Գլխավոր տեղեկություն
Номер
N 388-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.02.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.01.27/2.1 Հոդ.13
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
05.12.2002
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
11.12.2002
Дата вступления в силу
06.02.2003

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

 27 դեկտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2002 թ.

N 388-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԹԻՎ 88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի ««Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ը հաստատելու մասին» թիվ 88 որոշմամբ հաստատված կանոնակարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

ա) կանոն 7-ի 7.3 կետում «բանկային փոխանցումների» բառերը փոխարինել «բանկի կամ դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ունեցող անձի» բառերով.

բ) կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 81 կանոնով`

 

«ԿԱՆՈՆ 81. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

 

Վարկային կազմակերպությունները կարող են իրենց կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից կամ ոչ ռեզիդենտներից ներգրավել Հայաստանի Հանրապետության արժույթով կամ արտարժույթով փոխառություններ և (կամ) կնքել նմանատիպ գործարքներ, բացառությամբ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերի».

գ) կանոն 12-ի 12.1 կետում «բանկերի» բառից հետո լրացնել «վարկային կազմակերպությունների» բառերը.

դ) կանոն 13-ից հանել 13.2, 13.3 և 13.4 կետերը.

ե) կանոն 14-ի 14.3 կետում «Բանկերը» բառից հետո լրացնել «վարկային կազմակերպությունները» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. դեկտեմբերի 11
ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան