«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 նոյեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004287
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հոկտեմբերի 2004 թ. |
N 241-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2004 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ ՊՆ/510-529 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվելիք հուշադրամների թեմաների ցանկը, ինչպես նաև 2004-2005 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշման հավելված 2-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները.
1.1 Հավելվածի 2005 թվականի հուշադրամների թողարկման ծրագիրը լրացնել նոր կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության զինված ուժեր (ոսկի)
5. Հայաստանի Հանրապետության զինված ուժեր (արծաթ)»,
1.2 Հավելվածի 2005 թվականի «Հուշադրամների չափանիշները» աղյուսակում լրացնել նոր տողերով՝ հետևյալ բովանդակությամբ.
Հուշադրամի անվա- |
Անվանա- |
Մետաղը և հարգը |
Քաշը (գրամ) |
Տրամա-գիծը (մմ) |
Դրամա- |
Որակը |
Տպաքա- |
Հայաստանի Հանրապետության զինված ուժեր |
10.000 դրամ |
Ոսկի, 9990 |
8,6 |
22,0 |
Ատամնա- |
Պրուֆ |
1000 |
Հայաստանի Հանրապետության զինված ուժեր |
100 դրամ |
Արծաթ, |
31,1 |
38,0 |
Ատամնա- |
Պրուֆ |
500 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|