Գլխավոր տեղեկություն
Номер
N 2181-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.01.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.53
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.12.2005
Дата вступления в силу
21.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2181-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

ա) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն (այսուհետ` լիազորված մարմին)» բառերով:

բ) Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման և արտահանման լիցենզիայի ձևերում (NN 2 և 3 հավելվածներ) «(ստորագրությունը, անունը, ազգանունը)» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար» բառերով։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. դեկտեմբերի 19
Երևան