Գլխավոր տեղեկություն
Номер
N 84
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.05.1995-по сей день)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի վարչություն
Дата принятия
16.05.1995
Дата подписания
16.05.1995
Дата вступления в силу
16.05.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 1995 թվականի թիվ 84

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թ. ապրիլի 28-ի թիվ 78 որոշման ԵՎ այդ որոշմամբ հաստատված հրահանգի մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թ. ապրիլի 28-ի «Բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների մասին» թիվ 78 որոշման 3-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը վերաշարադրել հետևյալ կերպ.

«գ) Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների հարաբերակցության (Ն2) նվազագույն թույլատրելի մեծությունը`

1995 թ. հուլիսի 1-ից 1:5

1996 թ. հունվարի 1-ից 1:3.33

1996 թ. հուլիսի 1-ից 1:2.85

(կամ բարձր իրացվելի ակտիվները պետք է լինեն ընդհանուր ակտիվների համապատասխանաբար 20%, 30% և 35%-ից ոչ պակաս)»:

«դ) Մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափը չպետք է գերազանցի բանկի ընդհանուր կապիտալի`

1995 թ. հուլիսի 1-ից 50 %

1996 թ. հունվարի 1-ից 35 %

1996 թ. հուլիսի 1-ից 20 %»:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թ. ապրիլի 28-ի թիվ 78 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի գործունեության կարգավորման հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման» հրահանգի 6-րդ կետում պարտադիր պահուստավորման ենթակա ներգրավված միջոցների հաշվարկից հանել թիվ 161 հաշվեկշռային հաշիվը:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության աշխատակազմին` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված փոփոխություններն անցկացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թ. ապրիլի 28-ի թիվ 78 որոշման և այդ որոշմամբ հաստատված հրահանգի տեքստի մեջ:


քաղ. Երևան
թիվ 84