Գլխավոր տեղեկություն
Номер
N 163-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2005-01.04.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.08.02/17(165) Հոդ.232
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
01.07.2004
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
08.07.2004
Дата вступления в силу
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2005

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

20 հուլիսի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004186

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 հուլիսի 2004 թ.

N 163-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 259-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին թիվ 259-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունը.

1.1. Կանոնակարգ 2-ի 25-րդ կետի երրորդ պարբերության զ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«զ) բանկի սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը (հիմնական միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների) հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության` մինչև 2005 թ. հուլիսի 1-ը 50 տոկոսը, իսկ 2005 թվականի հուլիսի 1-ից սկսած` 25 տոկոսը գերազանցող գումարի չափով,»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան
   

2004 թ. հուլիսի 8
Երևան