ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 1998 թվականի N 54
քաղ. Երևան
1998-99 ԹԹ. ՁՄՌԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը և 20-րդ հոդվածի ա) կետը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
Սահմանել 1998-99 թթ. ձմռան ժամանակաշրջանի համար «Հայգազ» ՊՓԲԸ «Գյումրիջերմո» ջերմամատակարարման մասնաճյուղի կողմից ջեռուցման նպատակով առաքվող ջերմային էներգիայի սակագինը` 8468/գկալ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
|
Վ. Մովսեսյան |