ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 1995 թվականի թիվ 38
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներից ներգրավվող ավանդների տոկոսադրույքների սահմանման մասին
Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 25-ի թիվ 18 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին վարկեր տրամադրելու և նրանցից դրամական ավանդներ ընդունելու մասին» կարգի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը իր աշխատակիցներից ավանդներն ընդունում է Հայաստանի Հանրապետության դրամով և ԱՄՆ-ի դոլարով:
2. Սահմանել, որ.
ա) Հայաստանի Հանրապետության դրամով ավանդները մինչև սույն թվականի հուլիսի 1-ը ընդունվում են մինչև 3 ամիս ժամկետով` ամսական 6 տոկոս տոկոսադրույքով.
բ) ԱՄՆ-ի դոլարով ավանդներն ընդունվում են առանց ժամկետի սահմանափակման` ամսական 1,5 տոկոս տոկոսադրույքով:
3. Ավանդների դիմաց վճարումն իրականացվում է բարդ տոկոսահաշվարկի սկզբունքով:
|