«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 2301-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն գործատուների կողմից եռամսյակային հաշվետվության ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է գործատուների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն եռամսյակային հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման կարգը:
2. Գործատուն իր գտնվելու վայրի Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության տարածքային կենտրոն (այսուհետ` տեսչություն) է ներկայացնում հաշվետվություն (համաձայն ձևի), աշխատողների թվի, աշխատավարձի չափի (ըստ մասնագիտությունների), աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի թվի և մասնագիտական հիվանդությունների թվի մասին:
Գործատուն հաշվետվության մեջ նշում է նաև իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), կազմակերպական-իրավական ձևը, պետական ռեգիստրում գրանցման համարը, ամսաթիվը, գործունեության հիմնական տեսակը (ոլորտը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
Հաշվետվությունը պետք է ներկայացվի տպագիր կամ ընթեռնելի ձեռագրով:
3. Հաշվետվությունը կազմվում է յուրաքանչյուր եռամսյակի համար և տեսչություն է ներկայացվում մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:
4. Հաշվետվությունն ստորագրում է գործատուն կամ նրա ներկայացուցիչը: Հաշվետվությունը կնքվում է գործատուի կնիքով (առկայության դեպքում):
5. Հաշվետվությունը ներկայացվում է առձեռն կամ փոստով` պատվիրված նամակով: Փոստով առաքման դեպքում առաքման օր է համարվում փոստով առաքման մասին կտրոնի վրա նշված ժամկետը, իսկ առձեռն ներկայացվելու դեպքում` տեսչություն մուտքագրվելու օրը:
6. Տեսչության կողմից ընդունվող հաշվետվությունները գրանցվում են դրանց ստացումից անմիջապես հետո` տեսչության պետի կողմից հաստատված և կնքված հաշվետվությունների գրանցամատյանում, որտեղ գրառվում են`
ա) հաշվետվությունը ներկայացրած գործատուի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը).
բ) հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՀՀ աշխատանքի պետական տեսչության
———————————տարածքային կենտրոն
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԻ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐՈՒՄ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ԹՎԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ
Ներկայացնում է ______________________________________________
Կազմակերպման-իրավական ձևը _____________________________________
Պետական ռեգիստրում գրանցման համարը _______ , ամսաթիվը ____ _________
ՀՎՀՀ _______________________
Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունում հաշվետվության գրանցման համարը _______________ , ամսաթիվը ____ _________
Գործունեության հիմնական տեսակը (ոլորտը) ___________________________
Գտնվելու վայրը _____________________________________________
Հեռախոսահամարը ____________________________________________
Հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը _____ __________________ 200 թ.
|