Գլխավոր տեղեկություն
Номер
N 332-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.08.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.222
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
06.07.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
08.07.2005
Дата вступления в силу
11.08.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 05005288


Հայաստանի Հանրապետության

 

կենտրոնական բանկի խորհուրդ

6 հուլիսի 2005 թ.

N 332-Ն

 

ո ր ո շ ու մ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի N 199-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածը, 46-րդ հոդվածի 1-ին կետը, «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» N 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ի ենթահավելված 13-ում «1000 դրամ» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ`

5000 դ

սև

50

260

4

1

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան


2005 թ. հուլիսի 8
Երևան