Գլխավոր տեղեկություն
Номер
N 1/1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.02.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.02.11/3(89) Հոդ.27
Принят
Երևանի խորհուրդ
Дата принятия
15.01.2002
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
15.01.2002
Дата вступления в силу
21.02.2002

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 հունվարի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 70002012

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 հունվարի 2002 թ.
ք. Երևան

 N 1/1

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 56 հոդվածով և ՀՀ կառավարության 01.10.2001թ. N 917 որոշմամբ` Երևանի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Երևանում արտաքին գովազդ տեղադրելու համաքաղաքային կանոնները (կցվում է):

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սահմանել Երևան քաղաքի կամ քաղաքի առանձին հատվածների արտաքին գովազդ տեղադրելու տեխնիկական պայմանները (չափորոշիչները):

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի խորհրդի 18.04.2001թ. «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համաքաղաքային կանոնները հաստատելու մասին» հ.3/2 որոշումը:

4. Երևանի քաղաքապետարանի քարտուղարին, իրավաբանական և ՃՔ վարչություններին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման պետական գրանցումը և պաշտոնական հրապարակումը:

5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ-Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ն.Սարգսյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ Ռ. Նազարյան

 

 

Հաստատվել է

Երևանի խորհրդի 15 հունվարի 2002 թ.

հ.1/1 որոշմամբ

 

Երեվանում արտաքին գովազդ տեղադրելու համաքաղաքային կանոններ

 

Ա. Ընդհանուր դրույթներ

 

1. Արտաքին գովազդը (հետագայում` գովազդ) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով անորոշ թվով անձանց շրջանում և կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

2. Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 56 հոդվածի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի սույն կանոններով սահմանվում է Երևան քաղաքում գովազդ տեղադրելու (տեղաբաշխելու) կարգը:

3. Սույն կարգը տարածվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ենթակայության տակ գտնվող կամ նրա սեփականությունը հանդիսացող օբյեկտում կամ տարածքում տեղադրվող արտաքին գովազդի վրա:

3.1 Այն դեպքում, երբ գովազդը տեղադրվում է պետական կամ համայնքային սեփականություն չհանդիսացող տարածքներում, կամ դրանց օգտագործմամբ, ապա գովազդ տեղադրելու համար համաձայնություն է տալիս տվյալ տարածքի սեփականատերը:

3.2 Գովազդատուի և տարածքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերով:

4. Գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգը որոշում է տեղական ինքնակառավարման մարմինը՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին», «Գովազդի մասին» (11-րդ հոդված) ՀՀ օրենքներով և սույն կանոններով.

4.1 Քաղաքաշինական խնդիրներից ու նպատակահարմարությունից ելնելով, և Երևան քաղաքի արտաքին պատշաճ տեսքի ապահովման նպատակով, քաղաքաշինական խորհրդի, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ու թաղային համայնքների առաջարկների հիման վրա Երևանի քաղաքապետը.

4.1.1 հաստատում է Երևան քաղաքում գովազդային վահանակների կոնկրետ տեղադիրները (дислокация).

4.1.2 սահմանում այն կոնկրետ հասցեները, որտեղ արգելվում է գովազդի տեղադրումը.

4.1.3 սահմանում է Երևան քաղաքում գովազդ տեղադրելու տեխնիկական պայմանները (չափորոշիչներ).

4.2 Շենքերի վրա կոնստրուկցիաներ օգտագործելու միջոցով գովազդի տեղադրման նախագծային փոփոխություններ առաջանալու դեպքում համայնքի ղեկավարի կողմից գովազդի տեղադրման թույլտվությունը տրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հետ համաձայնեցված նախագծի առկայության դեպքում (հաշվի առնելով նախագծի հեղինակի կարծիքն ու փորձաքննության դրական եզրակացությունը):

4.3 Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գովազդի տեղադրման թույլտվությունը համայնքի ղեկավարի կողմից տրվում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Գովազդային վահանակի հենասյունը հողի ծածկույթում կամ ծածկույթի վրա ամրացնելու համար պահանջվող հողատարածքը (մինչև 20քմ) քաղաքապետի կողմից հատկացվում է տեղական ինքնակառավարման մարմնին (համայնքին)՝ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգով (առանց մրցույթի), իսկ 20քմ և ավելի մակերեսով հողատարածքի համար գովազդատուների դիմումների առկայության դեպքում Երևանի քաղաքապետը (Երևանի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողով)՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ, հայտարարում է մրցույթ, և համայնքի ղեկավարին տրվում է լիազորություն մրցույթի հաղթողին գովազդի տեղադրման թույլտվություն տալու համար.

4.3.1 Նույն հասցեում (տարածքում) մեկից ավելի գովազդատուների դիմումների առկայության դեպքում, համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ (ելակետային սակագին ընդունելով համայնքի ավագանու կողմից սահմանված գովազդային մակերեսի վարձավճարը, ինչպես նաև կարող են սահմանվել մրցութային այլ պայմաններ), որից հետո մրցույթի հաղթողին տրվում է գովազդի տեղադրման թույլտվություն:

5. Գովազդ տեղադրելու համար, համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 8 և 11 կետերի պահանջների, գովազդատուն գովազդային յուրաքանչյուր տեղի համար վճարում է տեղական տուրք (տուրքի չափը հաստատված է համայնքի ավագանու կողմից):

6. Գովազդի տեղադրումը կարող է թույլատրվել, եթե այն համապատասխանում է ՀՀ «Գովազդի մասին» օրենքի և սույն կանոնների պահանջներին:

7. Սույն կանոնները չեն կարգավորում քաղաքական գովազդի հետ կապված հարաբերությունները:

8. Գովազդում օրենսդրության պահանջները չպահպանելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

Բ. Գովազդ տեղադրելու թույլտվության կարգը

 

9. Գովազդ տեղադրելու համար իրավունք ունի դիմել միայն գովազդատուն :

10. Գովազդ տեղադրելու համար գովազդատուն դիմում է թաղային համայնքի ղեկավարին՝ նշելով իր անվանումը, գտնվելու վայրը, գովազդի տեղադրման վայրը և ժամկետը, ինչպես նաև հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

11. Գովազդատուն դիմումին կից ներկայացնում է.

11.1 իր նախաձեռնությամբ կազմված գովազդի էսքիզը, որտեղ նշվում են գովազդի արտաքին չափերը, պատրաստման համար օգտագործվող նյութերը, գովազդի տեղաբաշխման ձևը (պլակատ, վահանակ և այլն) և տեխնիկական լուծումները, գովազդի պատկերը՝ համապատասխան գույներով և գրառումներով: Գովազդի էսքիզը համաձայնեցվում է Երևանի քաղաքապետարանի հետ.

11.2 տարածքի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը, որի վրա (կամ օգտագործմամբ) նախատեսվում է տեղադրել գովազդը, եթե տարածքի սեփականատերը պետությունը կամ համայնքը չէ:

12. Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում, իսկ մրցույթով գովազդի տեղադրման թույլտվությունը տալու դեպքում մեկամսյա ժամկետում, պարզվում է գովազդի համապատասխանությունը «Գովազդի մասին» ՀՀ օրենքի, սույն կանոնների պահանջներին և քաղաքապետի կողմից հաստատված տեղադիրներին (дислокация) և չափորոշիչներին, որից հետո գանձելով սահմանված չափի տեղական տուրք, թաղային համայնքի ղեկավարը կայացնում է որոշում գովազդ տեղադրելու թույլտվություն տալու մասին և կնքվում է գովազդային վահանակի ժամանակավոր հողօգտագործման պայմանագիր:

13. Թույլտվությունը տրվում է մինչև մեկ տարի ժամկետով, գովազդատուի անունով:

14. Գովազդ տեղադրելու դիմումը կարող է մերժվել, եթե.

- ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Գովազդի մասին» ՀՀ օրենքի և սույն կանոնների պահանջներին և չափորոշիչներին.

- գովազդի համար պահանջվող տարածքն արդեն իսկ զբաղեցված է այլ գովազդով, կամ նախատեսվում է օգտագործել (զբաղեցնել) պետական (համայնքային) նշանակության որևէ ծրագրով:

15. Գովազդ տեղադրելու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու հիմքերը:

16. Գովազդ տեղադրելու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում համայնքի ղեկավարը կարող է այն բավարարել վերապահումով, այսինքն՝ հայտատուին գովազդի տեղադրման թույլտվությունը կտրվի դրանց վերացման դեպքում:

17. Թույլտվությունը և գովազդային վահանակի ժամանակավոր հողօգտագործման պայմանագիրը չի կարող գովազդատուի կողմից փոխանցվել կամ օտարվել այլ անձի:

18. Գովազդատուն գովազդը պարտավոր է տեղադրել միայն թույլտվությամբ սահմանված պայմանների պահպանմամբ, որոշված տեղում և գովազդի էսքիզին խիստ համապատասխան:

19. Գովազդի տեղադրման գործընթացի նկատմամբ հսկողությունը իրականացնում է թաղային համայնքի ղեկավարը:

20. Երևան քաղաքում գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

21.Գովազդատուի կողմից անբարեխիղճ գովազդ թույլ տալու դեպքում, քաղաքապետը գովազդի մասին օրենսդրության խափանման դադարեցման և հակագովազդի իրականացման մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

22. Երևանի քաղաքապետը ՀՀ «Գովազդի մասին» օրենքի 25 հոդվածով նախատեսված դեպքերում, հայցեր է ներկայացնում դատարան:

23. Երևանի քաղաքապետը ՀՀ «Գովազդի մասին» օրենքի 26 հոդվածով նախատեսված խախտումների համար վարչական պատասխանատվության է ենթարկում գովազդատուին:

24. Գովազդի թույլտվության ժամկետը լրանալու կամ գովազդատուի համաձայնության դեպքում, գովազդատուն պարտավոր է սահմանված ժամկետում, իսկ այդպիսին սահմանված չլինելու դեպքում ողջամիտ ժամկետում սեփական միջոցներով և իր հաշվին վերացնել գովազդը և դրա տեղադրման միջոցները, իսկ օգտագործված տարածքը բերել նախկին վիճակին:

Գովազդատուի կողմից սույն կետով նախատեսված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, այդ աշխատանքները իրականացնում է թաղապետարանը՝ օրենքով սահմանված կարգով գովազդատուից ստանալով ծախսերի փոխհատուցում: Այս դեպքում թաղապետարանը չի կրում գովազդի տեղադրման միջոցի պատահական կորստի կամ վնասման ռիսկը:

25. Գովազդատուի կողմից թույլտվությամբ սահմանված կանոնները խախտելու դեպքում, եթե թաղային համայնքի կողմից նախազգուշացվելուց հետո 10-օրյա ժամկետում խախտումները գովազդատուն չի վերացնում, ապա համայնքի ղեկավարի կողմից գովազդ տեղադրելու թույլտվությունը և պայմանագիրը կարող է առանց փոխհատուցումների ուժը կորցրած ճանաչվել:

26. Գովազդատուները իրավասու են օրենքին համապատասխան դատական կարգով բողոքարկել գովազդի տեղադրման կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմնին և պետական համապատասխան մարմինների որոշումներն ու գործողությունները: