոռոգման ջրի սակագինը` 29.83 դրամ/խմ` առանց ավելացված արժեքի հարկի և 35.79 դրամ/խմ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան