Գլխավոր տեղեկություն
Номер
N 570-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.02.01/4(213) Հոդ.37
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
20.12.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
27.12.2005
Дата вступления в силу
11.02.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

20 դեկտեմբերի 2005 թ.

N 570-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-Ն որոշմամբ հաստատված «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի գրանցումը, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ի (այսուհետ՝ Կանոնակարգ) 42-րդ կետի 1-ին պարբերության առաջին նախադասությունից հանել «դիմակայուն» բառը, և 3-րդ նախադասությունից՝ «դիմակայուն (քարե, մետաղյա և այլն) շինանյութից պատրաստված» բառակապակցությունը, և վերջին նախադասությունն ամբողջությամբ:

2. Կանոնակարգի 43-րդ կետի 1-ին պարբերությունից հետո լրացնել հետևյալ նախադասությունը. «Սույն կետում նշված պայմանագրերի առկայությունը պարտադիր չէ, եթե դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենքներով վերապահված է  ծառայողական զենք ունենալու իրավունք:»:

3. Կանոնակարգի 41-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող  կազմակերպությունների տարածքը պետք է ունենա՝

գործառնական դրամարկղ (այսուհետ՝ դրամարկղ),

դրամապահոց (իր նախադրամապահոցով) կամ չհրկիզվող պահարանների սենյակ (որը պետք է առանձնացված լինի հարակից տարածքներից, և որի արտաքին պատի պատուհանները (առկայության դեպքում) պետք է լինեն ճաղապատված,

հաճախորդի սպասարկման սրահ»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2005 թ. դեկտեմբերի 27
Երևան