Գլխավոր տեղեկություն
Номер
N 85-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2003-01.04.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.04.01/7(125) Հոդ.140
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
25.02.2003
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
04.03.2003
Дата вступления в силу
11.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2005
«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
21 մարտի 2003 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 05003089
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

25 փետրվարի 2003 թ.

N 85-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ի ԹԻՎ 259-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի թիվ 259-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետև` կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1.1. կանոնակարգ 2-ի 23-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«23. Արտարժույթի տնօրինման նորմատիվը սահմանվում է որպես համախառն արտարժութային դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի հարաբերակցություն, որը չի կարող գերազանցել 25 տոկոսը:

Երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթների գծով արտարժութային դիրքը չի կարող գերազանցել բանկի ընդհանուր կապիտալի 5 տոկոսը».

1.2. կանոնակարգ 2-ի 25-րդ կետի 3-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետով.

«է) բանկի կողմից վարձակալված հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով».

1.3. կանոնակարգ 2-ի 38-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«38. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է

 

Ն3 = 

Ռ
-----

 բանաձևով,
 

Կընդ

 
 որտեղ`

 

Ռ -ն բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, փոխառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների (բացառությամբ` բանկի թղթակցային հաշիվների), այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունների և (կամ) երաշխիքների (եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը) և դրանց գծով ծախսերի հաշվին ձևավորված պահուստների տարբերության գումարն է: Ընդ որում, վերոհիշյալ տարրերն իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:

Կընդ -ը բանկի ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում:

Փոխառության տրման պահին (իսկ սույն կետով նախատեսված այլ պարտավորության ծագման դեպքում` պարտավորության ծագման պահին) նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ».

1.4. կանոնակարգ 2-ի 47-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«47. Արտարժութային դիրքը սույն կանոնակարգի 48-րդ կետով սահմանված եղանակներով հաշվարկվող, բանկի արտարժույթով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Դրամային ակտիվը կամ պարտավորությունը պարունակում է արտարժութային ռիսկ, երբ դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարների մեծությունները հաշվարկվում են արտարժույթի` դրամի նկատմամբ փոխարժեքի միջոցով և, հետևաբար, կարող են տատանվել վերջինիս փոփոխությամբ պայմանավորված».

1.5. կանոնակարգ 2-ի 48-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«48. Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով` ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց, և ամփոփվում ըստ արտարժութային երկու խմբերի»:

2. Սույն որոշման 1.1 և 1.3 կետերն ուժի մեջ են մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, իսկ 1.2, 1.4 և 1.5 կետերը` 2003 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ`

Տ. Սարգսյան


2003 թ. մարտի 4
ք. Երևան