Գլխավոր տեղեկություն
Номер
N 2230-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (02.03.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.01.18/3(458) Հոդ.86
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.2005
Дата вступления в силу
19.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 դեկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2005 թվականի N 2230-Ն

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2005 թվականի նոյեմբերի 20-ին կայացած` Սյունիքի մարզի Սրաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների նոր ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 105070 դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

  (1-ին կետը փոփ. 02.02.06 N 99-Ն)

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Սյունիքի մարզի Սրաշենի գյուղական համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2005 թ. դեկտեմբերի 28
Երևան

 
    

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 22-ի N 2230-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ


NN
ը/կ
Ծախսերը  Գումարը
 (դրամ)

1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

    

այդ թվում՝


78000 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ



78000

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ


17700

3.

Տրանսպորտի ծառայության վճարներ


5000

4.

Կապի ծառայության վճարներ


1000

5.

Գրասենյակային ծախսեր


3000


ընդամենը 

104700


Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(72 ընտրող + 72 x 0,03) x 5 դրամ

370


Ընդամենը

105070

                                                                                          

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.02.2006, N 99-Ն 02.03.2006, N 2230-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան