Գլխավոր տեղեկություն
Номер
N 20
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.06.2001-30.09.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2001.06.14/12(75) Հոդ.79
Принят
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Дата принятия
23.05.2001
Подписан
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
23.05.2001
Дата вступления в силу
14.06.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2004

600.0020.23.05.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2001 թ.
ք. Երևան

N 20

 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի դ) կետը, 17-րդ հոդվածի է) կետը և ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14 որոշումը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի` արտադրող-մեծածախ գնորդ-վաճառող պայմանագրի օրինակելի ձևում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) «Պայմանագրում օգտագործված հասկացությունները» գլուխը լրացնել հետևյալ հասկացություններով.

«հզորության տաք (պտտվող) պահուստ` պահուստային հզորություն, որը կարող է գործարկվել կայանի բեռնվածքն արագ (մի քանի րոպեում) բարձրացնելու համար.

հզորության սառը պահուստ` ցանցին չմիացած ագրեգատի հզորությունը, որի գործարկման համար անհրաժեշտ է տասնյակ րոպեներից մինչև մի քանի ժամ տևողությամբ ժամանակահատված.

հաղորդող` էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման (փոխադրման) գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

բաշխող` էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

հաշվարկային օր` 24 ժամանոց ժամանակահատված, որի գործողությունն սկսվում է տվյալ օրվա ժամը 1100-ին և ավարտվում է հաջորդ օրվա ժամը 1100-ին.

հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 1100-ին և ավարտվում է հաջորդ օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 1100-ին.

հաշվարկային տարի` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային տարվա առաջին ամսվա առաջին օրվա ժամը 1100-ին և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա առաջին ամսվա առաջին օրվա ժամը 1100-ին».

բ) 3.2 կետի 1-ին նախադասությունը փոխարինել «Համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի Կողմերն իրավասու են սահմանել հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագին:» նախադասությամբ.

գ) 4.1.3 կետի 2-րդ նախադասության մեջ «Նշված ժամանակահատվածում» բառերից հետո ավելացնել «առևտրային» բառը.

դ) 5.1 կետի 2-րդ պարբերության 2-րդ նախադասության մեջ «Էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորստի» բառերը փոխարինել «Էլեկտրաէներգիայի տեխնիկական կորստի» բառերով.

ե) 5.6 կետի 1-ին պարբերության 2-րդ նախադասությունում «պատրաստականության ամսական ստուգումները» բառերը փոխարինել «տվյալ հաշվարկային ամսվա ընթացքում կատարել պատրաստականության ամսական ստուգումներ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ
Վ. Մովսեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.09.2004, N 109-Ն 30.09.2004, N 20
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան