Գլխավոր տեղեկություն
Номер
N 125-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2004-06.06.2005)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.07.01/15(163) Հոդ.193
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
19.05.2004
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
26.05.2004
Дата вступления в силу
11.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.06.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004158


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 մայիսի 2004 թ.

N 125-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգը հաստատելու մասին» թիվ 363-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգում» (այսուհետև` կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1.1. կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Վարկատուի կողմից վարկային ռեգիստրին տեղեկատվությունը տրամադրվում է վարկային պայմանագրի ուժի մեջ մտնելու կամ վարկի օբյեկտիվ չափանիշներով դասակարգման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Տվյալ վարկի վերաբերյալ վարկային ռեգիստր արդեն իսկ մուտքագրված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում (ներառյալ` դասակարգված վարկերի փոփոխությունը) վարկատուն պարտավոր է վարկային ռեգիստր ներկայացնել այդ փոփոխությունները` դրանք կատարելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային գծի, վարկային քարտի և օվերդրաֆտի դեպքում տեղեկատվությունը ներկայացվում է յուրաքանչյուր շաբաթվա առաջին աշխատանքային օրը` նախորդ շաբաթվա կիրակի օրվա տվյալներով:

Վարկի վերաբերյալ տեղեկատվությունը ժամկետանց օրերի գծով համարվում է փոփոխված, եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» 3.11 կետի օբյեկտիվ չափանիշի հիման վրա տեղի է ունեցել ակտիվի դասի փոփոխություն».

1.2. կարգի հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի (կցվում է).

1.3. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.4.1 կետով.

«4.4.1. Ֆիզիկական անձի կողմից անձնագիրը փոխված լինելու դեպքում լրացվում են նոր անձնագրի տվյալները».

1.4. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.4.2 կետով.

«4.4.2. Լրացվում է ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)».

1.5. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.3.1 կետով.

«6.3.1. Մասնակից ֆիզիկական անձի կողմից անձնագիրը փոխված լինելու դեպքում լրացվում են նոր անձնագրի տվյալները».

1.6. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.3.2 կետով.

«6.3.2. Լրացվում է մասնակից ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)».

1.7. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.3.1 կետով.

«8.3.1. Փոխկապակցված ֆիզիկական անձի կողմից անձնագիրը փոխված լինելու դեպքում լրացվում են նոր անձնագրի տվյալները».

1.8. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.3.2 կետով.

«8.3.2. Լրացվում է փոխկապակցված ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)».

1.9. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21.3.1 կետով.

«21.3.1. Երաշխավորող ֆիզիկական անձի կողմից անձնագիրը փոխված լինելու դեպքում լրացվում են նոր անձնագրի տվյալները».

1.10. կարգի հավելված 1-ի լրացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21.3.2 կետով.

«21.3.2. Լրացվում է երաշխավորող ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)».

1.11. կարգի հավելված 1-ի լրացման կարգի 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«23. Վարկի վարկային ռիսկի դասը` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»: Վարկը արտահաշվեկշռից դուրս գրելու դեպքում լրացվում է «չհաշվառվող»: Նշված կարգով չդասակարգվող վարկերի համար լրացվում է «չդասակարգվող»: Այն դեպքում, երբ տվյալ վարկի վերաբերյալ առկա է դատարանի վճիռ, ըստ որի` չի ճանաչվել վարկատուի նկատմամբ վարկառուի պարտավորությունը, լրացվում է «վիճահարույց»».

1.12. կարգի հավելված 1-ի լրացման կարգի 23.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23.1. Լրացվում է վարկի, դրա գծով տոկոսագումարների, մասնակի մարումների ժամկետանց կամ փաստացի վերանայված օրերի քանակը` համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»: Այն դեպքերում, երբ «Վարկային ռիսկի դասը» դաշտում լրացված է «չհաշվառվող» կամ «վիճահարույց», ժամկետանց օրերի քանակը լրացվում է «0»».

1.13. կարգի հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 2-ի (կցվում է).

1.14. կարգի հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 3-ի (կցվում է).

1.15. ուժը կորցրած ճանաչել կարգի հավելված 4ա-ն.

1.16. կարգի հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 4-ի (կցվում է).

1.17. կարգի հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 5-ի (կցվում է).

1.18. կարգի հավելված 8-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 6-ի (կցվում է):

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2004 թ. մայիսի 26
Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի մայիսի 19-ի
թիվ 125-Ն որոշմամբ

 

Հավելված 1

 

Վարկային ռեգիստր ներկայացվող հիմնական տեղեկատվությունը վարկառուի վերաբերյալ

 

 
Հաշվետվության ամսաթիվը  
Վարկի կոդը վարկային ռեգիստրում  
 

 

1 Տեղեկատվությունը ներկայացնող վարկատուի (տարածքային ստորաբաժանման) կոդը    
2 Պայմանագրի համարը    
3 Պայմանագրի ամսաթիվը    
4 Վարկառու    
4.1

Վարկառուի կարգավիճակը

   
4.2

Վարկառուի անվանումը

   
4.3

Վարկառուի ռեզիդենտությունը

   
4.4

Վարկառուի հարկային կոդը (ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի տվյալները)

   
4.4.1

Ֆիզիկական անձի նոր անձնագրի տվյալները

   
4.4.2

Ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը

   
4.5

Վարկառուի գտնվելու վայրը

   
4.6

Սեփականության ձևը

   
4.7 այլ նշումներ    
5 Վարկատուի հետ կապվածությունը (ըստ բանկային օրենսդրության)    
6 Մասնակիցների տվյալները x  
6.1

Մասնակիցների կարգավիճակը

   
6.2

Անվանումը (ֆիզիկական անձանց անուն, ազգանուն, հայրանունը), կազմակերպական-իրավական տեսակը

   
6.3

Հարկային կոդը (ֆիզիկական անձանց անձնագրի տվյալները)

   
6.3.1

Մասնակից ֆիզիկական անձի նոր անձնագրի տվյալները

   
6.3.2

Մասնակից ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը

   
6.4

Գտնվելու վայրը

   
6.5

Ռեզիդենտությունը

   
6.6

Սեփականության ձևը

   
6.7

այլ նշումներ

   
7 Գործադիր տնօրենը (անուն, ազգանունը, անձնագրի տվյալները և այլն)    
8 Վարկառուի հետ փոխկապակցված անձանց կողմից տվյալ վարկատուի հանդեպ ստանձնված և դեռևս չմարված պարտավորությունների առկայության դեպքում (ներառյալ՝ արտահաշվեկշռային պարտավորությունները) փոխկապակցված անձանց տվյալները x  
8.1

Փոխկապակցված անձի կարգավիճակը

   
8.2

Անվանումը (ֆիզիկական անձանց անուն, ազգանունը, հայրանունը)

   
8.3

Հարկային կոդը (ֆիզիկական անձանց անձնագրի տվյալները)

   
8.3.1

Փոխկապակցված ֆիզիկական անձի նոր անձնագրի տվյալները

   
8.3.2

Փոխկապակցված ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը

   
8.4

Գտնվելու վայրը

   
8.5

Ռեզիդենտությունը

   
8.6

Սեփականության ձևը

   
8.7

այլ նշումներ

   
9 Փոխկապակցված անձի վարկի կոդը վարկային ռեգիստրում    
10 Վարկի տրամադրման ամսաթիվը (փաստացի)    
11 Վարկի տեսակը    
12 Վարկի վերջնական մարման ամսաթիվը (ըստ պայմանագրի )    
13 Վարկի մարման ամսաթիվը (վերջին գումարի փաստացի մարում)    
14 Վարկի տրամադրման աղբյուրը (միջազգային ծրագրով է, թե ոչ)    
15 Պայմանները    
16 Վարկի օգտագործման վայրը    
17 Վարկի օգտագործման ոլորտը    
18 Գրավի գնահատված արժեքը (ըստ գրավի պայմանագրի)    
19 Գրավի առարկան    
20 Գրավի վերաբերյալ այլ նշումներ    
21 Երաշխավորողի տվյալները    
21.1

Երաշխավորողի կարգավիճակը

   
21.2

Երաշխավորողի անվանումը (ֆիզիկական անձանց անուն, ազգանունը, հայրանունը)

   
21.3

Երաշխավորողի հարկային կոդը (ֆիզիկական անձանց անձնագրի տվյալները)

   
21.3.1

Երաշխավորող Ֆիզիկական անձի նոր անձնագրի տվյալները

   
21.3.2

Երաշխավորող Ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը

   
21.4

Երաշխավորողի գտնվելու վայրը

   
21.5

Ռեզիդենտությունը

   
21.6

Սեփականության ձևը

   
21.7

այլ նշումներ

   
22 Երաշխիքի գումարը    
23 Վարկային ռիսկի դասը    
23.1

Ժամկետանց օրերի քանակը

   
24 Մասհանման գումարը    
25 Վարկի վիճակը    
26 Վարկի վերաբերյալ այլ նշումներ    

 

 

Հավելված 2

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի մայիսի 19-ի
թիվ 125-Ն որոշմամբ

 

Հավելված 3

 

Վարկային ռեգիստրի կողմից տրամադրվող ելքային ընթացիկ տեղեկատվություն

 

ամսաթիվ ______/______/

 

  1 2
1 Վարկառուի անվանումը/անունը, ազգանունը, կազմակերպական-իրավական տեսակը  
2 Հարկային կոդը/անձնագրի տվյալները  
3 Ֆիզիկական անձի հին անձնագրի տվյալները  
4 Ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը  
5 Վարկառուի ռեզիդենտությունը  
6 Վարկ տրամադրած վարկատուների քանակը  
7 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար/Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքը/ամսաթիվը  
8 Եվրո/Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքը/ամսաթիվը

 

Գոր-
ծող
Հերթա-
կան հա-
մարը
Վարկի տե-
սակը
Տարե-
կան տո-
կոսա-դրույ-
քը
Ար-
տար-ժույթի կոդը
Պայ-
մա-նագրա-յին գու-
մարը
Փաս-
տացի տրա-
մա-դրված գու-
մարը
Մար-
ված հիմնա-կան
գու-
մարը
Հիմ-
նա-
կան գու-
մարի մնա-
ցորդը
Ժամկե-տանց գու-
մարը
Ժամ-
կե-տանց տո-
կոսը
Ապա-հովվա-ծու-
թյան գու-
մարը
Ապա-հովվա-ծու-
թյան տե-
սակը
Վարկի տրամա-դրման ամսա-
թիվը
Վարկի մարման ամսա-
թիվը
(ըստ պայ-
մանա-
գրի)
Վարկի փաս-
տացի մար-
ման ամսա-
թիվը
Առա-
վելա-գույն ժամկե-տանց օրերի քա-
նակը
Վերա-
ձևա-
կեր-
պում-
ների
քա-
նակը
  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
1                                
2                                
                               
  x x x x           x x x x x x x
                                 
Մար-
ված
  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
1                                
2                                
                               
  x x x x           x x x x x x x

 

Տրամադրված երաշխիքներ

 

գոր-
ծող
Հերթա-
կան
համար
Երաշխիքի գումարը Վարկի տրամադրման ամսաթիվը Վարկի մարման ամսաթիվը (ըստ պայմանագրի)
  1 2 3
1      
2      
     
    x x

 

Վարկառուի հետ փոխկապակցված անձանց պարտավորությունները բանկային համակարգի նկատմամբ

 

1 Վարկերի քանակը
2 այդ թվում՝ ժամկետանց
3 Ընդհանուր գումարը
4 այդ թվում՝ ժամկետանց

 

 

Հավելված 3

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի մայիսի 19-ի
թիվ 125-Ն որոշմամբ

 

Հավելված 4

 

Վարկային ռեգիստրի կողմից տրամադրվող ելքային պարբերական տեղեկատվություն

 

Ամսաթիվ _______/________/

Վարկատուի կոդը ________/

 

  Հաճախորդ   Վարկեր, որտեղ հաճախորդը վարկառու է Վարկեր, որտեղ հաճախորդը երաշխավորող է Վարկեր, որտեղ հաճախորդը փոխկապակցված անձ է
  Հար-
կային
կոդ/
անձ-
նագրի
համար
Ֆիզի-
կական
անձի
հին
անձ-
նագրի
տվյալ-
ները
Ֆիզի-
կական
անձի
սոցիա-
լական
քարտի
հա-
մարը
Անուն
(անվա-
նում)
Ազգա-
նուն
Վար-
կերի
քա-
նակ
Պայ-
մանա-
գրի
գու-
մար
Մար-
ված
գու-
մար
Փաս-
տացի
մնա-
ցորդ
Ժամ-
կե-
տանց
գու-
մար
Ժամ-
կե-
տանց
տո-
կոս
Առա-
վելա-
գույն
ժամկե-
տանց
օրերի
քա-
նակ
Երաշ-
խիքի
գու-
մար
Վար-
կերի
քա-
նակ
Պայ-
մա-
նագ-
րի
գու-
մար
Մար-
ված
գու-
մար
Փաս-
տացի
մնա-
ցորդ
Ժամկե-
տանց
գու-
մար
Ժամ-
կե-
տանց
տո-
կոս
Առա-
վելա-
գույն
ժամ-
կե-
տանց
օրերի քա-
նակ
Վար-
կերի
քա-
նակ
Պայ-
մա-
նագ-
րի
գու-
մար
Մար-
ված
գու-
մար
Փաս-
տացի
մնա-
ցորդ
Ժամ-
կե-
տանց
գու-
մար
Ժամ-
կե-
տանց
տո-
կոս
Առա-
վելա-
գույն
ժամ-
կե-
տանց
օրերի
քա-
նակ
  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
1                                                      
2                                                      
3                                                      
4..                                                      

 

 

Հավելված 4

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի մայիսի 19-ի
թիվ 125-Ն որոշմամբ

 

Հավելված 5

 

Վարկային ռեգիստրից հաճախորդի մասին տեղեկատվություն ստանալու հայտ

 

1 Վարկատուի անվանումը  
2 Վարկատուի կոդը  
3 Ամսաթիվը  
4 Հայտի հերթական համարը  

 

5 Հարկային կոդը կամ անձնագրի տվյալները  
5.1 Ֆիզիկական անձի հին անձնագրի տվյալները (առկայության դեպքում)  
5.2 Ֆիզիկական անձի սոցիալական համարը  
6 Հաճախորդի կարգավիճակը (ֆիզիկական անձ/իրավաբանական անձ)  
7 Հաճախորդի անունը (իրավաբանական անձանց անվանումը)  
8 Հաճախորդի ազգանունը  
9 Հաճախորդի հայրանունը  
10 Բնակության վայրը (իրավաբանական անձանց համար՝ գտնվելու վայրը)  
11 Նախատեսվող վարկի գումարը* (Հայաստանի Հանրապետության դրամով)  

 

______________________

* Արտարժույթով վարկի դեպքում վերահաշվարկը կատարվում է հայտի ներկայացման օրվա՝
  Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով:

 

 

Հավելված 5

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի մայիսի 19-ի
թիվ 125-Ն որոշմամբ

 

Հավելված 6

 

Վարկային ռեգիստրից հաճախորդի մասին տեղեկատվություն ստանալու դիմում (հաճախորդի կողմից)

 

1 Ամսաթիվը  
2 Հայտի հերթական համարը  

 

3 Հարկային կոդը կամ անձնագրի տվյալները  
3.1 Ֆիզիկական անձի հին անձնագրի տվյալները  (առկայության դեպքում)  
3.2 Ֆիզիկական անձի սոցիալական համարը  
4 Հաճախորդի կարգավիճակը  (ֆիզիկական անձ/ իրավաբանական անձ)  
5 Հաճախորդի անունը  (իրավաբանական անձանց անվանումը)  
6 Հաճախորդի ազգանունը  
7 Հաճախորդի հայրանունը  
8 Բնակության վայրը  (իրավաբանական անձանց համար՝ գտնվելու վայրը)  
     

 

 

Հավելված 6

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի մայիսի 19-ի
թիվ 125-Ն որոշմամբ

 

Հավելված 8

 

1. Համակարգում ձեվավորվող ֆայլերի անվանումները եվ տիպերը

 

Կենտրոնական բանկում լրացվող եվ վարվող ստանդարտ տեղեկագրերից ձեվավորվող ֆայլերը

 

ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRS)`

 

3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),

8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով) r,

4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,

LRS-ֆայլի ընդլայնում:

 

Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է բոլոր ստանդարտ տեղեկագրերը:

 

Վարկատուի կողմից ուղարկվող վարկերի ֆայլերի անվանումը եվ տեսակը

 

1. Տեղեկատվություն նոր գրանցվող կամ գործող վարկի փոփոխության վերաբերյալ

Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRØ)`

 

3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որը ձևավորում է ֆայլը),

8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,

LRØ- ֆայլի ընդլայնում (ընդլայնման վերջին նիշը հավասար է զրոյի):

 

Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է տեղեկություն 1 վարկի վերաբերյալ:

 

2. Տեղեկատվություն հեռացվող վարկի վերաբերյալ

Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRD)`

 

3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որը ձևավորում է ֆայլը),

8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,

LRD- ֆայլի ընդլայնում:

 

Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է տեղեկություն 1 վարկի վերաբերյալ:

 

Կենտրոնական բանկից փոխանցվող անդորրագրի ֆայլի անվանումը եվ տեսակը

 

Կենտրոնական բանկում վարկերի մուտքագրման ընթացքում կատարվող ստուգումների արդյունքների հիման վրա ձևավորվում է անդորրագրի ֆայլ:

Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRA)`

 

3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),

8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,

LRA-ֆայլի ընդլայնում:

 

Վարկատուների կողմից ուղարկվող հարցման ֆայլի անվանումը եվ տեսակը

 

Ֆայլի անվանումը պարունակում է 14 նիշ (1x3n4d2n.XLS)`

 

1x- հայտի նշանը, որը տվյալ դեպքում ներկայացվում է Q-տառով,

3n-հարցում ուղարկող վարկատուի կոդը,

4d- ֆայլի ձևավորման ամսաթիվը (mmdd, ամիսօր ֆորմատով),

2n-հայտի հերթական համարը ձևավորման ամսաթվի սահմաններում,

XLS- ֆայլի ընդլայնում:

 

Կենտրոնական բանկից փոխանցվող հաշվետվությունների ֆայլերի անվանումները եվ տեսակները

 

1. Հարցմանը պատասխանող հաշվետվություն

Ֆայլի անվանումը պարունակում է 33 նիշ(1x 8d20x.QRP)`

 

1x - հաշվետվության կոդը, որը տվյալ դեպքում ներկայացվում է D-տառով,

8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

20x - անձնագրի կոդը կամ հարկային կոդը,

QRP - ֆայլի ընդլայնում:

 

2. Հարցմանը պատասխանող հաշվետվություն Excel-Ֆայլի տեսքով:

Ֆայլի անվանումը պարունակում է 33 նիշ(1x8d20x.XLS)`

 

1x - հաշվետվության կոդը, որը տվյալ դեպքում ներկայացվում է D-տառով,

8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

20x - անձնագրի կոդը կամ հարկային կոդը,

XLS - ֆայլի ընդլայնում:

 

3. Պարբերաբար վարկատուներին ուղարկվող հաշվետվություն

Ֆայլի անվանումը պարունակում է` 16 նիշ (1x8d3n.QRP)`

 

1x - հաշվետվության տեսակը, որը տվյալ դեպքում ներկայացվում է S-տառով,

8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),

QRP - ֆայլի ընդլայնում:

 

4. Պարբերաբար վարկատուներին ուղարկվող հաշվետվություն

Excel-Ֆայլի անվանումը պարունակում է` 16 նիշ (1x8d3n.XLS)`

 

1x - հաշվետվության տեսակը, որը տվյալ դեպքում ներկայացվում է S-տառով,

8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),

XLS - ֆայլի ընդլայնում:

 

2. Հաղորդագրությունների կառուցվածքը եվ դաշտերի նկարագրությունԸ

 

Յուրաքանչյուր հաղորդագրություն բաղկացած է 3 մասից`

վերնագիր

տեքստ

վերջաբան:

Հաղորդագրությունը սկսվում է ԱՍՔԻԻ (էյ էս սի այ այ) հատուկ «{» նիշով և վերջանում «}» նիշերով: Սկզբի «}» նիշից հետո առանց ազատ տեղ թողնելու լրացվում է մեկ տողով վերնագիրը, որն ավարտվում է ԱՍՔԻԻ (էյ էս սի այ այ) «¿» նիշով:

 

Հաղորդագրության վերնագրում նշվում է`

3x -ֆայլի ընդլայնումը,

5n -հաղորդագրությունն ուղարկող վարկատուի կոդը,

5n -հաղորդագրությունը ստացող վարկատուի կոդը:

 

Բուն հաղորդագրությունը կազմվում է դաշտերից: Դաշտերը պետք է լրացվեն համաձայն տվյալ դաշտի լրացման կանոնների և ֆորմատների: Հաղորդագրության տեքստային մասը բաղկացած է «Դաշտի կոդ»-ից և «Դաշտի պարունակություն»-ից: Հաղորդագրության մեջ դաշտի կոդը առջևից և հետևից վերցված է զույգ կետերի մեջ, օրինակ` «:101:»: Դաշտի կոդից հետո դրված երկու կետից հետո, առանց ազատ տեղ թողնելու, լրացվում է դաշտի համապատասխան տեղեկատվությունը: Յուրաքանչյուր տող ավարտվում է «¿» նիշով: Վերջին դաշտի վերջին նիշը լրացնելուց հետո դրվում է «¿», և դրվում են հաջորդաբար «}» և «¿» ԱՍՔԻԻ (էյ էս սի այ այ) հատուկ նիշերը: Վերջիններս իրենցից ներկայացնում են հաղորդագրության վերջաբանը:

Ստորև նկարագրված է անդորրագրի օրինակ`

 

1. վերնագիր

{LRA1030010600¿
 

2. տեքստ

:A00:10601126598732¿
:A01:106200207140001.lRa¿
:A02:ELFF¿
:A03:L5error¿

 

3. վերջաբան

}¿

 

Ստանդարտ տեղեկագրերի կառուցվածքը

 

Վարկատուների տեղեկագիրը Կենտրոնական բանկի կայանից ուղարկվում է յուրաքանչյուր վարկատուի աշխատանքային կայանին և տեղեկություններ է պարունակում իր մասնաճյուղերի վերաբերյալ:

 

®

Պ/Օ1 Դաշտի կոդը Դաշտի անվանումը Դաշտի
ֆորմատը2
Պ B01 Վարկատուի կոդը *
Պ B02 Մասնաճյուղի կոդը *
Պ B03 Անվանումը *
Պ B04 Կարճ անվանումը *
Պ B05 Հասցեն *
Օ B06 Վարկատուի տնօրենը *
Օ B07 Գլխավոր հաշվապահը *

|

®

Պ C01 Արտարժույթի կոդը *
Պ C02 Արտարժույթի անվանումը *
Պ C03 Արտարժույթի միավորը *
Պ C04 Արտարժույթի փոխարժեքը *
Պ C05 Մուտքագրման ամսաթիվը *

|

®

Պ T01 Կոդը *
Պ T02 Վարկի տեսակի անվանումը *

|

®

Պ S01 Կոդը *
Պ S02 Ոլորտի անվանումը *

|

®

Պ D01 Կոդը *
Պ D02 Աղբյուրի անվանումը *

|

®

Պ P01 Կոդը *
Պ P02 Սեփականության ձևի անվանումը *

|

®

Պ R01 Կոդը *
Պ R02 Ռիսկի դասի անվանումը *

|

®

Պ Z01 Կոդը *
Պ Z02 Մարզի անվանումը *

|

Դաշտի բովանդակությունը Դաշտի կոդը
Վարկատուների տեղեկագիրը B01-B07
Արտարժույթի տեղեկագիրը C01-C05
Վարկի տեսակի տեղեկագիրը T01-T02
Ոլորտի տեղեկագիրը S01-S02
Վարկի տրամադրման աղբյուրի տեղեկագիրը D01-D02
Սեփականության ձևի տեղեկագիրը P01-P02
Վարկային ռիսկի դասի տեղեկագիրը R01-R02
Մարզերի տեղեկագիրը Z01-Z02

 

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ :B01: Վարկատուի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է այն վարկատուի կոդը, որին ուղարկվում է տեղեկագիրը:

 

Դաշտ :B02: Մասնաճյուղի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են ուղարկվող հաղորդագրության մեջ :B01: դաշտում նշված վարկատուի մասնաճյուղերի կոդերը:

 

Դաշտ :B03: Անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի անվանումը:

 

Դաշտ :B04: Կարճ անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի կարճ անվանումը:

 

Դաշտ :B05: Հասցեն

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի հասցեն:

 

Դաշտ :B06: Վարկատուի տնօրենը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի տնօրենը:

 

Դաշտ :B07: Գլխավոր հաշվապահը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի գլխավոր հաշվապահը:

 

Դաշտ :C01: Արտարժույթի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է արտարժույթի կոդը:

 

Դաշտ :C02 : Արտարժույթի անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է :C01 : դաշտում նշված արտարժույթի անվանումը:

 

Դաշտ :C03: Արտարժույթի միավորը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է :C01: դաշտում նշված արտարժույթի միավորը:

 

Դաշտ :C04: Արտարժույթի փոխարժեքը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է :C01: դաշտում նշված արտարժույթի փոխարժեքը:

 

Դաշտ :C05: Մուտքագրման ամսաթիվը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխարժեքի մուտքագրման ամսաթիվը:

 

Դաշտ :T01 : Կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի տեսակի կոդը:

 

Դաշտ :T02 : Վարկի տեսակի անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի տեսակը:

 

Դաշտ :S01: Կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի օգտագործման ոլորտի կոդը:

 

Դաշտ :S02 : Ոլորտի անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի օգտագործման ոլորտի անվանումը:

 

Դաշտ :D01 : Կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրի կոդը:

 

Դաշտ :D02 : Աղբյուրի անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրի անվանումը:

 

Դաշտ :P01: Կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի սեփականության ձևի կոդը:

 

Դաշտ :P02 : Սեփականության ձևի անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականության ձևի անվանումը:

 

Դաշտ :R01 : Կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի վարկային ռիսկի դասի կոդը:

 

Դաշտ :R02 : Ռիսկի դասի անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկային ռիսկի դասի անվանումը:

 

Դաշտ :Z01 : Կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է մարզի կոդը:

 

Դաշտ :Z02 : Մարզի անունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է մարզի անվանումը:

 

Շտեմարանում գրանցվող վարկի կառուցվածքը

 

Պ/Օ Դաշտի
կոդը
Դաշտի անվանումը Դաշտի ֆորմատը
Պ 101 Վարկային ռեգիստրի կոդը *
Պ 102 Վարկատուի կոդը *
Պ 103 Մասնաճյուղի կոդը *
Պ 201 Վարկառուի կարգավիճակը *
Պ 202 Վարկառուի անունը/անվանումը *
Օ 203 Վարկառուի ազգանունը *
Օ 204 Վարկառուի հայրանունը *
Պ 205 Վարկառուի գործող անձնագրի կոդը/հարկային կոդը *
Պ 206 Մարզի կոդը *
O 207 Հասցեն *
O 208 Սեփականության ձևը *
Պ 209 Ռեզիդենտությունը *
Պ 210 Վարկատուի հետ կապված են/ կապված չեն *
Օ 211 Գործադիր տնօրենը *
Պ 212 Տարբերակի հերթական համարը *
Օ 213 Այլ նշումներ վարկառուի վերաբերյալ *
Պ 301 Պայմանագրի ամսաթիվը *
Պ 302 Պայմանագրի համարը *
Պ 303 Վարկի փոփոխության ամսաթիվը *
O 304 Վարկի մարման ամսաթիվը (վերջին գումարի փաստացի մարում) *
Պ 305 Վարկի տրամադրման ամսաթիվը (փաստացի) *
Պ 306 Վարկի վերջնական մարման ամսաթիվը (ըստ պայմանագրի) *
Պ 307 Վարկի վիճակը *
Օ 308 Գրավի գումարը *
Օ 309 Գրավի առարկան *
Օ 310 Գրավի վերաբերյալ այլ նշումներ *
Պ 401 Վարկի տեսակը *
Պ 402 Տրամադրման աղբյուրը *
Պ 403 Վարկային ռիսկի դասը *
Պ 404 Օգտագործման ոլորտը *
Պ 405 Օգտագործման մարզը *
Պ 406 Պայմանների վերանայման քանակը *
Օ 407 Մասհանման գումարը *
Օ 408 Ժամկետանց օրերի քանակը *
Օ 409 Վարկի վերաբերյալ այլ նշումներ *
Օ 410 Վարկառուի անձնագրի կոդը *
Օ 411 Վարկառուի սոցիալական քարտի համարը *

®

Պ 501 Արտարժույթի կոդը *
Պ 502 Պայմանագրով նախատեսված գումարը *
Պ 503 Պայմանագրով նախատեսված տոկոսը *
Պ 504 Տրամադրված գումարը *
Պ 505 Մարված գումարը *
Պ 506 Փաստացի մնացորդը *
Պ 507 Ժամկետանց պարտավորությունները *
Պ 508 Ժամկետանց տոկոսը *

|

®

Պ 601 Երաշխավորողի կարգավիճակը *
Պ 602 Երաշխավորողի անունը/անվանումը *
Օ 603 Երաշխավորողի հայրանունը *
Օ 604 Երաշխավորողի ազգանունը *
Պ 605 Երաշխավորողի գործող անձնագրի կոդը /հարկային կոդը *
Օ 606 Հասցեն *
Պ 607 Մարզի կոդը *
Պ 608 Երաշխիքի գումարը *
Օ 609 Երաշխավորողի սեփականության ձևը *
Օ 610 Այլ նշումներ երաշխավորողի վերաբերյալ *
Պ 611 Երաշխավորողի ռեզիդենտությունը *
Օ 612 Երաշխավորողի անձնագրի կոդը *
Օ 613 Երաշխավորողի սոցիալական քարտի համարը *

|

®

Պ 701 Փոխկապակցված անձի կարգավիճակը *
Պ 702 Փոխկապակցված անձի անունը /անվանումը *
O 703 Փոխկապակցված անձի հայրանունը *
O 704 Փոխկապակցված անձի ազգանունը *
Պ 705 Փոխկապակցված անձի գործող անձնագրի կոդը / հարկային կոդը *
Պ 706 Մարզի կոդը *
O 707 Հասցեն *
Պ 708 Վարկային ռեգիստրի կոդը (փոխկապակցված անձի վարկերի կոդերը) *
O 709 Փոխկապակցված անձի սեփականության ձևը *
Օ 710 Այլ նշումներ փոխկապակցված անձի վերաբերյալ *
Պ 711 Փոխկապակցված անձի ռեզիդենտությունը *
Օ 712 Փոխկապակցված անձի անձնագիրի կողը *
Օ 713 Փոխկապակցված անձի սոցիալական քարտի համարը *

|

®

Պ 901 Սեփականատիրոջ կարգավիճակը *
Պ 902 Սեփականատիրոջ անունը /անվանումը *
Օ 903 Սեփականատիրոջ հայրանունը *
Օ 904 Սեփականատիրոջ ազգանունը *
Պ 905 Սեփականատիրոջ գործող անձնագրի կոդը / հարկային կոդը *
Պ 906 Մարզի կոդը *
O 907 Հասցեն *
O 908 Սեփականատիրոջ սեփականության ձևը *
Օ 909 Այլ նշումներ սեփականատիրոջ վերաբերյալ *
Պ 910 Սեփականատիրոջ ռեզիդենտությունը *
Օ 911 Սեփականատիրոջ անձնագիր կոդը *
Օ 912 Սեփականատիրոջ սոցիալական քարտի համարը *

|

Դաշտի բովանդակությունը Դաշտի կոդը
Վարկառուի, վարկատուի և վարկի վերաբերյալ տեղեկություններ 101-411
Վարկի մանրամասները 501-508
Երաշխավորողները 601-613
Փոխկապակցված անձինք 701-713
Սեփականատերերը 901-912

 

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ :101: Վարկային ռեգիստրի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի կոդը վարկային ռեգիստրում, որը պարունակում է`

 վարկատուի կոդը,

 վարկի մուտքագրման ամսաթիվը,

 վարկի հերթական համարը տվյալ օրվա սահմաններում` 0001-ից մինչև 9999-ը,

 ստուգիչ նիշը:

 

Դաշտ :102: Վարկատուի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկը տրամադրող վարկատուի կոդը:

 

Դաշտ :103: Մասնաճյուղի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկը տրամադրող վարկատուի մասնաճյուղի կոդը (եթե վարկը տրամադրվել է գլխամասի կողմից, ապա դաշտը հավասար է 00 (2 զրո)):

 

Դաշտ :201: Վարկառուի կարգավիճակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելը:

 

Դաշտ :202: Վարկառուի անունը/անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական անձ լինելու դեպքում` անունը կամ իրավաբանական անձ լինելու դեպքում` անվանումը:

 

Դաշտ :203:Վարկառուի ազգանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի ազգանունը:

 

Դաշտ :204:Վարկառուի հայրանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի հայրանունը:

 

Դաշտ :205 : Վարկառուի գործող անձնագրի կոդը/հարկային կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական անձ լինելու դեպքում` անձնագրի տվյալները, իսկ իրավաբանական անձ լինելու դեպքում` հարկային կոդը:

 

Դաշտ :206 : Մարզի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է այն մարզի կոդը, որտեղ գտնվում կամ բնակվում է վարկառուն:

 

Դաշտ :207: Հասցեն

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի հասցեն:

 

Դաշտ :208: Սեփականության ձևը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի սեփականության ձևը:

 

Դաշտ :209 : Ռեզիդենտությունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելը:

 

Դաշտ :210 : Վարկատուի հետ կապված են/կապված չեն

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի կապվածությունը վարկատուի հետ:

 

Դաշտ :211 : Գործադիր տնօրենը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են (վարկառուի իրավաբանական անձ լինելու դեպքում) գործադիր տնօրենի վերաբերյալ տվյալներ:

 

Դաշտ :212 : Տարբերակի հերթական համարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի տարբերակի հերթական համարը ընթացիկ ամսաթվի սահմաններում:

 

Դաշտ :213 : Այլ նշումները վարկառուի վերաբերյալ

ֆորմատ*

Այս դաշտում նշվում են վարկառուի վերաբերյալ այլ տեղեկություններ:

 

Դաշտ :301 : Պայմանագրի ամսաթիվը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի պայմանագրի կնքման ամսաթիվը:

 

Դաշտ :302 : Պայմանագրի համարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի պայմանագրի համարը:

 

Դաշտ :303 : Վարկի փոփոխության ամսաթիվը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկում փոփոխություն կատարելու ամսաթիվը:

 

Դաշտ :304 : Վարկի մարման ամսաթիվը (վերջին գումարի փաստացի մարում)

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փաստացի կատարված մասնակի մարման վերջին ամսաթիվը:

 

Դաշտ :305 : Վարկի տրամադրման ամսաթիվը (փաստացի)

ֆորմատ *

Այս դաշտում լրացվում է վարկի փաստացի տրամադրման ամսաթիվը:

 

Դաշտ :306 : Վարկի վերջնական մարման ամսաթիվը (ըստ պայմանագրի)

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է պայմանագրում ներկայացված վարկի մարման ամսաթիվը:

 

Դաշտ :307: Վարկի վիճակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի վիճակը (մարված կամ չմարված):

 

Դաշտ :308 : Գրավի գումարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է գրավի գնահատված արժեքը:

 

Դաշտ : 309: Գրավի առարկան

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է գրավի առարկայի տեսակը:

 

Դաշտ :310: Գրավի վերաբերյալ այլ նշումներ

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են գրավի վերաբերյալ այլ տվյալներ:

 

Դաշտ :401 : Վարկի տեսակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է տրամադրված վարկի տեսակը:

 

Դաշտ :402 : Տրամադրման աղբյուրը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրը:

 

Դաշտ :403 : Վարկային ռիսկի դասը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի վարկային ռիսկի դասը:

 

Դաշտ :404 : Օգտագործման ոլորտը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի օգտագործման ոլորտը:

 

Դաշտ :405: Օգտագործման մարզը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է այն մարզը, որտեղ օգտագործվելու է վարկը:

 

Դաշտ :406: Պայմանների վերանայման քանակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի վերանայումների քանակը:

 

Դաշտ : 407: Մասհանման գումարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի գծով ընդհանուր կամ հատուկ պահուստին կատարված մասհանման գումարը:

 

Դաշտ : 408: Ժամկետանց օրերի քանակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի, դրա գծով տոկոսագումարների, մասնակի մարումների ժամկետանց կամ վերանայված օրերի առավելագույն քանակը:

 

Դաշտ : 409: Վարկի վերաբերյալ այլ նշումներ

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի վերաբերյալ այլ տեղեկություն:

 

Դաշտ :410 : Վարկառուի անձնագրի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի նախկինում գործող անձնագրի կոդը:

 

Դաշտ :411 : Վարկառուի սոցիալական քարտի համարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի սոցիալական քարտի համարը:

 

Դաշտ :501: Արտարժույթի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի տրամադրման արտարժույթի կոդը:

 

Դաշտ :502 : Պայմանագրով նախատեսված գումարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի պայմանագրով նախատեսված գումարը:

 

Դաշտ :503: Պայմանագրով նախատեսված տոկոսը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի պայմանագրով նախատեսված տոկոսը:

 

Դաշտ :504: Տրամադրված գումարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է տրամադրված գումարը:

 

Դաշտ :505: Մարված գումարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի կողմից մարված հիմնական գումարը:

 

Դաշտ :506: Փաստացի մնացորդը

ֆորմատ *

Այս դաշտում լրացվում է վարկի փաստացի մնացորդը:

 

Դաշտ :507: Ժամկետանց պարտավորությունները

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է ժամկետանց հիմնական գումարը:

 

Դաշտ :508: Ժամկետանց տոկոսը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է ժամկետանց տոկոսի գումարը:

 

Դաշտ :601: Երաշխավորողի կարգավիճակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկը երաշխավորողի կարգավիճակը` ֆիզիկական անձ է, թե իրավաբանական:

 

Դաշտ :602: Երաշխավորողի անունը/անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկը երաշխավորողի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը:

 

Դաշտ :603 : Երաշխավորողի հայրանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի հայրանունը:

 

Դաշտ :604: Երաշխավորողի ազգանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի ազգանունը:

 

Դաշտ :605 : Երաշխավորողի գործող անձնագրի կոդը/հարկային կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են վարկը երաշխավորողի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անձնագրի տվյալները կամ հարկային կոդը:

 

Դաշտ :606: Հասցեն

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի հասցեն:

 

Դաշտ :607: Մարզի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի մարզի կոդը:

 

Դաշտ :608 : Երաշխիքի գումարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի երաշխիքի գումարը:

 

Դաշտ :609: Երաշխավորողի սեփականության ձևը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի սեփականության ձևը:

 

Դաշտ :610: Այլ նշումներ երաշխավորողի վերաբերյալ

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են այլ տեղեկություններ երաշխավորողի վերաբերյալ:

 

Դաշտ :611 : Երաշխավորողի ռեզիդենտությունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելը:

 

Դաշտ :612 : Երաշխավորողի անձնագրի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի նախկինում գործող անձնագրի կոդը:

 

Դաշտ :613 : Երաշխավորողի սոցիալական քարտի համարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է երաշխավորողի սոցիալական քարտի համարը:

 

Դաշտ :701: Փոխկապակցված անձի կարգավիճակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի հետ փոխկապակցված անձի առկայության դեպքում` վերջինիս կարգավիճակը` ֆիզիկական անձ է, թե իրավաբանական:

 

Դաշտ :702: Փոխկապակցված անձի անունը/անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը:

 

Դաշտ :703: Փոխկապակցված անձի հայրանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի հայրանունը:

 

Դաշտ :704: Փոխկապակցված անձի ազգանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի ազգանունը:

 

Դաշտ : 705: Փոխկապակցված անձի գործող անձնագրի կոդը/հարկային կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են փոխկապակցված անձի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անձնագրի տվյալները կամ հարկային կոդը:

 

Դաշտ :706: Մարզի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի մարզի կոդը:

 

Դաշտ : 707: Հասցեն

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի հասցեն:

 

Դաշտ:708 : Վարկային ռեգիստրի կոդը (փոխկապակցված անձի վարկերի կոդերը)

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են փոխկապակցված անձի վարկերի կոդերը վարկային ռեգիստրում:

 

Դաշտ:709: Փոխկապակցված անձի սեփականության ձևը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի սեփականության ձևը:

 

Դաշտ:710: Այլ նշումներ փոխկապակցված անձի վերաբերյալ

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են այլ տեղեկություններ փոխկապակցված անձի վերաբերյալ:

 

Դաշտ :711 : Փոխկապակցված անձի ռեզիդենտությունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելը:

 

Դաշտ :712 : Փոխկապակցված անձի անձնագրի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի նախկինում գործող անձնագրի կոդը:

 

Դաշտ :713 : Փոխկապակցված անձի սոցիալական քարտի համարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի սոցիալական քարտի համարը:

 

Դաշտ : 901 : Սեփականատիրոջ կարգավիճակը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի կապիտալում 20% և ավելի մասնակցություն ունեցող կամ 3-5 ամենամեծ մասնաբաժին ունեցող սեփականատերերի կարգավիճակը` ֆիզիկական անձ է, թե իրավաբանական:

 

Դաշտ :902 : Սեփականատիրոջ անունը/անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկառուի սեփականատիրոջ (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը:

 

Դաշտ :903 : Սեփականատիրոջ հայրանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ հայրանունը:

 

Դաշտ :904 : Սեփականատիրոջ ազգանունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ ազգանունը:

 

Դաշտ : 905 : Սեփականատիրոջ գործող անձնագրի կոդը/հարկային կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) հարկային կոդը կամ անձնագրի տվյալները:

 

Դաշտ :906 : Մարզի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ մարզի կոդը:

 

Դաշտ :907 : Հասցեն

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ հասցեն:

 

Դաշտ :908: Սեփականատիրոջ սեփականության ձևը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ սեփականության ձևը:

 

Դաշտ :909: Այլ նշումներ սեփականատիրոջ վերաբերյալ

ֆորմատ *

Այս դաշտում նշվում են այլ տեղեկություններ սեփականատիրոջ վերաբերյալ:

 

Դաշտ :910 : Սեփականատիրոջ ռեզիդենտությունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելը:

 

Դաշտ :911: Սեփականատիրոջ անձնագրի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ նախկինում գործող անձնագրի կոդը:

 

Դաշտ :912 : Սեփականատիրոջ սոցիալական քարտի համարը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է սեփականատիրոջ սոցիալական քարտի համարը:

 

Հեռացվող վարկի կառուցվածքը

 

Պ/Օ Դաշտի
կոդը
Դաշտի անվանումը Դաշտի
ֆորմատը
Պ 101 Վարկային ռեգիստրի կոդը *

 

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ:101: Վարկային ռեգիստրի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկի կոդը վարկային ռեգիստրում, որը պարունակում է`

 վարկի մուտքագրման ամսաթիվը,

 վարկի հերթական համարը տվյալ օրվա սահմաններում, հերթական համարը սկսվում է 0001-ից մինչև 9999-ը,

 ստուգիչ նիշ:

 

Անդորրագրի կառուցվածքը

 

Այս հաղորդագրությունը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվում է վարկատուի աշխատանքային կայանին` տեղեկացնելով այն մասին, թե մինչ այդ վարկատուի ծրագրային համակարգից ուղարկած ֆայլը հաջող է անցել ստուգումը, թե ոչ:

Պ/Օ Դաշտի
կոդը
Դաշտի անվանումը Դաշտի ֆորմատը
Պ A00 Վարկային ռեգիստրի կոդը *
Պ A01 Ստացված ֆայլի անվանումը *
Պ A02 Հաղորդագրության կոդը (ընդունված է/ընդունված չէ) *
Օ A03 Սխալի բովանդակությունը *

Դաշտերի նկարագրությունը

 

Դաշտ :A00: Վարկային ռեգիստրի կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է վարկատուի աշխատանքային կայանից ստացված հաղորդագրության մեջ առկա վարկային ռեգիստրի կոդը, որի համար ուղարկվում է անդորրագիրը:

 

Դաշտ :A01: Ստացված ֆայլի անվանումը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է ստացված ֆայլի անվանումը, որը պարունակում է`

 վարկատուի կոդը,

 ուղարկման ամսաթիվը,

 հաղորդագրության հերթական համարը,

 ֆայլի ընդլայնումը:

 

Դաշտ :A02: Հաղորդագրության կոդը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է ստացված հաղորդագրության համար ձևավորված անդորրագրի պատասխանը` ընդունված է, կամ մերժված լինելու դեպքում` սխալի կոդը:

 

Դաշտ :A03: Սխալի բովանդակությունը

ֆորմատ *

Այս դաշտում նշվում է հաղորդագրության մեջ սխալի առկայության դեպքում` վերջինիս բովանդակությունը:

_________________

1 Պ - պարտադիր, Օ-օժանդակ:

2* - Հաղորդագրությունների դաշտերի ֆորմատները համապատասխանում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ձևերին: