Գլխավոր տեղեկություն
Номер
N 051/05
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.03.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.04.01/8(185)
Принят
Արժեթղթերի հանձնաժողով
Дата принятия
04.03.2005
Подписан
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
04.03.2005
Дата вступления в силу
05.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

4 մարտի 2005 թ.
ք. Երևան

N 051/05

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«Տոնտոն» ինվեստիցիոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արժեթղթերի պահառության գործունեության լիցենզիայի դիմումը բավարարելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 26 հոդվածներով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի 1-ին, 3-րդ կետերով, 63 հոդվածի 1-ին կետով և 121 հոդվածով, Հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «Տոնտոն» ՍՊԸ-ի կողմից արժեթղթերի պահառության գործունեության լիցենզիայի դիմումը՝ տրամադրելով արժեթղթերի պահառության գործունեության ՊԳ 0054 լիցենզիան։

2. Հանձնարարել Հանձնաժողովի աշխատակազմին սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Տոնտոն» ՍՊԸ-ին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30 օրվա ընթացքում։

 

ՀՀ արժեթղթերի

հանձնաժողովի նախագահ`

Է.  Մուրադյան