Գլխավոր տեղեկություն
Номер
N 2286-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.02.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.131
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.01.2006
Дата вступления в силу
04.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2005 թվականի N 2286-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի
N 1046-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով արգելոցապարկային համալիրի համապատասխան տարածքների էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, բնական պաշարների կայուն օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությունից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի, «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման 3-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշմամբ հաստատված՝ «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կազմակերպության համապատասխան տարածքներում հողամասերը կարող են օրենքով սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրվել` հանգստի կազմակերպման նպատակով` մինչև 25 տարի, հիմնական շինություններով կառուցապատման դեպքում` մինչև 60 տարի, իսկ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով՝ մինչև 10 տարի ժամկետներով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. դեկտեմբերի 30
Երևան