Գլխավոր տեղեկություն
Номер
N 199-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.06.2005-11.08.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.06.15/15(192) Հոդ.164
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
26.04.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
04.05.2005
Дата вступления в силу
25.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.05.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 հունիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 05005204

 

Հայաստանի Հանրապետության

 

կենտրոնական բանկի խորհուրդ

26 ապրիլի 2005 թ.

թիվ 199-Ն

 

ո ր ո շ ու մ


«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածը, 46-րդ հոդվածի 1-ին կետը, «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի սեպտեմբերի 22-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» N 253 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2005 թ. մայիսի 4
Երևան

 

 

Հավելված 1


կ ա ն ո ն ա կ ա ր գ  9


Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները

Կանոն 1.

Կանոնակարգի կարգավորման առարկան


Սույն կանոնակարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները` Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշները, բանկերում Հայաստանի Հանրապետության դրամանիշերի փոխանակումը, Կենտրոնական բանկում դրամանիշերը փորձաքննության ընդունելը և փոխանակելը, Հայաստանի Հանրապետության թղթադրամների և մետաղադրամների փաթեթավորումը, բանկերում կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված հաշվեսխալների վերականգնման կանոնակարգումը, բանկային հաշիվներից կանխիկ դրամի դուրսգրումը, բանկերում կանխիկ դրամի ինկասացիան, բանկերում դրամարկղային գործառնությունների իրականացումը:


Կանոն 2.

Հիմնական հասկացություններ

Սույն կանոնակարգի իմաստով`

2.1. Կանխիկ դրամի վերահաշվում` Կենտրոնական բանկ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկեր մուտք եղած կանխիկ դրամի (ինչպես ամբողջական, այնպես էլ ոչ լրիվ կապոցներով) վերահաշվումը.

2.2. Հաշվեսխալ` Կենտրոնական բանկում, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված ավելցուկ, պակասորդ, անվճարունակ և կեղծ թղթադրամների հայտնաբերումը:


Կանոն 3.

Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշները

3.1. Վճարունակ են համարվում Կենտրոնական բանկի թողարկած այն թղթադրամներն ու մետաղադրամները, որոնք համապատասխանում են կենտրոնական բանկի կողմից սահմանված նկարագրին, որոնց ամբողջականությունը պահպանված է, և իսկությունը կասկած չի հարուցում:

3.2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց պարտավոր են վճարման ընդունել նաև վճարունակ`

ա) այն թղթադրամները, որոնք ունեն աննշան ծակծկվածություն, պատռվածքներ, մաշվածություն, բծեր, գրառումներ.

բ) այն թղթադրամները, որոնք չնչին ներկոտված են, սակայն ծածկված չեն դրամանիշերի հիմնական պատկերները և պաշտպանական հատկանիշները, աննշան այրված են, բայց պահպանված է դրամանիշի ամբողջականությունը.

գ) այն մետաղադրամները, որոնք ձևափոխված են, ծակծկված, կրել են քիմիական ազդեցություն, սակայն պահպանվել են պատկերները և արժենիշը արտահայտող թվերը.

դ) թանկարժեք մետաղներից պատրաստված այն մետաղադրամները, որոնք չունեն վնասվածքներ, և պահպանված է նրանց նախնական ամբողջական տեսքն ու քաշը:

3.3. Իրավաբանական անձինք սույն կանոնի 3.2 կետում նշված վնասվածքներով դրամանիշերը և մետաղադրամները պարտավոր են առանձնացնել, շրջանառության մեջ բաց չթողնել և հանձնել սպասարկող բանկերին:

3.4. Այն թղթադրամները, որոնք`

ա) չեն պահպանել ամբողջականությունը, սակայն ակնհայտորեն պահպանված է թղթադրամի մակերեսի առնվազն 60%-ը, և պահպանված մասը թույլ է տալիս որոշել թղթադրամի իսկությունը.

բ) միմյանց կպցված են նույն թղթադրամին անվիճելիորեն պատկանող ոչ ավելի, քան 3 պատռված մասերը.

գ) ներկոտվել կամ գունաթափվել են, սակայն տեսանելի են պատկերները և պաշտպանական հատկանիշները, որոնք թույլ են տալիս որոշել թղթադրամի իսկությունը.

դ) այն մետաղադրամները, որոնք փոխել են նախնական ձևը (ծռված, տափակեցված, կտրված), կրել են բարձր ջերմություն կամ քիմիական ազդեցություն (գունաթափված, մասամբ հալված, քայքայված), և որոնց իսկությունը կասկած չի հարուցում,

համարվում են վճարունակ, սակայն կարող են փոխանակվել միայն բանկերում:

3.5. Վճարունակ թղթադրամները, դրանց մաշվածության կամ վնասվածության աստիճանից ելնելով, համարվում են շրջանառության համար ոչ պիտանի և որակվում են որպես հնամաշ, եթե`

- բացակայում է թղթադրամի մակերեսի նկատելի մասը.

- պատռվածքի երկարությունը գերազանցում է 1 սմ-ը.

- պատռված և սոսնձված են.

- քիմիական ազդեցության հետևանքով գունաթափված են.

- կեղտոտվածության և մաշվածության հետևանքով պահպանված չէ թղթադրամի պատկերների ու գույների հստակությունը.

- թղթադրամի գերմաշվածությունն ակնհայտ է.

- ներկոտված և գրառումներով մակերեսը թղթադրամի վրա նկատելի մաս է կազմում.

- առկա են այրվածքներ.

- առկա են ծակոտիներ:

3.6. Բանկերը պարտավոր են շրջանառության համար պիտանի դրամանիշերից առանձնացնել սույն կանոնի 3.5 կետում նշված հնամաշ թղթադրամներն ու 3.2 կետի «գ» ենթակետում և 3.4 կետի «դ» ենթակետում նշված մետաղադրամները, տեսակավորել, շրջանառության մեջ բաց չթողնել և սահմանված կարգով հանձնել Կենտրոնական բանկին:

3.7. Այն դրամանիշերը, որոնք ունեն վճարունակության մարման մասին նշումներ, միտումնավոր ձևափոխված են (անվանական արժեքը, դրամանիշերի ձևավորման և պատկերների չափերը), ակնհայտորեն միտումնավոր հեռացված են պաշտպանական հատկանիշները (հոլոգրաֆիկ պատկերը, փայլաթիթեղը), համարվում են անվճարունակ:


Կանոն 4.

Բանկերում Հայաստանի Հանրապետության դրամանիշերի փոխանակումը

4.1. Բանկերը պարտավոր են հաճախորդներից (ինչպես նաև անհատ քաղաքացիներից) ընդունել և փոխանակել հնամաշ ու վնասված ՀՀ դրամանիշերը, որոնք պահպանել են կանոն 3-ով սահմանված վճարունակության հատկանիշները: Ընդ որում, հնամաշ և վնասված դրամանիշերը տեղում փոխանակվում են պիտանի դրամանիշերով` առանց հատուկ հաշվապահական ձևակերպումների և անվճար:

4.2. Բանկերը պարտավոր են հաճախորդներից (ինչպես նաև անհատ քաղաքացիներից) ընդունել նաև իսկության կամ վճարունակության մեջ կասկած առաջացնող դրամանիշերը և առանձին փաթեթավորմամբ հանձնել կենտրոնական բանկին` փորձաքննությամբ դրանց փոխանակման հնարավորությունը պարզելու համար: Կից ցուցակում նշվում է հաճախորդի անունը, ազգանունը և հասցեն` փորձաքննության եզրակացությունը հայտնելու համար, որի դիմաց հաճախորդին (կամ քաղաքացուն) տրվում է անդորրագիր, որտեղ նշվում է բանկ հանձնված դրամանիշերի քանակը, անվանական արժեքը, թղթադրամների դեպքում սերիան և համարը:

4.3. Բանկերը անվճարունակ դրամանիշերը հանձնում են Կենտրոնական բանկին առանձին փաթեթավորմամբ:

4.4. Բանկերը պարտավոր են իրենց հաճախորդներից ընդունել և նրանց ցանկությամբ փոխանակել մեկ անվանական արժեքի դրամանիշերը մեկ այլ անվանական արժեքի դրամանիշերով` անվճար: Բանկերը կարող են իրենց հաճախորդներ չհանդիսացող կազմակերպություններից (ինչպես նաև անհատ քաղաքացիներից) ընդունել և նրանց ցանկությամբ փոխանակել մեկ անվանական արժեքի դրամանիշերը մեկ այլ անվանական արժեքի դրամանիշերով` յուրաքանչյուր դրամանիշից մինչև 50-ական հատը անվճար, իսկ մնացած մասը իրենց կողմից սահմանված սակագների համաձայն:


Կանոն 5.

Կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության դրամանիշերը փորձաքննության ընդունելը և փոխանակելը

5.1. Սույն կանոնակարգի 4.2 և 4.3 կետերում նշված դրամանիշերը, ինչպես նաև այն դրամանիշերը, որոնց իսկությունը կասկած է հարուցում, ուղարկվում են (ինկասացիոն կազմակերպության կամ բանկի ներկայացուցչի միջոցով) Կենտրոնական բանկ` փորձաքննությամբ նրանց վճարունակությունը և փոխանակման հնարավորությունը որոշելու համար: Դրամանիշերին կից ուղարկվում է նաև արժեքի ցուցակ, որի մեջ նշվում են` դրամանիշերի անվանական արժեքը, գումարը, հնարավորության դեպքում` թղթադրամների համարը, սերիան, և այդ դրամանիշերը հանձնած հաճախորդի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հասցեն:

Նշված դրամանիշերը բանկերը հաշվառում են իրենց կողմից սահմանված կարգերի պահանջներին համապատասխան:

5.2. Ֆիզիկական անձինք սույն կանոնի 5.1 կետում նշված դրամանիշերը Կենտրոնական բանկ փորձաքննության կարող են ներկայացնել անձամբ` կից դիմումով (ենթահավելված 1):

5.3. Կենտրոնական բանկում դրամանիշերի փորձաքննությունն անցկացվում է անվճար:

5.4. Փորձաքննության ընթացքում դրամանիշերի վճարունակությունը որոշելու ժամանակ պետք է հաստատել.

- դրամանիշերի իսկությունը.

- պատռված և սոսնձված դրամանիշերի համար տարբեր մասերի պատկանելությունը նույն դրամանիշին.

- դրամանիշի պահպանված մակերեսի չափը:

5.5. Ամբողջականությունը չպահպանած թղթադրամների պահպանված մակերեսի չափը որոշվում է դրամի վճարունակությունը որոշող վանդակապատ ցանցի միջոցով (ենթահավելվածներ 2-12): Յուրաքանչյուր ցանց բաղկացած է 200 նույնատիպ վանդակներից: Վնասված դրամանիշը տեղադրվում է ցանցի վրա և շուրջը գծվում` կրկնելով վնասված թղթադրամի պարագիծը: Շրջագծի երկարությամբ դասավորված վանդակների թվի կեսին ավելացվում է այդ շրջագծի ներսում ընկած վանդակների ընդհանուր քանակը, որից հետո ստացված արդյունքից հանվում է տասնորդական մասը: Դրամանիշը պետք է վճարունակ համարել այն դեպքում, երբ ստացված արդյունքը հավասար կամ մեծ է 120-ից:

5.6. Այն դրամանիշերը, որոնց իսկությունը կասկած չի հարուցում, սակայն որոնք գործարանային խոտան են, փոխանակվում են միայն կենտրոնական բանկում:

5.7. Փորձաքննության արդյունքների դրական եզրակացության դեպքում ներկայացված դրամանիշերը փոխանակվում են: Բացասական եզրակացության դեպքում դրանք չեն վերադարձվում և չեն փոխանակվում, դրամանիշի վրա դրվում է Կենտրոնական բանկի փորձագետի դրոշմը, այն համարվում է ոչնչացման ենթակա և պահվում է առանձին, 6 ամիս ժամկետով, որի ընթացքում հանձնողը իրավունք ունի ծանոթանալ այդ թղթադրամներին:


Կանոն 6.

Հայաստանի Հանրապետության թղթադրամների և մետաղադրամների փաթեթավորումը բանկերում


6.1. Բանկերում թղթադրամները և մետաղադրամները փաթեթավորվում են բացառապես սույն կանոնի պահանջներին համապատասխան:

6.2. Շրջանառության համար պիտանի և հնամաշ թղթադրամներն ու մետաղադրամները փաթեթավորվում են առանձին:

6.3. Թղթադրամները փաթեթավորվում են յուրաքանչյուր անվանական արժեքի թղթադրամի համար նախատեսված փաթեթաթղթերով և վրադիրներով (ենթահավելված 13):

6.4. Նույն անվանական արժեքով, նույն թողարկման 100 հատ թղթադրամը, համապատասխան փաթեթաթղթով փաթեթավորված, համարվում է մեկ արմատ: Տասը արմատից բաղկացած փաթեթը համապատասխան վրադիրով համարվում է մեկ կապոց:

6.5. Թղթադրամների կապոցները փաթեթավորվում են պոլիէթիլենային ծրարներով, իսկ արմատները փաթեթավորվում են միայն լայնակի: Պոլիէթիլենային ծրարների մեջ լայնակի փաթեթավորված թղթադրամների արմատների և վրադիրի տեղադրումից հետո ծրարի բաց եզրը եռակցվում է` ծրարի վրա դրոշմելով փաթեթավորող բանկի կոդը (նշանը):

6.6. Թղթադրամների կապոցի վրադիրի, մետաղադրամների պարկի պիտակի և թղթադրամների յուրաքանչյուր արմատի փաթեթաթղթի վրա պետք է առկա լինեն հետևյալ վավերապայմանները`

- բանկի (մասնաճյուղի) անվանումը (ցանկության դեպքում` նաև բանկի խորհրդանշանը).

- անվանական արժեքը.

- ընդհանուր գումարը (արմատի և կապոցի).

- փաթեթավորման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.

- դրամը հաշվող գանձապահի անվանական դրոշմակնիքը կամ ձեռագիր ազգանունը և ստորագրությունը.

- սույն կարգի 3.5 կետում նշված հնամաշ թղթադրամների արմատների փաթեթաթղթի և կապոցի վրադիրի և 3.2 կետի «գ» ենթակետում ու 3.4 կետի «դ» ենթակետում նշված մետաղադրամների պարկի պիտակի վերին աջ անկյունում գրվում է «հնամաշ» բառը:

6.7. Նույն գանձապահի կողմից փաթեթավորված, նույն անվանական արժեքով թղթադրամների տարբեր ամսաթվով արմատները թույլատրվում է փաթեթավորել նույն կապոցում` վրադիրի աջ անկյունում գրելով «հավաքական» բառը և կապոցի փաթեթավորման ամսաթիվը:

6.8. Նույն գանձապահի կողմից փաթեթավորված, նույն անվանական արժեքով, սակայն տարբեր թողարկումների թղթադրամների արմատները թույլատրվում է փաթեթավորել նույն կապոցում: Արգելվում է տարբեր թողարկումների (տարբեր դիզայնով և չափերով) նույն անվանական արժեքով թղթադրամները փաթեթավորել նույն արմատում:

6.9. 500 և 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամները, ինչպես նաև մետաղադրամները բանկերի կողմից փաթեթավորում են միայն լրիվ կապոցներում, իսկ մետաղադրամները` պարկերով կամ պոլիէթիլենային ծրարներով:

5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամները թույլատրվում է փաթեթավորել ոչ լրիվ կապոցներով, սակայն ոչ պակաս, քան ամբողջական արմատներով:

20000 դրամ և 50000 դրամ անվանական արժեքով թղթադրամները թույլատրվում է փաթեթավորել թղթադրամների փաստացի առկա քանակի չափով:

Հնամաշ, ինչպես նաև շրջանառությունից հետ կանչված թղթադրամները և մետաղադրամները անկախ անվանական արժեքի մեծությունից թույլատրվում է փաթեթավորել թղթադրամների փաստացի առկա քանակի չափով:

6.10. Տարբեր գանձապահների կողմից փաթեթավորված, նույն անվանական արժեքով թղթադրամների արմատները կարելի է փաթեթավորել նույն կապոցում, որի վրադիրի վրա, մյուս պարտադիր վավերապայմանների հետ միասին, գրվում է «հավաքական» բառը, կապոցը փաթեթավորող գանձապահի ազգանունը և ստորագրությունը:

6.11. Մետաղադրամները փաթեթավորվում են կտորե, առանց արտաքին կարերի պարկերում, որոնք`

ա) կապվում են լարանով` պիտակի հետ միասին, և ծայրերն ամրակցվում կապարակնիքով, կամ

բ) կնքվում են միանգամյա օգտագործման համարակալված կնիքով` պիտակի հետ միասին:

Պարկերի մեջ տեղադրվող մետաղադրամները փաթեթավորվում են նաև թղթե կամ պոլիէթիլենային ծրարներում` յուրաքանչյուր ծրարում 100-ական հատ մետաղադրամ: Պարկերում տեղադրված մետաղադրամների համար սահմանվում են հետևյալ սահմանաչափերը`

10 լումա

-

300 դրամ

10 դրամ

-

10,000 դրամ

20 լումա

-

500 դրամ

20 դրամ

-

20,000 դրամ

50 լումա

-

1,000 դրամ

50 դրամ

-

50,000 դրամ

1 դրամ

-

2,000 դրամ

100 դրամ

-

100,000 դրամ

3 դրամ

-

3,000 դրամ

200 դրամ

-

200,000 դրամ

5 դրամ

-

5,000 դրամ

500 դրամ

-

500,000 դրամ

 

Կենտրոնական բանկ հանձնվող մետաղադրամները բանկերի կողմից փաթեթավորում են միայն ամբողջական կտորե պարկերով:

Կտորե պարկերում փաթեթավորվող նույն թողարկման մետաղադրամները Կենտրոնական բանկ հանձնելու դեպքում Բանկերի կողմից կարող են փաթեթավորվել առանց փոքր ծրարների մեջ տեղադրելու:

6.12. Հոբելյանական մետաղադրամները փաթեթավորվում են առանձին պարկերով (1000-ական), որոնց պիտակի վրա գրվում է հոբելյանական մետաղադրամի անվանումը:

6.13. Մետաղադրամները կարող են փաթեթավորվել նաև գլանակների տեսքով` յուրաքանչյուր գլանակում 50-ական հատ մետաղադրամ:

Մետաղադրամների գլանակի փաթեթաթղթի վրա պետք է առկա լինեն հետևյալ վավերապայմանները`

ա) բանկի (մասնաճյուղի) անվանումը,

բ) անվանական արժեքը,

գ) ընդհանուր գումարը:

Գլանակների տեսքով փաթեթավորված մետաղադրամները փաթեթավորվում են ինչպես կտորե պարկերում (համաձայն սույն կանոնի 6.11 կետում նշված կարգի), այնպես էլ պոլիէթիլենային ծրարներով, յուրաքանչյուրում 20-ական հատ գլանակ, որի մեջ դրվում է սույն կանոնի 6.6 կետի վավերապայմաններով վրադիր: Պոլիէթիլենային ծրարների մեջ գլանակների տեղադրումից հետո ծրարի բաց եզրը ամրակցվում է` ծրարի վրա դրոշմելով փաթեթավորող բանկի կոդը:


Կանոն 7.

Բանկերում կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված հաշվեսխալների վերականգնման կանոնակարգումը

7.1. Բանկերի գլխամասերը միմյանց տրամադրած կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված հաշվեսխալների դեպքերը կարգավորում են պայմանագրային հիմունքներով: Բանկերի միջև կնքվող` միմյանց դրամարկղային սպասարկման մասին պայմանագրերը չպետք է հակասեն սույն կանոնակարգին: Կնքվող պայմանագրերը պարտադիր կարգով պետք է ընդգրկեն միմյանց տրամադրած կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված հաշվեսխալների կարգավորման մեխանիզմները:

7.2. Բանկերի կողմից իրենց հաճախորդների դրամարկղային սպասարկումը, այդ թվում` նաև ինկասացված կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված հաշվեսխալների դեպքերը, կարգավորվում են երկկողմանի կնքվող պայմանագրերով:

7.3. Կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ կեղծ դրամանիշեր հայտնաբերվելու դեպքում պարտադիր կարգով կազմվում է չորս օրինակից ակտ, որը ստորագրվում է կեղծ դրամանիշը հայտնաբերող գանձապահի, հսկիչ-գանձապահի և բանկի դրամարկղային հանգույցի ղեկավարի կողմից, իսկ հաճախորդի ներկայության դեպքում ակտը ստորագրում է նաև հաճախորդը: Ակտի մեկ օրինակը կեղծ դրամանիշերի հետ միասին հանձնվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Ակտի երկրորդ օրինակը ուղարկվում է կենտրոնական բանկ` կեղծված դրամանիշերի հատկանիշների մանրամասն նկարագրության հետ միասին: Ակտում նշվում է փաթեթավորող բանկի կամ դրամանիշերը բանկ հանձնող հաճախորդի անվանումը, ամսաթիվը, դրամանիշի սերիան, համարը և անվանական արժեքը: Ակտի երրորդ օրինակը հանձնվում է կանխիկ դրամը հանձնող հաճախորդին, իսկ չորրորդ օրինակը մնում է կեղծ դրամանիշերը հայտնաբերող բանկում:

7.4. Կանխիկ դրամի վերահաշվման ընթացքում հայտնաբերված` իսկության մեջ կասկած առաջացնող դրամանիշերը ուղարկվում են կենտրոնական բանկ փորձաքննության` համաձայն սույն կանոնակարգի 5.1 կետի:


Կանոն 8.

Բանկային հաշիվներից կանխիկ դրամի դուրսգրումը

8.1. Բանկերը հաճախորդների ցանկությամբ, նրանց բանկային հաշիվներում առկա միջոցների սահմաններում բաց են թողնում կանխիկ դրամ հաճախորդի ուզած անվանական արժեքի դրամանիշերով, եթե այլ բան նախատեսված չէ բանկի և հաճախորդի միջև կնքված բանկային հաշվի պայմանագրով:

8.2. Կենտրոնական բանկը բանկերի գլխամասերի դրամարկղային սպասարկումը իրականացնում է ըստ կենտրոնական բանկի և տվյալ բանկի միջև կնքված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթակցային հաշվի բացման և սպասարկման» ու «Դրամարկղային սպասարկման մասին» պայմանագրերի:

8.3 Անվճարունակության (սնանկացման) գործընթացում գտնվող բանկերի դրամարկղային սպասարկումը իրականացնում է կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:


Կանոն 9.

Բանկերում կանխիկ դրամի ինկասացիան

- Բանկերում կանխիկ դրամի ինկասացիան իրականացվում է փոխադրվող արժեքների տիրոջ և ինկասացիոն կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա և սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան:

- Հինգ մլն դրամ գումարը գերազանցող կանխիկ դրամի միջբանկային, այդ թվում` ներբանկային (նույն բանկերի մասնաճյուղերի միջև, բանկոմատների լիցքավորման և բանկոմատի մնացորդը բանկ տեղափոխելու նպատակով իրականացվող) բոլոր փոխադրումներն իրականացվում են միայն ինկասացիոն կազմակերպությունների միջոցով:

- Ինկասացիոն կազմակերպության միջոցով բանկից հաճախորդին և հակառակ ուղղությամբ կանխիկ դրամի փոխադրման, հանձնման և ընդունման ձևերը սահմանվում են բանկի, հաճախորդի և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված եռակողմ պայմանագրերով, որոնցով սահմանվում են`

ա) Բանկերում կանխիկ դրամի ընդունման և հանձնման ձևերը,

բ) Ինկասացիոն կազմակերպության կողմից բանկերի հաճախորդներից կանխիկ դրամի ընդունման, հանձնման ձևերը և ժամկետները,

գ) Կանխիկ դրամի փոխադրման և հանձնման ժամանակ կանխիկ դրամի համար կողմերից մեկի պատասխանատվությունների և պարտականությունների փոխանցման պահը մյուս կողմին,

դ) Կանխիկ դրամի ապահովագրումը:

Կնքված պայմանագրերը չպետք է հակասեն «Ինկասացիայի մասին» օրենքի, սույն կանոնակարգի և Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթներին:

- Եթե բանկի և հաճախորդի միջև կանխիկ դրամի (հինգ մլն դրամ գումարը գերազանցող) փոխադրման պատասխանատվությունը պայմանագրերի համաձայն դրված է բանկի վրա, ապա կանխիկ դրամի ինկասացիան իրականացվում է միայն ինկասացիոն կազմակերպությունների միջոցով:

9.1.

Ինկասացիոն կազմակերպության կողմից կանխիկ դրամի ընդունման և հանձնման ձևերը


9.1.1. Բանկերում կանխիկ դրամը (բացառությամբ թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների) ինկասացիոն կազմակերպությանը հանձնվում են հետևյալ ձևերով`

ա) կնքվող պարկերով (կամ հատուկ փակվող արկղերով), որոնցում կանխիկ դրամը և արժեքների ցուցակի մեկ օրինակը, ստորագրված բանկի պատասխանատու անձի կողմից, դրվում են ինկասատորների ներկայությամբ և կնքվում բանկի կնիքով: Մինչև պարկերի կնքումը, ինկասատորները ճշտում են առաքվող կանխիկ դրամի և արժեքների ցուցակի համապատասխանությունը` ստուգելով թղթադրամները կապոցներով և արմատներով, իսկ մետաղադրամները` պարկերով (համաձայն պարկերի պիտակների վրա առկա վավերապայմանների): Կանխիկ դրամի հետ միասին ինկասատորներին է հանձնվում նաև արժեքների ցուցակի երկրորդ օրինակը:

բ) Թղթադրամներն ու մետաղադրամները` կապոցներով կամ պարկերով, ստուգելով թղթադրամների կապոցները (արմատների քանակը) և մետաղադրամների պարկերը: Վնասված կնիքներով և պատռված փաթեթներով կապոցները կամ պարկերը ենթակա են վերափաթեթավորման:

գ) Նախօրոք կնքված պարկերով (կամ արկղերով)` համաձայն պարկերի (կամ արկղերի) պիտակների վրա առկա վավերապայմանների: Կանխիկ դրամը և բանկի պատասխանատու անձի կողմից ստորագրված արժեքների ցուցակի մեկ օրինակը պատասխանատու անձի (անձանց) կողմից նախապես դրվում են պարկերի (կամ արկղերի) մեջ և կնքվում բանկի կնիքով: Կանխիկ դրամի նախօրոք կնքված պարկերի հետ միասին ինկասատորներին է հանձնվում նաև արժեքների ցուցակի երկրորդ օրինակը:

9.1.2. Բանկերում ինկասացիոն կազմակերպությունից կանխիկ դրամի (բացառությամբ թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների) ընդունումը, կախված սույն կանոնի 9.1.1 կետում նշված հանձնման ձևերից, համապատասխանաբար իրականացվում է.

ա) Կնքված պարկերով (կամ հատուկ փակված արկղերով):

Մինչև կնքված պարկերի (կամ կնքված հատուկ փակ արկղերի) բացելը ստուգում են պարկերի (կամ արկղերի) և կնիքների ամբողջական (չվնասված) լինելը:

Պարկերի (արկղերի) կամ դրանց կնիքների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որը ստորագրվում է կանխիկ դրամն ընդունող բանկի պատասխանատու անձի (անձանց) և ինկասատորների կողմից: Պարկերում (արկղերում) առկա կանխիկ դրամը վերահաշվվում է կապոցներով և արմատներով (մետաղադրամների դեպքում` պարկերով), իսկ կապոցների (մետաղադրամների պարկերի) վնասված լինելու դեպքում` թերթ առ թերթ (հատ առ հատ): Պարկում (արկղում) առկա կանխիկ դրամը համեմատվում է արժեքների ցուցակի հետ: Անհամապատասխանությունների դեպքում կազմվում է ակտ, որը հիմք է հանդիսանում հայտնաբերված պակասորդը լրացնելու համար` փոխադարձ կնքված երկկողմանի պայմանագրերի համաձայն: Ակտը ստորագրում են կանխիկ դրամն ընդունող բանկի լիազոր անձինք և ինկասատորները:

բ) Թղթադրամները` կապոցներով` ստուգելով փաթեթավորման ճշտությունը, արմատների քանակը, փաթեթների և կնիքների ամբողջականությունն ու անվնաս լինելը: Մետաղադրամները` պարկերով` ստուգելով պարկերի և կնիքների ամբողջականությունն ու անվնաս լինելը:

Վնասված կնիքներով և պատռված փաթեթներով (պարկերով) կապոցներն ու պարկերը ընդունվում են` թղթադրամները` թերթ առ թերթ, մետաղադրամները` հատերով հաշվելով: Հաշվեսխալների հայտնաբերման դեպքում կազմվում է ակտ, որը հիմք է հանդիսանում հայտնաբերված պակասորդը լրացնելու համար` փոխադարձ կնքված երկկողմանի պայմանագրերի համաձայն: Ակտը ստորագրում են կանխիկ դրամն ընդունող բանկի լիազոր անձինք և ինկասատորները:

գ) Կնքված պարկերով (կամ արկղերով), ստուգելով պարկերի (կամ արկղերի) և կնիքների ամբողջական (չվնասված) լինելը:

Պարկերի (կամ արկղերի) կամ դրանց կնիքների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որը ստորագրվում է կանխիկ դրամն ընդունող բանկի պատասխանատու անձանց և ինկասատորների կողմից, որից հետո վերահաշվվում են պարկերում (արկղերում) առկա կանխիկ դրամը կապոցներով և արմատներով (մետաղադրամների դեպքում` պարկերով), իսկ կապոցների (մետաղադրամների պարկերի) վնասված լինելու դեպքում` թերթ առ թերթ (հատ առ հատ) հաշվելով: Պարկում (կամ արկղում) առկա կանխիկ դրամը համեմատվում է արժեքների ցուցակի հետ: Անհամապատասխանությունների դեպքում կազմվում է ակտ, որը հիմք է հանդիսանում հայտնաբերված պակասորդը լրացնելու համար` փոխադարձ կնքված երկկողմանի պայմանագրերի համաձայն: Ակտը ստորագրում են կանխիկ դրամն ընդունող բանկի լիազոր անձինք և ինկասատորները:

9.1.3. Բանկերում թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները ինկասացիոն կազմակերպությանը հանձնվում են`

ա) կնքվող պարկերով (կամ հատուկ փակվող արկղերով):

Բանկերում թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները ինկասացիոն կազմակերպության միջոցով փոխադրելու համար ինկասատորների ներկայությամբ արժեքների ցուցակի հետ միասին դրվում են պարկերի (կամ հատուկ փակ արկղերի) մեջ և կնքվում առաքող բանկի կնիքով (կապարակնիքով): Մինչև պարկերում ձուլակտորների տեղադրումը և պարկերի կնքումը, ինկասատորները ստուգում են ձուլակտորների ամբողջականությունն ու անվնաս լինելը: Ձուլակտորների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որի մեկ օրինակը արժեքների ցուցակի հետ միասին դրվում է պարկում:

բ) Նախօրոք կնքված պարկերով (կամ արկղերով)` համաձայն պարկերի (կամ արկղերի) վրա առկա վավերապայմանների: Թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները և բանկի պատասխանատու անձի կողմից ստորագրված արժեքների ցուցակը մինչև ինկասատորներին հանձնելը պատասխանատու անձի կողմից նախապես դրվում է պարկերի (կամ արկղերի) մեջ և կնքվում բանկի կնիքներով, որից հետո ձուլակտորները հանձնվում են ինկասատորներին:

9.1.4. Բանկերում ինկասացիոն կազմակերպությունից թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները ընդունվում են` կախված սույն կանոնի 9.1.3 կետում նշված հանձնման ձևերից:

Պարկերի (արկղերի) կամ դրանց կնիքների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որը ստորագրվում է արժեքներն ընդունող բանկի նյութապատասխանատու անձանց և ինկասատորների կողմից, որից հետո թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները ստուգվում են` համեմատելով արժեքների ցուցակի հետ, իսկ ձուլակտորների վնասված լինելու դեպքում` նաև համապատասխան ակտի առկայությունը: Պարկերի կամ կնիքների ամբողջականության խախտման (վնասվածության) դեպքում կամ առանց նախնական ակտի առկայության ձուլակտորների վնասվածության, կամ ձուլակտորների և արժեքների ցուցակի անհամապատասխանության դեպքում կազմվում է ակտ` թվարկված դեպքից յուրաքանչյուրի համար առանձին, որը ստորագրվում է ստացող բանկի պատասխանատու անձանց և ինկասատորների կողմից և հիմք է հանդիսանում առաքող, ստացող բանկերի և ինկասացիոն կազմակերպության պատասխանատվությունը պարզելու ու արժեքների պակասորդը լրացնելու համար:

9.1.5. Թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների հանձնումը ինկասատորներին առաքող բանկում և ինկասատորներից ընդունումը ստացող բանկում ձևակերպվում են համապատասխանաբար առաքող և ստացող բանկերում սահմանված դրամարկղային գործառնությունների կարգին համապատասխան:

9.1.6. Բանկերի միջև ինկասացիոն կազմակերպությունների միջոցով առաքվող կանխիկ դրամը ստացող բանկի կողմից ենթակա է ընդունման նույն ձևով, ինչ ձևով առաքող բանկում հանձնվել է ինկասացիոն կազմակերպությանը:

9.1.7. Բանկերի գլխամասերի միջև ինկասացիոն կազմակերպությունների միջոցով միմյանց առաքվող և միմյանցից ընդունվող կանխիկ դրամի ձևերի, ինչպես նաև հաշվեսխալների դեպքում կազմված ակտերի հիման վրա փոխադարձ վճարումների մասին կնքվում են պայմանագրեր:

9.1.8. Հաճախորդի կողմից ինկասացիոն կազմակերպությանը կանխիկ դրամի հանձնումը և ընդունումը իրականացվում է բանկի, հաճախորդի և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված եռակողմ պայմանագրերի դրույթների համաձայն, որոնք սակայն չպետք է հակասեն սույն կետի պահանջներին:


9.2.

Բանկերում կանխիկ դրամի փոխադրումների փաստաթղթային ձևակերպումները

9.2.1. Կանխիկ դրամի միջբանկային (միջմասնաճյուղային) փոխադրումներն իրականացվում են բանկի կողմից ինկասացիոն կազմակերպությանը տրված կարգագրերի հիման վրա, որոնք ստորագրված են բանկի այն պաշտոնատար անձանց կողմից, որոնց ստորագրությունների նմուշներն առկա են կանխիկ դրամը տրամադրող բանկում և վավերացված են բանկի կնիքով:

9.2.2. Կարգագրերի ձևը սահմանվում է բանկի կողմից` պահպանելով անհրաժեշտ վավերապայմանները (ենթահավելված 14), համաձայնեցված ինկասացիոն կազմակերպության հետ:

9.2.3. Ինկասացիոն կազմակերպության կողմից կանխիկ դրամը բանկում ստանալու համար դրամարկղին ներկայացվում են կարգագիրը և տվյալ ավագ ինկասատորի անունով ինկասացիոն կազմակերպության կողմից տրված լիազորագիրը (վստահագիրը), որոնց հիման վրա կանխիկ դրամի ելքը ձևակերպվում է տվյալ բանկում սահմանված դրամարկղային գործառնությունների կարգին համապատասխան:

9.2.4. Ինկասացիոն կազմակերպությանը կանխիկ դրամի հանձնումը կատարվում է սույն կանոնակարգի 9.1.1 կետում նշված ձևով: Բանկում առաքվող կանխիկ դրամին կցվում է երեք օրինակից լրացված արժեքների ցուցակ (ենթահավելված 15)` ստորագրված դրամարկղի պատասխանատու անձանց կողմից: Արժեքների ցուցակի մեկ օրինակը մնում է առաքող բանկում, մեկ օրինակը արժեքների հետ միասին դրվում են պարկում, իսկ մյուս օրինակը կանխիկ դրամի հետ միասին հանձնվում է ինկասատորներին:

9.2.5. Արժեքները ստացող բանկում կանխիկ դրամը ինկասացիոն կազմակերպություններից ընդունվում է սույն կանոնակարգի 9.1.2 կետում նշված ձևով: Կանխիկ դրամի մուտքն իրականացվում է տվյալ բանկում սահմանված դրամարկղային գործառնությունների իրականացման կարգին համապատասխան: Կանխիկ դրամի ընդունումից հետո դրամարկղի պատասխանատու անձինք և ինկասատորները ստորագրում են արժեքների ցուցակի երկու օրինակների վրա, որոնցից մեկ օրինակը մնում է բանկում, իսկ մյուսը, հաստատված բանկի կնիքով, հանձնվում է ինկասացիոն կազմակերպությանը:


9.3.

Բանկերի պատասխանատու անձանց ուղեկցումը կանխիկ դրամի փոխադրման ժամանակ
 

9.3.1. Բանկի լիազոր անձի միջոցով մեկ այլ բանկից փոխադրվող կանխիկ դրամը ստանալիս կամ այն մեկ այլ բանկ հանձնելիս բանկի լիազոր անձին (անձանց) կարող են ուղեկցել ինկասացիոն կազմակերպության աշխատակիցները: Ինկասացիոն կազմակերպության կողմից բանկի պատասխանատու անձին արժեքների հետ միասին ուղեկցելու գործառնությունը պետք է նախատեսված լինի բանկի և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված պայմանագրում, որտեղ հստակ պետք է նշված լինեն նաև արժեքների համար կողմերի պատասխանատվությունը և պարտականությունները:

9.3.2. Բանկի լիազոր անձանց ուղեկցելու համար ինկասատորները պարտավոր են տվյալ անձանց ներկայացնել ինկասատորների վկայականները և ինկասացիոն կազմակերպության կողմից ինկասատորներին տրված լիազորագիրն ու ներկայացման քարտը (ենթահավելված 16):

9.3.3. Բանկի լիազոր պատասխանատու անձինք մեկ այլ բանկից կանխիկ դրամը ստանալուց հետո կամ այլ բանկին հանձնելուց առաջ դրանք տեղադրում են պարկի (պայուսակի) մեջ և կնքում: Կնքված պարկը տեղափոխման ընթացքում մնում է բանկի լիազոր պատասխանատու անձի տրամադրության տակ: Ուղեկցման վերջնակետին հասնելուց հետո փոխադրվող արժեքների պարկերը ինկասատորների ուղեկցությամբ հանձնվում են ստացող բանկի լիազոր պատասխանատու անձանց:

9.3.4. Փոխադրվող կանխիկ դրամը նախատեսված վայր հասցնելուց հետո բանկի լիազորված պատասխանատու անձը ստորագրում է ինկասացիոն կազմակերպության կողմից ներկայացված քարտում:

9.3.5. Բանկերի հաճախորդների պատասխանատու անձանց ուղեկցումը կանխիկ դրամի փոխադրման ժամանակ կարգավորվում է հաճախորդի և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված պայմանագրերով:

9.4.

Ինկասատորների պատասխանատվությամբ պահպանված կանխիկ դրամի հանձնումը բանկի դրամարկղ
 

9.4.1. Բանկում` սահմանված աշխատանքային օրվա ավարտից հետո ինկասացված կանխիկ դրամը, եթե բանկը չունի երեկոյան դրամարկղ, կարող են պահպանվել ինկասատորների պատասխանատվությամբ:

9.4.2. Ինկասատորների պատասխանատվությամբ պահպանված կանխիկ դրամը հաջորդ աշխատանքային օրը հանձնվում է բանկի դրամարկղ` սույն կանոնակարգի պահանջների և բանկի դրամարկղային գործառնությունների իրականացման կարգի դրույթների համաձայն:


Կանոն 10.

Բանկերում դրամարկղային գործառնությունների իրականացումը

10.1. Բանկերում դրամարկղային գործառնությունները իրականացվում են բանկերի կողմից սահմանվող կարգերի պահանջներով: Բանկերի կողմից ընդունված դրամարկղային գործառնությունները սահմանող կարգերը չպետք է հակասեն սույն կանոնակարգի և կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթներին:

10.2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը դրամարկղային գործառնությունները կանոնակարգող կարգերի մեկական օրինակները մեկամսյա ժամկետում, այդ թվում` փոփոխություններն ու լրացումները, տրամադրում են կենտրոնական բանկին, իսկ նոր բացված բանկերը այդ կարգերի մեկական օրինակները կենտրոնական բանկին են տրամադրում բանկային գործունեության լիցենզիա ստանալուց հետո եռամսյա ժամկետում:


Կանոն 11.

Անցումային դրույթներ


11.1. Սույն կանոնակարգի 9.1.1 և 9.1.2 կետերի համապատասխանաբար «գ» ենթակետերը ուժի մեջ են մտնում 2005 թվականի նոյեմբերի 1-ից:

11.2. Մինչև 2005 թվականի օգոստոսի 1-ը ինկասացիոն կազմակերպության կողմից արժեթղթերի և վճարահաշվարկային փաստաթղթերի ընդունումն ու հանձնումը իրականացվում է հետևյալ ձևերով`

11.2.1. Բանկերում արժեթղթերը ինկասացիոն կազմակերպությանը կարող են հանձնվել ըստ տեսակների, թերթ առ թերթ հաշվելով, որից հետո արժեքների ցուցակի հետ միասին (առաքող բանկի պատասխանատու անձի կողմից ստորագրված) դրվում են պարկի (կամ հատուկ փակ արկղի) մեջ և կապարակնքվում (կնքվում) առաքող բանկի կնիքով:

11.2.2. Բանկերում ինկասացիոն կազմակերպությունից փոխադրվող արժեթղթերը ընդունվում են` ստուգելով պարկերի ու կնիքների ամբողջական և անվնաս լինելը, որից հետո արժեթղթերը հաշվվում են թերթ առ թերթ և համեմատվում արժեքների ցուցակի հետ: Պարկերի կամ կնիքների ամբողջականության խախտման (վնասվածության) կամ փաստացի առկա արժեթղթերի և արժեքների ցուցակի անհամապատասխանության դեպքում կազմվում է ակտ (յուրաքանչյուր դեպքում` առանձին), որը ստորագրվում է ընդունող բանկի լիազոր անձանց և ինկասատորների կողմից և հիմք է հանդիսանում հայտնաբերված անհամապատասխանության լրացման համար` համաձայն միմյանց միջև կնքված պայմանագրերի:

11.2.3. Բանկերում վճարահաշվարկային փաստաթղթերն ինկասացիոն կազմակերպության միջոցով փոխադրելու համար նախապես արժեքների ցուցակի հետ միասին դրվում են պայուսակների (պարկերի) մեջ և կնքվում բանկի կապարակնիքով ու ինկասացիոն կազմակերպությանը հանձնվում փակ, կնքված պայուսակներով (պարկերով):

11.2.4. Բանկերում վճարահաշվարկային փաստաթղթերով պայուսակները (պարկերը) ինկասացիոն կազմակերպություն ընդունվում են փակ և կնքված վիճակում` ստուգելով պայուսակների և կնիքների անվնաս լինելն ու ամբողջականությունը: Պայուսակների (պարկերի) կամ նրանց կնիքների վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ, որը ստորագրվում է արժեքներն ընդունող բանկի պատասխանատու անձանց և ինկասատորների կողմից: Վճարահաշվարկային փաստաթղթերի և արժեքների ցուցակի անհամապատասխանության դեպքում բանկերի միջև հարաբերությունները կարգավորվում են համաձայն կնքված պայմանագրերի:

11.2.5. Արժեթղթերի և վճարահաշվարկային փաստաթղթերի հանձնումը ինկասատորներին առաքող բանկում և ինկասատորներից ընդունումը ստացող բանկում ձևակերպվում են համապատասխանաբար առաքող և ստացող բանկերում սահմանված դրամարկղային գործառնությունների կարգին համապատասխան:



____ ____________20... թ.

Ենթահավելված 1

 

ՀՀ Կենտրոնական բանկ
_______________________
_______________________
(Դիմողի տվյալները)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ փորձաքննության ընդունել կից ներկայացվող դրամանիշերը
     ————————————դրամ ընդհանուր գումարով (գումարը տառերով), որից

 

անվանական արժեքը

քանակը (հատերով)

համարը, սերիան
(եթե այն պահպանվել է)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ընդամենը

 

 

 

ԴԻՄՈՂ`

_________________
(Ստորագրություն)

 

Ենթահավելված 2

ց ա ն ց

հհ 1993 թվականի նմուշի 10, 25 ԵՎ 50 դրամ արժողությամբ թղթադրամների վճարունակությունը որոշելու համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

200 վանդակը համապատասխանում  է մակերեսի 100%-ին

 

Թղթադրամի ներկայացման օրը ________  Թողարկման տարեթիվը _________

 

Անվանական արժեքը__________ Սերիան_________Համարը __________

 

Թղթադրամի մակերեսը կազմում է _______________________________

 

 

_________________
(Ստորագրություն)


 

Ենթահավելված 3

ց ա ն ց

հհ 1998 թվականի նմուշի 50 ԵՎ 100 դրամ արժողությամբ թղթադրամների վճարունակությունը որոշելու համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

200 վանդակը համապատասխանում  է մակերեսի 100%-ին

 

Թղթադրամի ներկայացման օրը ________  Թողարկման տարեթիվը _________

 

Անվանական արժեքը__________ Սերիան_________Համարը __________

 

Թղթադրամի մակերեսը կազմում է _______________________________

 

 

_________________
(Ստորագրություն)


 

Ենթահավելված 4


ց ա ն ց

հհ 1993 թվականի նմուշի 100, 200 ԵՎ 500 դրամ արժողությամբ թղթադրամների վճարունակությունը որոշելու համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

200 վանդակը համապատասխանում  է մակերեսի 100%-ին

 

Թղթադրամի ներկայացման օրը ________  Թողարկման տարեթիվը _________

 

Անվանական արժեքը__________ Սերիան_________Համարը __________

 

Թղթադրամի մակերեսը կազմում է _______________________________

 

 

_________________
(Ստորագրություն)


 

Ենթահավելված 5

ց ա ն ց

հհ 1999 թվականի նմուշի 500 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

200 վանդակը համապատասխանում  է մակերեսի 100%-ին

 

Թղթադրամի ներկայացման օրը ________  Թողարկման տարեթիվը _________

 

Անվանական արժեքը__________ Սերիան_________Համարը __________

 

Թղթադրամի մակերեսը կազմում է _______________________________

 

 

_________________
(Ստորագրություն)


 

Ենթահավելված 6


ց ա ն ց

հհ 1994 թվականի նմուշի 1000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

200 վանդակը համապատասխանում  է մակերեսի 100%-ին

 

Թղթադրամի ներկայացման օրը ________  Թողարկման տարեթիվը _________

 

Անվանական արժեքը__________ Սերիան_________Համարը __________

 

Թղթադրամի մակերեսը կազմում է _______________________________

 

 

_________________
(Ստորագրություն)

 

 

Ենթահավելված 7


ց ա ն ց

հհ 1999 թվականի նմուշի 1000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

200 վանդակը համապատասխանում  է մակերեսի 100%-ին

 

Թղթադրամի ներկայացման օրը ________  Թողարկման տարեթիվը _________

 

Անվանական արժեքը__________ Սերիան_________Համարը __________

 

Թղթադրամի մակերեսը կազմում է _______________________________

 

 

_________________
(Ստորագրություն)

 

 

Ենթահավելված 8

ց ա ն ց

հհ 1995 թվականի նմուշի 5000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

200 վանդակը համապատասխանում  է մակերեսի 100%-ին

 

Թղթադրամի ներկայացման օրը ________  Թողարկման տարեթիվը _________

 

Անվանական արժեքը__________ Սերիան_________Համարը __________

 

Թղթադրամի մակերեսը կազմում է _______________________________

 

 

_________________
(Ստորագրություն)

 

 

Ենթահավելված 9


ց ա ն ց

հհ 1999 թվականի նմուշի 5000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

200 վանդակը համապատասխանում  է մակերեսի 100%-ին

 

Թղթադրամի ներկայացման օրը ________  Թողարկման տարեթիվը _________

 

Անվանական արժեքը__________ Սերիան_________Համարը __________

 

Թղթադրամի մակերեսը կազմում է _______________________________

 

 

_________________
(Ստորագրություն)

 

 

Ենթահավելված 10

ց ա ն ց

հհ 2003 թվականի նմուշի 10000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

200 վանդակը համապատասխանում  է մակերեսի 100%-ին

 

Թղթադրամի ներկայացման օրը ________  Թողարկման տարեթիվը _________

 

Անվանական արժեքը__________ Սերիան_________Համարը __________

 

Թղթադրամի մակերեսը կազմում է _______________________________

 

 

_________________
(Ստորագրություն)

 

 

Ենթահավելված 11

ց ա ն ց

հհ 1999 թվականի նմուշի 20000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

200 վանդակը համապատասխանում  է մակերեսի 100%-ին

 

Թղթադրամի ներկայացման օրը ________  Թողարկման տարեթիվը _________

 

Անվանական արժեքը__________ Սերիան_________Համարը __________

 

Թղթադրամի մակերեսը կազմում է _______________________________

 

 

_________________
(Ստորագրություն)

 

 

Ենթահավելված 12


ց ա ն ց


հհ 2001 թվականի նմուշի 50000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

200 վանդակը համապատասխանում  է մակերեսի 100%-ին

 

Թղթադրամի ներկայացման օրը ________  Թողարկման տարեթիվը _________

 

Անվանական արժեքը__________ Սերիան_________Համարը __________

 

Թղթադրամի մակերեսը կազմում է _______________________________

 

 

_________________
(Ստորագրություն)

 

 

Ենթահավելված 13


թղթադրամների կապոցները պոլիէթիլենային թաղանթե ծրարներում փաթեթավորելիս կապոցների վրադիրների արմատների փաթեթաթղթերի չափերն ու գույները (*)

միլիմետրերով

Դրամանիշերը
ըստ
անվանական
արժեքների
Վրադիրի և
փաթեթաթղթի
գույները
   Լայնությունը
(մմ)
  Երկարությունը
(մմ)
Մեկ գծի
լայնությունը
(մմ)
Գծերի
քանակը
(հատ)
10 դ դարչնագույն 45 220 4 1
25 դ կարմիր 45 220 4 1
50 դ կապույտ 45 230 4 1
100 դ դարչնագույն 45 230 4 2
200 դ կարմիր 45 240 4 2
500 դ կանաչ 45 240 4 2
1000 դ դարչնագույն 50 260 4 3
10000 դ կապույտ 57 290 10 2
20000 դ նարնջագույն 55 260 10 1
50000 դ մանուշակագույն 57 290 10 1

 

* Վրադիրի չափերը համապատասխանում են թղթադրամների չափերին:

 

  

Ենթահավելված 14

 

Կազմակերպության անվանումը

Կանխիկ դրամի առաքման կարգագիր թիվ__
Հանձնարարվում է տեղափոխել

 

Թղթադրամ` ըստ անվանական արժեքների

Ընդամենը _____________________

Մետաղադրամ` ըստ անվանական արժեքների


Ընդամենը _____________________

Հանրագումար (1+2) ______________

 

 

 

 


 

____________ 20 __ թ.

Կազմակերպության անվանումը

Կանխիկ դրամի առաքման կարգագիր թիվ __

(ինկասացիոն ծառայության անվանումը)


Հանձնարարված է փոխադրել __________
______________________________
________դրամ

 

 

 

 


Նախագահ`

 

Գլխավոր հաշվապահ`


 


____________ 20 __ թ.

Կազմակերպության անվանումը

Կանխիկ դրամի առաքման կարգագիր թիվ__





Հանձնարարված է փոխադրել __________
______________________________
________
դրամ


Թղթադրամ_ _______________դ.

Մետաղադրամ_______________դ.

Հանրագումար_______________դ.

________________________դ.
           (գումարը` տառերով)



Նախագահ`

 

Գլխավոր հաշվապահ`


 

____________ 20 __ թ.


Ենթակա է տեղափոխման

Թղթադրամ` ըստ անվանական արժեքների

Ընդամենը ___________________

Մետաղադրամ` ըստ անվանական արժեքների

Ընդամենը ___________________

Հանրագումար (1+2) ________

___________________________

 

 

 

 

____________ 20 __ թ.

 

  

Ենթահավելված 15

բանկերից առաքվող արժեքների ցուցակ
_________________________200 թ.

Առաքող բանկը ___________________________________________

Ստացող բանկը ___________________________________________

Առաքում ենք թղթադրամների, մետաղադրամների կնքված պարկեր ավագ ինկասատոր

______________---------միջոցով:

 

 

Դրամանիշեր Գումարը  (դրամ)
Թղթադրամներ  
10դ.  
25դ.  
50դ.  
100դ.  
200դ.  
500դ.  
1000դ.  
5000դ.  
10000դ.  
20000դ.  
50000դ.  
Ընդամենը  
Մետաղադրամներ  
10լ.  
20լ.  
50լ.  
1դ.  
3դ.  
5դ.  
10դ.  
20դ.  
50դ.  
100դ.  
200դ.  
500դ.  
Ընդամենը  
Հանրագումարը  
     
Պարկերի
համարները
Կնիքների համարները

1
-
-
-
-
n

 

 

 

 

 

 

 

 

 



 

 

-
-
-
-
-
-

 

 

 

 

 

Ընդամենը             
պարկ

 

 

Դրամարկղի պատասխանատու`

աշխատակիցների ստորագրությունները

 

Դրոշմակնիքի տեղը`

Ինկասատորներ`

 

Ս Տ Ա Ց Ա Գ Ի Ր

 

 

__  ____________ 200 թ. ցուցակում նշված արժեքները, որոնք առաքվել են փակ

պարկերով՝ ավագ ինկասատոր _____________________ միջոցով՝

_____________________________________ դրամ ընդհանուր գումարով

                              (գումարը՝ թվերով և բառերով դրամ)

ստացանք:    

 

 

 

Արժեքների ընդունումը կատարվել է՝ ստուգելով _________________________

 

________________________________________________________

 

________________________________________________________

 

Արժեքները ընդունեցին

 

Բանկի ղեկավար՝

 

Գլխավոր հաշվապահ՝

 

Դրամարկղի վարիչ՝

Արժեքները հանձնեցին

Ինկասատորներ՝

 
  

 

Ենթահավելված 16
.................................
Ինկասացիոն ծառայության անվանումը
..................................
(պաշտոնատար անձի ստորագրությունը)

Կ. Տ.

ներկայացման քարտ

Հաճախորդ-----------------------------------------------------------------

Ամիս,
ամսաթիվ
Ինկասատորների
անուն,
ազգանունը
Լիազորագրի
համարը
Ուղեկցման
ենթակա
գումարի չափը
Ուղեկցվող
անձի անուն,
ազգանունը
Ուղեկցվող անձի
ստորագրությունը
աշխատանքի
կատարման մասին