«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006006
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 դեկտեմբերի 2005 թ. |
N 570-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-Ն որոշմամբ հաստատված «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի գրանցումը, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ի (այսուհետ՝ Կանոնակարգ) 42-րդ կետի 1-ին պարբերության առաջին նախադասությունից հանել «դիմակայուն» բառը, և 3-րդ նախադասությունից՝ «դիմակայուն (քարե, մետաղյա և այլն) շինանյութից պատրաստված» բառակապակցությունը, և վերջին նախադասությունն ամբողջությամբ:
2. Կանոնակարգի 43-րդ կետի 1-ին պարբերությունից հետո լրացնել հետևյալ նախադասությունը. «Սույն կետում նշված պայմանագրերի առկայությունը պարտադիր չէ, եթե դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենքներով վերապահված է ծառայողական զենք ունենալու իրավունք:»:
3. Կանոնակարգի 41-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների տարածքը պետք է ունենա՝
գործառնական դրամարկղ (այսուհետ՝ դրամարկղ),
դրամապահոց (իր նախադրամապահոցով) կամ չհրկիզվող պահարանների սենյակ (որը պետք է առանձնացված լինի հարակից տարածքներից, և որի արտաքին պատի պատուհանները (առկայության դեպքում) պետք է լինեն ճաղապատված,
հաճախորդի սպասարկման սրահ»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|