Գլխավոր տեղեկություն
Номер
N 298-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.07.15/18(195) Հոդ.207
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
10.06.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
16.06.2005
Дата вступления в силу
25.07.2005

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

30 հունիսի 2005 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005236

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 հունիսի 2005 թ.

N 298-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 283-րդ հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը հաստատելու մասին» թիվ 437-Ն որոշման (այսուհետև` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1.1. որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 283-րդ հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է`»:

1.2. Որոշմամբ հաստատված «Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ի (այսուհետև` կանոնակարգ 12-ի) 1-ին կետը «ընթացակարգերը:» բառից հետո լրացնել «, ինչպես նաև արժութային դիլերների կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգը:»:

1.3. Կանոնակարգ 12-ի 8-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Արժութային դիլերների գործունեության կարգավորումը: Արժութային դիլերների կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահի
տեղակալ`

Ա. Ջավադյան
   

2005 թ. հունիսի 16
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան