Գլխավոր տեղեկություն
Номер
N 89-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.08.2005-25.11.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.246
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
28.06.2005
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
28.06.2005
Дата вступления в силу
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.11.2021

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

14 հուլիսի 2005 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005279

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 հունիսի 2005 թ.
ք. Երևան

  N 89-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ (ԱՐՏԱՀԱՆՈՂ-ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (արտահանող-համակարգի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

 

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի հունիսի 28-ի
N 89-Ն որոշմամբ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր _ _ _ _ _

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 (արտահանող-համակարգի օպերատոր)

____ __________ 200_ թվական

ք._______________

_________________________________________________________________,

(ընկերության անվանումը)

 

այսուհետ` Պատվիրատու, ի դեմս ____________________________________________

_________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

_________________________________________________________________,

(ընկերության անվանումը)

 

այսուհետ` Կատարող, ի դեմս _______________________________________________

_________________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

 

Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունն սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 2400-ին.

 

Ֆորս մաժոր` արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են Կողմի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմի գործունեությունը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Կատարողը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություններ է մատուցում Պատվիրատուին էլեկտրաէներգիայի արտահանման ընթացքում, իսկ Պատվիրատուն վճարում է մատուցված ծառայությունների համար` սույն պայմանագրով սահմանված կարգով:

 

3. Կողմերի պարտականությունները

 

3.1 Կողմերը պարտավոր են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգը հաստատելու մասին» N 149-Ն որոշմամբ, սույն պայմանագրով, գործունեության լիցենզիաներով:

3.2 Կատարողը պարտավոր է.

ա) իրականացնել իր գործունեության լիցենզիայով նախատեսված գործառույթները` էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրով նախատեսված արտահանման ծավալները ապահովելու համար.

բ) իրականացնել էլեկտրաէներգետիկական համակարգի տնտեսական կարգավորումը արտահանման և ներքին սպառման գումարային բեռնվածքի համար:

3.3 Պատվիրատուն պարտավոր է.

ա) սույն պայմանագրի համաձայն վճարել Կատարողին` վերջինիս մատուցած ծառայությունների դիմաց.

բ) համաձայնեցնել էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրով նախատեսված արտահանման ծավալները Կատարողի հետ.

գ) մինչ Հաշվարկային ամսվան նախորդող ամսի 15-ը, Կատարողի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի (հզորության) բեռնվածքի օրական գրաֆիկը.

դ) Հաշվարկային ամսվա ընթացքում արտահանվող էլեկտրաէներգիայի (հզորության) բեռնվածքի օրական գրաֆիկում փոփոխություն նախատեսելու դեպքում, փոփոխությունների կատարման օրվանից 2 (երկու) օր առաջ, Կատարողի համաձայնեցմանը ներկայացնել նախատեսվող փոփոխությունները:

 

4. Վճարման կարգը

 

4.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը սահմանում է Հանձնաժողովը:

4.2 Մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը Կատարողն իր մատուցած ծառայությունների համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Պատվիրատուին:

4.3 Կատարողին իր մատուցած ծառայությունների համար վճարում է Պատվիրատուն` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը:

4.4 Կատարողին իր մատուցած ծառայությունների համար վճարումներն իրականացվում են միայն դրամական միջոցներով:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

5.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգերով:

5.2 Սույն պայմանագրի 4.3 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում, Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 30-ից, Պատվիրատուն վճարում է տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա չվճարված գումարը:

 

6. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

6.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք Ֆորս մաժորի հետևանք են:

6.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

7. Տարաձայնությունների լուծումը

 

7.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

7.2 Եթե տարաձայնության առարկան Կատարողի կողմից իր մատուցած ծառայությունների համար ներկայացված հաշիվ-ապրանքագիրն է, ապա ցանկացած դեպքում Պատվիրատուն պարտավոր է ստորագրել այն և կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Կողմերն իրավունք ունեն ստորագրած հաշիվ-ապրանքագրին կցել հատուկ կարծիք:

 

8. Լրացուցիչ պայմաններ
 

8.1 Կրիտիկական (վթարային) իրավիճակների սկիզբն ու ավարտը հայտարարում է Կատարողը` Հանձնաժողովի սահմանած կարգի համաձայն այդ մասին անհապաղ տեղեկացնելով շահագրգիռ կողմերին:

 

9. Այլ պայմաններ
(կազմում են Կողմերը)

 

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

10. Պայմանագրի գործողության ժամկետը ԵՎ փոփոխման կարգը

 

10.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև 200__ թվականի __________ -ը:

10.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

10.3 Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (արտահանող-համակարգի օպերատոր) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով դրանք Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագրերն ուժի մեջ են մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

10.4 Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական Կատարողի, Պատվիրատուի և Հանձնաժողովի համար:

 

11. Կողմերի գտնվելու վայրը ԵՎ հաշվարկային համարները

 

Պատվիրատու` Կատարող`
գտնվելու վայրը ___________ գտնվելու վայրը ___________
Հ/հ ___________________ Հ/հ ___________________
______________________ ______________________
Հեռախոս Հեռախոս
Ֆաքս Ֆաքս
Գործունեության լիցենզիա N Գործունեության լիցենզիա N
Ղեկավար Ղեկավար
_______________________ _______________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) (ստորագրություն, անուն, ազգանուն)


Կ.Տ.


Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Գրանցված է ___ ________________ 200 _____ թվական

Գրանցման N ________

Կ.Տ.
Պատասխանատու _____________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)