Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 258
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.09.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
25.09.2001
Վավերացման ամսաթից
25.09.2001
Дата вступления в силу
25.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 սեպտեմբերի 2001 թվականի

թիվ 258

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ԱՄՍԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐԸ (8) ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 9-ի թիվ 35 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» ամսական պարբերականի 2001 թվականի օգոստոս ամսվա համարի բովանդակությանը:

 2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» ամսական պարբերականի 2001 թվականի օգոստոս ամսվա համարի «Դրամավարկային ամփոփագիրը» (բաժին II):

 3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սահմանված ժամկետում իրականացնել պարբերականի հրատարակումը:

 4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` սույն որոշման 2-րդ կետով հաստատված «Դրամավարկային ամփոփագրի» (բաժին II) հայերեն և անգլերեն տարբերակները տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի WEB սերվերի «Տնային էջում»` հուլիս ամսվա ամփոփագրի փոխարեն:

 5. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: