Գլխավոր տեղեկություն
Номер
N 25
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.11.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2000.11.09/16(58)
Принят
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Дата принятия
17.10.2000
Подписан
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Дата подписания
17.10.2000
Дата вступления в силу
17.11.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2000 թ.

N 25

քաղ. Երևան

 

«ՀԻԴՐՈԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՆՑՔԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՓՈՔՐ ՀԷԿ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ՔՎՈՏԱՅԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) և գ) կետերով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Կոտայքի մարզի ոռոգման ջրանցքի վրա կառուցված «Հիդրոէներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոքր ՀԷԿ-ից առաքվող մեկ կՎտժ էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 19,69 դրամ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. «Հիդրոէներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Կոտայքի մարզի ոռոգման ջրանցքի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի առաքման քվոտան 2000 թվականի համար սահմանել 1,55 մլն կՎտժ ներառյալ կարգաբերման-թողարկման աշխատանքների ընթացքում արտադրված էլեկտրական էներգիայի քանակը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 10-ի «Էլեկտրաէներգիայի ազգային ցանց էլեկտրական էներգիայի առաքման 2000 թվականի քվոտաների սահմանման մասին» N 6 որոշմամբ սահմանված առաքման ընդհանուր քվոտայի շրջանակում:

3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 17-ից:

 

Նախագահի տեղակալ

Ն. Գրիգորյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան