ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 1995 թվականի թիվ 162
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 24-ի թիվ 13 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի շուկայի կարգավորման և զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից արժեթղթերով գործառնությունները ժամանակավորապես սահմանափակելու մասին» թիվ 13 որոշման 4-րդ կետում «Երևանի ֆոնդային բորսայում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսաներում կամ ֆոնդային ստորաբաժանում ունեցող բորսաներում» բառերով:
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|