Գլխավոր տեղեկություն
Номер
N 46-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.04.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.02.15/8(463) Հոդ.212
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.01.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2006
Дата вступления в силу
01.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2006 թվականի N 46-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի`

ա) «II. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը» բաժնի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Աղի և հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար`

ա) աղի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար`


քարաղի տեսքով`
440 դրամ
աղաջրի տեսքով`

45 դրամ.

 

բ) հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`


արդյունաբերական նպատակով`
3750 դրամ
բուժական նպատակով`

200 դրամ

ածխաթթու գազ ստանալու նպատակով` 150 դրամ
ռեկրեացիոն (հանգստի նպատակով 
լողավազաններում օգտագործելու) 
նպատակով`
50 դրամ.

 

գ) արտադրված ածխաթթու գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`


«Ջերմուկ» հանքավայր`
40 դրամ
«Արզնի» հանքավայր` 45 դրամ
«Հանքավան» հանքավայր` 40 դրամ
«Բջնի» հանքավայր` 35 դրամ
«Լիճք» հանքավայր` 30 դրամ
«Սոլակ» հանքավայր` 30 դրամ
«Քարաշամբ» հանքավայր` 40 դրամ
«Արզական» հանքավայր` 75 դրամ
«Սայաթ-Նովա» հանքավայր` 75 դրամ
այլ հանքավայրեր`
30 դրամ».

բ) «III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Փայտանյութի (անտառանյութի) օգտագործման համար ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`

 

Անտա-
ռային
ծառա-
տեսակները

Հեռավորու-թյունը
(կմ)

Դրույքաչափը (դրամ)

շինափայտ առանց կեղևի`
ըստ ծառաբնի կտրվածքի
(սմ)

տեխնոլո-
գիական
փայտ
(1 մետր
երկարությամբ` կեղևով)

վառելափայտ
(1 մետր
երկարությամբ` կեղևով)

25-ից ավելի

13-25-ը ներառյալ

3-13-ը ներառյալ

1

2

3

4

5

6

7

Կաղնի, հացենի, թխկի, թեղի

մինչև 10-ը ներառյալ

5700

5250

4380

2600

700

10-25-ը ներառյալ

4390

4040

3370

2040

630

25-40-ը ներառյալ

3990

3670

3070

1670

560

40-ից ավելի

3420

3150

2630

1300

420

Սոճենի, լորենի

մինչև 10-ը ներառյալ

3300

3000

2540

1200

700

10-25-ը ներառյալ

2540

2310

1950

1060

630

25-40-ը ներառյալ

2310

2100

1780

930

560

40-ից ավելի

1980

1800

1520

800

420

Հաճարենի

մինչև 10-ը ներառյալ

3000

2700

2310

1500

700

10-25-ը ներառյալ

2310

2080

1780

1155

630

25-40-ը ներառյալ

2100

1890

1620

1050

560

40-ից ավելի

1800

1620

1390

900

420

Բոխի և այլ ծառատեսակներ

մինչև 10-ը ներառյալ

1250

1100

960

500

420

10-25-ը ներառյալ

960

850

740

360

350

25-40-ը ներառյալ

870

770

680

280

280

40-ից ավելի

750

660

580

250

210

 

Սույն կետում կիրառվող` ստորև նշված հասկացություններն օգտագործվում են հետևյալ իմաստով`

ցցաչոր ծառ` բնական ծերացման, անտառաճման պայմանների խիստ վատթարացման, տարերային աղետների (հրդեհ), հիվանդությունների, վնասատուներով խիստ վարակվածության և այլ պատճառներով չորացած կանգուն ծառ.

փայտանյութի օգտագործում` կանգուն ծառի և (կամ) ծառի առանձին ճյուղերի հատում, կոճղերի հանում և անտառից դուրսբերում, թափուկի հավաքում և անտառից դուրսբերում.

հեռավորություն` անտառի սկզբից (որտեղից անտառային ճանապարհով դուրս է բերվելու փայտանյութը) մինչև ծառահատման վայրն ընկած տարածություն:

2. Արդյունագործական նպատակով բույսերի օգտագործման համար՝

ա) լայն կիրառում ունեցող դեղաբույսերի (անթառամ` ծալքավոր, կատվախոտ` դեղատու, զիվան` հսկայական, լերդախոտ` ալեհեր, սրոհունդ (արևքուրիկ)` խոցված, լոշտակ` սպիտակ, լոշտակ` երկտուն, առյուծագի` սովորական, խնկածաղիկ` սովորական, տատրակ` սովորական (խոճկորիկ), օշինդր` դառը, կտտկենի` սև, արոսենի` սովորական, հազարատերևուկ` սովորական, եղերդակ` սովորական, եզան լեզու` մեծ, ուրց` Կոչիի, լորենի` սրտաձև, կծոխուր` սովորական, ալոճ (սզնի) յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

վերգետնյա մասեր` 100 դրամ
արմատներ` 300 դրամ.


    բ) այլ դեղաբույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`

վերգետնյա մասեր` 50 դրամ
արմատներ` 200 դրամ.


    գ) լայն կիրառում ունեցող սննդային բույսերի (շուշանբանջար` սոխուկավոր, սիբեխ` սովորական, սինդրիկ` հարթ, սինդրիկի բազմածաղիկ, շրեշ` փարթամ, ծնեբեկ` դեղատու, ձիասամիթ` մանրապտուղ (բոխի), ավելուկ` գանգուր) յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

վերգետնյա մասեր` 15 դրամ
արմատներ` 50 դրամ.


 

դ) այլ սննդային բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`

վերգետնյա մասեր` 10 դրամ
արմատներ` 30 դրամ.


    ե) տեխնիկական բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար`

վերգետնյա մասեր` 50 դրամ
արմատներ` 150 դրամ.

 

զ) գեղազարդային բույսերի յուրաքանչյուր միավորի (հատ) համար`

վերգետնյա մասեր` 10 դրամ.

է) բուսական խեժերի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝

500 դրամ:


     3. Արդյունագործական նպատակով օգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկուզավորների յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

պտուղներ, հատապտուղներ` 30 դրամ
տխիլ (տկողին), ընկույզ`

60 դրամ:


      4. Կենդանիների տեսակների` գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործման համար`

 

ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար՝
վայրի խոզ` 50000 դրամ
գորշուկ (փորսուղ)` 2500 դրամ
աղվես` 500 դրամ
քարակզաքիս` 2000 դրամ
ճահճակուղբ` 500 դրամ
մշկամուկ` 500 դրամ
նապաստակ` 800 դրամ
սկյուռ` 300 դրամ
քնամոլ` 200 դրամ
չղջիկ` 100 դրամ
խլուրդ` 20 դրամ
ոզնի` 200 դրամ
այծյամ` 85000 դրամ
եղեգնակատու` 50000 դրամ
լուսան` 50000 դրամ
ջրառնետ` 10 դրամ.

 

բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար`
սև ցին` 10000 դրամ
ճահճային մկնաճուռակ` 10000 դրամ
լորաճուռակ` 5000 դրամ
ցախաքլորաորս` 50000 դրամ
գիշանգղ` 50000 դրամ
մեծ ճուռակ` 10000 դրամ
տափաստանային ճուռակ` 10000 դրամ
թավշոտ ճուռակ` 10000 դրամ
սովորական հողմավար բազե` 5000 դրամ
արտուտաբազե` 30000 դրամ
այլ բազեանմաններ` 5000 դրամ
սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան բադ,
ճքճքան մրտիմն, կարմրագլուխ սուզաբադ,
փումփուլավոր սուզաբադ)`
500 դրամ
կաքավ` 500 դրամ
փասիան` 2000 դրամ
թուրաջ` 2500 դրամ
լոր` 100 դրամ
սև փարփար` 300 դրամ
կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար` 100 դրամ
քարադրանմաններ` 200 դրամ
աղավնանմաններ (սովորական տատրակ,
թխակապույտ աղավնի, անտառային աղավնի)`
100 դրամ
կկվանմաններ` 200 դրամ
բվանմաններ` 2000 դրամ
սովորական այծկիթ` 500 դրամ
սովորական կիվիվ` 500 դրամ
մանգաղաթևեր` 300 դրամ
ալկիոններ` 300 դրամ
հոպոպ` 100 դրամ
փայտփոր` 300 դրամ
ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ,
սովորական սարյակ, սև կեռնեխ, սինակեռնեխ,
դաշտային արտույտ, տափաստանային արտույտ)`
100 դրամ
եղեգնահավ` 500 դրամ
ոսկեգույն մեղվակեր` 1500 դրամ.

գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար`
գյուրզա` 3000 դրամ
այլ տեսակի օձեր` 1000 դրամ
մողես` 200 դրամ
կասպիական կրիա` 200 դրամ.

դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
գորտեր (լճագորտ, փոքրասիական գորտ) (կգ)` 70 դրամ
սովորական ծառագորտ (հատ)` 200 դրամ
փոքրասիական տրիտոն (հատ)` 500 դրամ
կանաչ դոդոշ (հատ)` 10 դրամ.

ե) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
անատամ (հատ)`
20 դրամ
խաղողի խխունջ (կգ)` 200 դրամ
այլ տեսակի փափկամարմիններ (կգ)` 100 դրամ.

զ) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
գետի խեցգետին (կգ)`

50 դրամ

հաստապոչ կարիճ (հատ)` 20 դրամ
այլ տեսակի հոդվածոտանիներ (հատ)` 10 դրամ.

է) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար`
սիգ`
50 դրամ
լոքո` 400 դրամ
սպիտակ ամուր, սև ամուր, հաշամ, հաստաճակատ` 500 դրամ
կարմրախայտ` 1000 դրամ
կարաս` 20 դրամ
ծածան` 100 դրամ
ցանկում չնշված այլ ձկնատեսակներ` 30 դրամ:

 

Օձի թույնի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը թույնի յուրաքանչյուր գրամի համար հաշվարկվում է օձի համապատասխան տեսակի համար սույն կետի «գ» ենթակետում ներկայացված դրույքաչափի նկատմամբ կիրառելով 3.0 գործակիցը:

Ձկնկիթի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը ձկնկիթի յուրաքանչյուր կիլոգրամի համար հաշվարկվում է սույն կետի «է» ենթակետում ներկայացված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ կիրառելով 10.0 գործակիցը:

5. Գյուղատնտեսական` խոտհնձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման համար՝ 2000 դրամ:

6. Գյուղատնտեսական` արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` անասունների յուրաքանչյուր գլխի համար` յուրաքանչյուր օրվա կտրվածքով (խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր)`

բարելավված արոտավայրերում` 3 դրամ
բնական արոտավայրերում` 2 դրամ»:

   գ) «IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը» բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Գունագեղ քարերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`

Օգտակար հանածոյի անվանումը

Դրույքաչափը
(դրամ)

Վանակատ (օբսիդիան)

5

Լիստվենիտ

500


 

Օգտակար հանածոյի անվանումը

Դրույքաչափը
(դրամ)

մենաքարը, երեսապատման քարը

լցանյութը, խճաքարը` որպես արհեստագործական քարերի հումք

 
Օնիքսանման մարմար

30

5

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի ապրիլի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 1
Երևան