Գլխավոր տեղեկություն
Номер
N 404-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.02.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.01.27/2.1 Հոդ.19
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
13.12.2002
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
20.12.2002
Дата вступления в силу
06.02.2003

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

30 դեկտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002440

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

13 դեկտեմբերի 2002 թ.

N 404-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՍԱՆ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41-րդ, 42-րդ և 47-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2003 թվականի հունվարի 1-ից շրջանառության մեջ դնել քսան դրամ անվանական արժեքով 2003 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության մետաղադրամները:

2. Սահմանել, որ քսան դրամ անվանական արժեքով 2003 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության մետաղադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են ու ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մամուլի քարտուղարին` ապահովել սույն որոշման մասին տեղեկատվության հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. դեկտեմբերի 20
ք. Երևան