Գլխավոր տեղեկություն
Номер
N 38
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2000.01.28/1(43)
Принят
Էներգետիկայի հանձնաժողով
Дата принятия
29.12.1999
Подписан
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
29.12.1999
Дата вступления в силу
29.12.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 1999 թվականի N 38

քաղ. Երևան

 

«ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊՓԲԸ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 42, 48 հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը, ելնելով սպառողներին հուսալի և անվտանգ էներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Բավարարել «Հայէներգո» ՊՓԲԸ-ի ներկայացրած հայտը և կենտրոնական կարգավարական ծառայության գործունեության լիցենզիայի ու «ՁորաՀԷԿ»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի գործողությունների ժամկետները` երկարաձգել մինչև 2001 թվականի հունվարի 1-ը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ`

Վ. Մովսեսյան