Գլխավոր տեղեկություն
Номер
N 114-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2004-30.11.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.09.20/21(169) Հոդ.285
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
16.09.2004
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
16.09.2004
Дата вступления в силу
01.10.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 սեպտեմբերի 2004 թ.
ք. Երևան 

N 114-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՈՐՈՏԱՆԻ ՀԷԿՀ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽՀՈՍՔԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն, որ.

ա) Իրանի Իսլամական Հանրապետության հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացման գործառույթը վերապահվում է «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերությանը.

բ) Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի (փոխհոսքերի) իրականացումը ապահովում է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Սահմանել, որ.

ա) Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև փոխհոսքերը իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության ռեժիմների բարելավման և ծախսերի նվազեցման նպատակով և չեն կրում առևտրային բնույթ.

բ) Իրանի Իսլամական Հանրապետություն կարող է ուղղվել միայն «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության արտադրված էլեկտրաէներգիան.

գ) «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերությունը չի կարող ստանալ իր արտադրած էլեկտրաէներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա:

3. Յուրաքանչյուր ամիս «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգիայի ներքին շուկա առաքված է համարվում և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարման ենթակա է`

ա) «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքված և Իրանի Իսլամական Հանրապետություն ուղղված էլեկտրաէներգիայի քանակությունների տարբերությունը, եթե տվյալ ամսում կատարվել է էլեկտրաէներգիայի արտահոսք.

բ) «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքված և Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակների գումարը, եթե տվյալ ամսում կատարվել է էլեկտրաէներգիայի ներհոսք:

Վճարումները իրականացվում են «Որոտանի ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերության համար հաստատված էլեկտրաէներգիայի (կՎտժ) սակագնային դրույքով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հոկտեմբերի 1-ից և գործում է մինչև 2005 թվականի հունվարի 1-ը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան