Գլխավոր տեղեկություն
Номер
N 195-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.06.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.06.01/14(191) Հոդ.154
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
26.04.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
26.04.2005
Дата вступления в силу
10.06.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005189


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

26 ապրիլի 2005 թ.  

N 195-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1.1. Կանոնակարգ 2-ի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գործող բանկի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը հիսուն միլիոն դրամ է: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և նոր ստեղծվող բանկերի կանոնադրական կապիտալը կարող է համալրվել բացառապես ՀՀ դրամով:

Մինչև 2005 թվականի հունիսի 28-ը բանկերի կանոնադրական կապիտալի արտարժույթով համալրված մասը վերագնահատման ենթակա չէ:»:

1.2. Կանոնակարգ 2-ի 15-րդ կետի «բ» ենթակետի «5.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք» բառերը փոխարինել «2.400.000.000 դրամ» բառերով:

1.3. Կանոնակարգ 2-ի 24 կետի «6 տոկոսի» բառերը փոխարինել «8 տոկոսի» բառերով:

1.4. Կանոնակարգ 2-ի 28-րդ կետի 18-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) երկարաժամկետ ստորադաս փոխառություններից՝ այն բանկերի համար, որոնց կանոնադրական կապիտալը գերազանցում է 1.132.000.000 դրամը, իսկ 2005 թ. հուլիսի 1-ի դրությամբ և դրանից հետո՝ 2.400.000.000 դրամը:»:

1.5. Կանոնակարգ 2-ի 30-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

1.6. Կանոնակարգ 2-ի 47-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայկական դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է հայկական դրամով, ԱՄՆ դոլարով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է ԱՄՆ դոլարով, Եվրոյով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է Եվրոյով, իսկ մնացած այլ արտարժույթներով ներգրավված միջոցների դիմաց՝ ԱՄՆ դոլարով:»:

1.7. Կանոնակարգ 2-ի 48-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱՄՆ դոլարից և Եվրոյից տարբերվող արտարժույթներով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում են կրոս կուրսով՝ հաշվի առնելով Կենտրոնական բանկի կողմից յուրաքանչյուր արտարժույթի համար տվյալ օրը սահմանված հաշվարկային փոխարժեքը:»:

1.8. Կանոնակարգ 2-ի 49-րդ կետի 3-րդ պարբերության «հաշվարկվում և վճարվում են տոկոսներ» բառերը փոխարինել «կարող են հաշվարկվել և վճարվել տոկոսներ» բառերով:

1.9. Կանոնակարգ 2-ի 51-րդ կետի «Կենտրոնական բանկում ունեցած դրամով» բառերից հետո լրացնել «և արտարժույթով» բառերով:

1.10. Կանոնակարգ 2-ի 52-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համախառն արտարժութային դիրք՝ հաշվարկվում է որպես արտարժույթների տարբեր դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:»:

2. Սույն որոշման 1.3, 1.6, 1.7, 1.8, 1.9 և 1.10 ենթակետերը ուժի մեջ են մտնում 2005 թվականի հունիսի 10-ից, իսկ 1.1, 1.2, 1.4 և 1.5 ենթակետերը ուժի մեջ են մտնում 2005 թվականի հունիսի 28-ից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ
  

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան