ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2000 թվականի N 4
քաղ. Երևան
«ՍՅՈՒՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՓՈՔՐ ՀԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի զ), 15-րդ հոդվածի ա) կետերը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացրած հայտը և տրամադրել Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում` Եղեգիս գետի վրա, «Եղեգիս» փոքր ՀԷԿ-ի կառուցման լիցենզիա` մեկ տարի գործողության ժամկետով:
2. Հաշվի առնելով, որ ՀԷԿ-ի կառուցման ծախսերը իրականացվելու են բարեգործական գումարների հաշվին, և կառուցումից հետո էլեկտրական էներգիայի առք ու վաճառք չի կազմակերպվելու, արտադրվող էլեկտրաէներգիան օգտագործվելու է միայն բարեգործական նպատակով և սեփական կարիքների համար, «Սյունիք» ԲՀԿ-ից ֆինանսական երաշխիք չպահանջել:
3. Ընդունել ի գիտություն, որ «Սյունիք» ԲՀԿ-ի լիցենզիան սահմանված կարգով կգրանցվի և ուժի մեջ կմտնի օրենքով սահմանված տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացնելուց հետո:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|