ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 հունիսի 2001 թ. ք. Երևան |
N 26 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ԿԱՍԿԱԴԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ կետը և 59-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարան-Երևան» խմելու ջրի ջրատարի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի կասկադի «ՀԷԿ-1»-ից, «ՀԷԿ-2»-ից, «ՀԷԿ-3»-ից և «ՀԷԿ-4»-ից առաքվող էլեկտրական էներգիայի միասնական սակագինը սահմանել 7.60 դրամ/ կվտժ` ներառյալ ԱԱՀ-ն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 11-ից:
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ա. Մանուկյան |