Գլխավոր տեղեկություն
Номер
N 358-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.02.01/3(180) Հոդ.22
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
24.12.2004
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
29.12.2004
Дата вступления в силу
11.02.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005007

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ


24 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

 N 358-Ն

                          

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 259-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 259-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունը.

1.1. Կանոնակարգ 2-ի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15. Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.

ա) մինչև 2005 թ. հուլիսի 1-ը՝ մեկ միլիարդ հարյուր երեսուներկու միլիոն (1.132.000.000) դրամ գումար,

բ) 2005 թ. հուլիսի 1-ի դրությամբ և դրանից հետո՝ հինգ միլիոն (5.000.000) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումար,

գ) նոր ստեղծվող բանկերի համար՝ հինգ միլիարդ (5.000.000.000) դրամ գումար:»,

1.2. Կանոնակարգ 2-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 271 կետով՝

«271. Եթե նոր ստեղծվող կամ գործող բանկի 51 և ավելի տոկոս կազմող մասնակից(ներ)ը իրավաբանական անձ է(են), որի(ոնց) վարկանիշը ըստ Ստանդարտ և Փուրզ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների Ա-(Ա3) և բարձր է, ապա ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի հաշվարկի մեջ հիմնական կապիտալի մեծությունը բազմապատկվում է հինգով: Սույն կետի դրույթը չի տարածվում Ն11, Ն12, Ն3, Ն41, Ն42 և արտարժույթի տնօրինման նորմատիվներում օգտագործվող ընդհանուր կապիտալի հաշվարկի վրա:»:


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ՝

Տ. Սարգսյան
   

2004 թ. դեկտեմբերի 29
Երևան