Գլխավոր տեղեկություն
Номер
N 28
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 1999.10.08/15(37)
Принят
Էներգետիկայի հանձնաժողով
Дата принятия
29.09.1999
Подписан
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
29.09.1999
Дата вступления в силу
01.10.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 29 սեպտեմբերի 1999 թվականի, N 28
քաղ. Երևան

 

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 43, 44 հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 30 որոշմամբ սահմանված կարգը, հաշվի առնելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» և «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ների կողմից լիցենզիայի պայմանների պահպանման վերաբերյալ երաշխավորագիրը և ելնելով սպառողներին հուսալի ու անվտանգ բնական գազի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Բավարարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Տրանսգազ» ՍՊԸ-ի գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել «Տրանսգազ» ՍՊԸ-ին բնական գազի փոխադրման գործունեության լիցենզիա` երկու տարի ժամկետով:

2. Բավարարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ի գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել «Գազաբաշխիչ» ՍՊԸ-ին բնական գազի բաշխման գործունեության լիցենզիա` երկու տարի ժամկետով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թ. հոկտեմբերի 1-ից:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ

Վ. Մովսեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան