|
«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2005 թվականի N 2313-Ն
ՍՆՆԴԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան ու հաշվի առնելով մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու սննդի ապահովման ծառայությունների մատուցման գործընթացների ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սննդի ապահովման ծառայություններին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված | |||||||||||||||
1. Սննդի ապահովման ծառայություններին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում, ճաշարաններում, սննդի ինքնասպասարկման կետերում, սննդի արագ պատրաստման և տեղում վաճառման կետերում, պաղպաղակ-սրճարաններում, երկաթուղային վագոն-ռեստորաններում, նավերում, պատրաստի սննդի իրացման (մատակարարման) այլ կազմակերպություններում և հիմնարկներում` հիմնականում տեղում օգտագործելու համար պատրաստի սննդի (այդ թվում` նաև խմիչքների) վաճառքի, ինչպես նաև կազմակերպությունից դուրս օգտագործելու համար խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման (մատակարարման)` ըստ գործունեության տեսակների արտադրանքի դասակարգման կոդերին համապատասխան հետևյալ սննդի ապահովման ծառայությունների վրա`
3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում առևտրական ավտոմատների միջոցով սննդի և խմիչքի վաճառքի, տեղում օգտագործելու համար չնախատեսված խմիչքների վաճառքի ծառայությունների վրա: 4. Հանրային սննդի ծառայությունները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:
5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները` սննդի ապահովման (հանրային սննդի) ծառայություն՝ սպառողների սննդի, սննդի և հանգստի կազմակերպման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր, սննդի ապահովման (հանրային սննդի) կազմակերպություն` սպասարկմանը, իրացվող (մատակարարվող) խոհարարական արտադրանքի տեսականուն և սպառողներին մատուցվող ծառայությունների անվանացանկին բնորոշ առանձնահատկություններով կազմակերպություն, խոհարարական կիսապատրաստվածք` խոհարարական մշակման մեկ կամ մի քանի փուլ անցած, բայց պատրաստ լինելու աստիճանի չհասցրած սննդամթերք կամ սննդամթերքի համակցություն, խոհարարական արտադրանք` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսապատրաստվածքների համախումբ, ճաշարան` հանրամատչելի կամ սպառողների որոշակի քանակակազմին սպասարկող սննդի ապահովման (հանրային սննդի) կազմակերպություն, որը պատրաստում և իրացնում է բազմազան կերակրատեսակներ` ճաշացուցակին համապատասխան, ռեստորան` սննդի ապահովման (հանրային սննդի) կազմակերպություն, որն ունի բարդ կերակրատեսակների, այդ թվում` պատվիրված և ֆիրմային, ազգային, ինչպես նաև թունդ ալկոհոլային, թույլ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի և հրուշակեղենի լայն տեսականի և հանգստի կազմակերպման հետ զուգորդված սպասարկման բարձր մակարդակ, սրճարան` սպառողների սննդի և հանգստի ապահովման կազմակերպություն, ռեստորանի համեմատությամբ արտադրատեսակի սահմանափակ տեսականիով, որն իրացնում է նաև պատվիրված և ֆիրմային կերակրատեսակներ, արտադրատեսակներ, խմիչք, բար` սննդի ապահովման (հանրային սննդի) կազմակերպություն` հատուկ կանգնակով, որն իրացնում է պատվիրված և ֆիրմային, թունդ ալկոհոլային, թույլ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, ակրատներ, խմորեղեն, բուլկեղեն, բուֆետ` սննդի ապահովման (հանրային սննդի) կազմակերպության կառուցվածքային ենթաբաժին, որը նախատեսված է խմորեղենի, բուլկեղենի, գնովի ապրանքների և ոչ բարդ եղանակով պատրաստվող սահմանափակ տեսականու կերակրատեսակների իրացման համար:
Հանրային սննդի կազմակերպություններում սննդի պատրաստման համար օգտագործվող պարենային հումքին և պատրաստվող սննդամթերքին ներկայացվող պահանջները
6. Հանրային սննդի ծառայությունները պետք է համապատասխանեն սպառողների և սպասարկող անձնակազմի կյանքի և առողջության համար անվտանգության, մարդկանց գույքին և շրջակա միջավայրի պահպանման պահանջներին, նպատակային նշանակությանը, ապահովեն ծառայության ժամանակին մատուցումը, դրա հարմարավետությունը` հաշվի առնելով սպառողների հիգիենիկ, մարդաչափական և ֆիզիոլոգիական հնարավորություններին սպասարկման պայմանների համապատասխանությունը բնութագրող էրգոնոմիկայի պահանջները, մատուցվող սննդամթերքի, այդ թվում` խոհարարական արտադրանքի, սննդային և էներգիական արժեքների մասին լրիվ, հավաստի և ժամանակին տեղեկատվության տրամադրումը սպառողին: 7. Հանրային սննդի կազմակերպություններում սննդամթերքի պատրաստման համար օգտագործվող պարենային հումքի, սննդամթերքի և խոհարարական կիսապատրաստվածքների անվտանգության ցուցանիշները (թունավոր տարրերի, հակաբիոտիկների, միկոտոքսինների, պեստիցիդների, նիտրոզամինների և այլնի պարունակությունները, ինչպես նաև օքսիդացման փչացման և մարէաբանական ցուցանիշները) չպետք է գերազանցեն տեխնիկական կանոնակարգերով կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մարտի 28-ի N 181 հրամանով հաստատված «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.9-01-2003 (ՌԴ Սան ՊիՆ 2.3.2.1078-01) սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված թույլատրելի քանակները: 8. Հանրային սննդի կազմակերպություններում սննդամթերքի և խոհարարական արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական գործընթացները պետք է սահմանված լինեն տեխնոլոգիական հրահանգներով և պետք է ապահովեն սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ կետում նախատեսված նորմատիվ իրավական ակտով սահմանված անվտանգության ցուցանիշները: 9. Հանրային սննդի կազմակերպություններում օգտագործվող ջրի որակը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1-2002 սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին: 10. Հանրային սննդի կազմակերպություններում սննդամթերքի պատրաստման համար պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մարտի 28-ի N 181 հրամանով հաստատված N 2-III-4.9-01-2003 (ՌԴ Սան ՊիՆ 2.3.2.1078-01) սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով թույլատրված հավելանյութերը:
11. Հանրային սննդի կազմակերպությունները պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մայիսի 2-ի N 302 հրամանով հաստատված «Հանրային սննդի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.2-01-2003, իսկ հատկապես արագ փչացող սննդամթերքի և կիսապատրաստվածքների համար` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 28-ի N 961 հրամանով հաստատված «Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման ժամկետները և պայմանները» N 2-III-4.4-1-2001 սանիտարական կանոններով ու նորմերով սահմանված և որոշակի պարենային հումքի ու սննդամթերքի փաթեթվածքի վրա մականշված պահման և փոխադրման պայմաններին և ժամկետներին ներկայացվող պահանջների կատարումը: 12. Պահման, փոխադրման և իրացման համար խոհարարական արտադրանքը պետք է փաթեթավորել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային նյութերից և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 679-Ն որոշմամբ կամ սննդամթերքի հետ շփման համար տվյալ տարային կամ դրա պատրաստման համար թույլատրված նյութին ներկայացվող անվտանգության պահանջներին համապատասխանող սպառողական և տրանսպորտային տարաներում: Տարան պետք է լինի մաքուր, ամուր և առանց կողմնակի հոտերի: 13. Տրանսպորտային և սպառողական տարաների վրա անմիջապես կամ դրանց փակցված պիտակի վրա պետք է լինի մականշվածք հետևյալ բովանդակությամբ` պատրաստողի անվանումը և (կամ) ապրանքային նշանը, գտնվելու վայրը, խոհարարական արտադրանքի անվանումը, զտաքաշը կամ ծավալը, խոհարարական արտադրանքների բաժնևորման դեպքում` հատերի (բաժինների) քանակությունը (հատերով) և մեկ հատի (բաժնի) զանգվածը, փաթեթավորման միավորների քանակությունը (չափածրարված արտադրանքի համար), պատրաստման թվականը (ամիսը, օրը, ժամը), պահման պայմաններն ու ժամկետը (ամիսը, օրը, ժամը), առանձնահատուկ հանձնարարականներ և ցուցումներ դրա պահման մասին` եթե այդպիսիք կան, տեղեկություններ սննդային և էներգետիկ արժեքի մասին, տեղեկություններ հիմնական բաղադրիչների և հավելումների մասին, խոհարարական արտադրանքի օգտագործման մասին ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող պատշաճորեն օգտագործվել:
14. Հանրային սննդի կազմակերպությունների սննդի պատրաստման և մատուցման տեղամասերում լուսավորությունը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1996 թվականի օգոստոսի 6-ի N 82 հրամանով հաստատված և 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դրված «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03.96 շինարարական նորմերին: 15. Հանրային սննդի կազմակերպությունների աշխատատեղերում և սրահներում աղմուկի, այդ թվում` ձայնավերարտադրող և ձայնաուժեղացուցիչ սարքավորումների հնչեղության մակարդակները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանով հաստատված «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3-2002 սանիտարական նորմերով սահմանված թույլատրելի մակարդակները: 16. Հանրային սննդի կազմակերպությունները պետք է ապահովեն հրդեհային անվտանգությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2003 թվականի մայիսի 27-ի N 524-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոններ» կանոնների և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մայիսի 2-ի N 75-Ն հրամանով հաստատված ՀՀ ՇՆ II-8.04.02-2005 «Շենքերի և շինությունների հրդեհային ավտոմատիկա» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: 17. Հանրային սննդի կազմակերպություններում պետք է լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վթարային ելքեր, աստիճաններ, վթարային իրավիճակներում գործողությունների կատարման հրահանգներ, հակահրդեհային համակարգ: 18. Հանրային սննդի կազմակերպությունների ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» ՀՀ ՇՆ lV-12.02.01-2004 շինարարական նորմերին: 19. Հանրային սննդի կազմակերպություններում կիրառվող էլեկտրական սարքավորումների, սարքերի, վառարանների, սալիկների և այլ էլեկտրական սարքերի էլեկտրաանվտանգության ցուցանիշները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: 20. Հանրային սննդի կազմակերպությունների շենքերը և դրանց կառուցվածքային տարրերը, ինչպես նաև տեխնիկական սարքավորումների տեղակայումը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դրված «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» միջպետական ՍՆիՊ 2.08.02-89 շինարարական նորմերին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1997 թվականի սեպտեմբերի 8-ի N 110 հրամանով հաստատված ՀՀ ՇՆ II-8.04.01-97 «Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերին: 21. Հանրային սննդի կազմակերպությունները պետք է ունենան դեպի մուտք տանող ուղիների և հետիոտնային ճանապարհների համար անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակներ: 22. Հանրային սննդի կազմակերպությունների մուտքը և աստիճանները պետք է ապահովեն դուրս եկող և ներս մտնող հաճախորդների 2 հանդիպակաց հոսքերի միաժամանակյա շարժումը, իսկ 50-ից ավելի նստատեղի առկայության դեպքում` հաճախորդների և անձնակազմի համար պետք է նախատեսված լինեն առանձին մուտքեր և աստիճաններ: 23. Հանրային սննդի կազմակերպությունները մուտքի և ելքի մոտ պետք է ունենան թեքահարթակներ և մատչելի լինեն հաշմանդամների տեղաշարժման համար: 24. Հանրային սննդի կազմակերպություններում օգտագործվող և սննդամթերքի հետ շփվող ամանեղենը, տարաները, գործիքները և պարագաները պետք է պատրաստված լինեն սույն տեխնիկական կանոնակարգի 12-րդ կետով նախատեսված իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող նյութերից:
25. Հանրային սննդի կազմակերպություններում սննդամթերք պատրաստող (խոհարար, հրուշակագործ) և սպասարկող (մատուցող, բարմեն, բուֆետապան) անձնակազմը պետք է ունենա համապատասխան մասնագիտական պատրաստվածություն և պահպանի անձնական և աշխատանքային հիգիենայի պահանջները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 26. Հանրային սննդի կազմակերպություններում սննդամթերք պատրաստող և սպասարկող անձնակազմը պետք է իրազեկ լինի սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետում նախատեսված իրավական ակտերով սահմանված հրդեհաանվտանգության կանոններին, ինչպես նաև աշխատանքի և տեխնիկայի անվտանգության պահանջներին և ապահովի դրանց պահպանումը: 27. Հանրային սննդի կազմակերպություններում սննդամթերք պատրաստող և սպասարկող անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննությունների և ունենա սանիտարական գրքույկ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշմանը համապատասխան:
28. Հանրային սննդի ծառայությունները պետք է ապահովեն կազմակերպության տարածքին, շենքերի տեխնիկական վիճակին, օդափոխությանը, ջրամատակարարմանը, ջրահեռացմանը ներկայացվող` շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պահանջների կատարումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մայիսի 2-ի N 302 հրամանով հաստատված N 2-III-4.2-01-2003 սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան:
29. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հանրային սննդի ծառայությունների համապատասխանությունը հավաստելու համար հանրային սննդի կազմակերպությունը մատուցվող ծառայության համար պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 8 ս սխեմայով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ։ 30. Սերտիֆիկացման մարմինը հանրային սննդի ծառայությունների համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին հավաստելու համար պետք է իրականացնի` ա) ծառայության նույնականացում, որն ընդգրկում է ըստ գործունեության տեսակների արտադրանքի դասակարգման խմբին հայտարարված հանրային սննդի ծառայության տեսակի պատկանելության ստուգում, բ) խոհարարական արտադրանքի, այդ թվում` տեղում պատրաստված սննդամթերքի, պատրաստման տեխնոլոգիական գործընթացների համապատասխանության գնահատում, որն ընդգրկում է տեխնոլոգիական փաստաթղթերի լրիվության, սարքավորանքի, հանդերձանքի, չափման միջոցների, օգտագործվող պարագաների, կատարողների որակավորման համապատասխանությունը տեխնոլոգիական գործընթացների պահանջներին, գ) ծառայություն կատարողի վարպետության գնահատում, որն ընդգրկում է տեխնիկական փաստաթղթերի (տեխնոլոգիական հրահանգներ և բաղադրագրեր) և տեխնոլոգիական ընթացակարգերի վերաբերյալ նրա գիտելիքների, աշխատանքային փորձի, որակավորման բարձրացման վերաբերյալ տվյալների վերլուծություն և պատրաստված խոհարարական արտադրանքի արդյունքի ընտրովի ստուգում` սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ կետում տրված գերատեսչական իրավական նորմատիվ ակտով և որոշակի տեսակի խոհարարական արտադրանքների տեխնիկական փաստաթղթով (տեխնոլոգիական հրահանգով) սահմանված ցուցանիշների փորձարկումների միջոցով, դ) ծառայության մատուցման գործընթացի համապատասխանության գնահատում, որը կարող է իրականացվել տեխնոլոգիական գործընթացի, կատարողի վարպետության, սպասարկման պայմանների և որակի կառավարման համակարգի (առկայության դեպքում) գնահատման միջոցով, ե) հանրային սննդի կազմակերպության աշխատանքների գնահատում, որը ներառում է նրա նյութատեխնիկական բազայի վիճակի, սպառողի սպասարկման սանիտարահիգիենիկ պայմանների, մատուցվող ծառայությունների տեսակների և սպասարկման որակի (հաղորդակցման էթիկա, հարմարավետություն, գեղագիտություն, սպառողների պահանջների հաշվի առնում և այլն), սպասարկող անձնակազմի մասնագիտական վարպետության գնահատում, ինչպես նաև մատուցվող ծառայության և խոհարարական արտադրանքի մասին տեղեկատվության կազմակերպումը: 31. Խոհարարական արտադրանքի, այդ թվում` տեղում պատրաստված սննդամթերքի, փորձարկումներն ըստ սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության ցուցանիշների, պետք է իրականացվեն հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում: 32. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը և սերտիֆիկացված հանրային սննդի ծառայությունների համապատասխանության հսկողությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 33. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացման մարմինը համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման և դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ։ Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին։
34. Հանրային սննդի ծառայությունների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
35. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հանրային սննդի ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ | |||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.12.2011, N 1932-Ն | 31.03.2012, N 2313-Ն | |
05.06.2008, N 558-Ն | 18.12.2008, N 2313-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|