Գլխավոր տեղեկություն
Номер
N 174-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2002-25.01.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.10.28/26.1 Հոդ.221
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
12.08.2002
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
12.08.2002
Дата вступления в силу
07.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302228

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան

N 174-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՐԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 4-ԲՆԱԿՖՈՆԴ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն բնակարան և բնակելի տուն ստացած ընտանիքների մասին» Ձև թիվ 4-բնակֆոնդ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

 Նախագահ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ. թիվ 174-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԲՆԱԿԱՐԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 4-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Բնակարան և բնակելի տուն ստացած ընտանիքների մասին» ձև N 4-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են մարզպետարաններն ըստ քաղաքների և ամփոփ՝ գյուղական համայնքների, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն՝ մինչև մարտի 15-ը, որը Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն՝ մինչև մարտի 20-ը:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

4. Հաշվետվությունը լրացվում է բնակարան և բնակելի տուն ստանալու համար քաղաքացիների հերթացուցակների, ինչպես նաև բնակարանի հատկացման ժամանակ տրված օրդերի կտրոնների հիման վրա:

5. 101 և 102 տողերում բերվում են տվյալներ բնակեցման համար բաշխված ընդհանուր և բնակելի մակերեսների մասին, որը տրվել է ինչպես հաշվառման կանգնած ընտանիքներին, այնպես էլ այն ընտանիքներին, որոնք հաշվառման մեջ չեն եղել:

Բնակեցված է համարվում այն մակերեսը, երբ բնակարանի վարձակալին քաղաքապետարանի կողմից սահմանված կարգով տրվել է բնակեցման օրդեր:

6. 101 և 102 տողերից առանձնացվում են նորակառույց շենքերում բնակեցված ընդհանուր և բնակելի մակերեսները (տողեր 103 և 104):

7. 105 և 106 տողերում ցույց է տրվում այն ընտանիքների քանակն ու ընտանիքների անդամների թվաքանակը, որոնք հաշվետու տարում ստացել են բնակարան և բնակելի տուն և բարելավել իրենց բնակարանային պայմանները:

8. Տարվա ընթացքում հաշվառման վերցրած ընտանիքների քանակը բերվում է 107 տողում, իսկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով հաշվառումից դուրս եկած ընտանիքներինը՝ 108 տողում:

9. «Բնակարան ստանալու համար հերթագրված ընտանիքների քանակը տարեվերջին» տողից (110) առանձնացվում է այն ընտանիքների քանակը, որոնք բնակվում են հանրակացարաններում (տող 111), վթարային բնակարանային ֆոնդում (տող 112), տնակներում (տող 113): Տող 110-ից առանձնացվում է նաև 10 և ավելի տարի հերթի կանգնած ընտանիքների քանակը (տող 114):

10. Հաշվառման ցուցակներում գտնվող միայնակները հաշվետվությունում ցույց են տրվում որպես ընտանիք (մեկ մարդ` մեկ ընտանիք):

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական  տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում

___________________________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում

___________________________________________________

(անվանումը)

 

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը *      I I I I I I I I I I I I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                               I I I I I I I I I

 

Մարզը ________________________________________  I   I   I

 

Գտնվելու վայրը __________________________________

 

Էլեկտրոնային փոստի հասցեն _______________________________

 

 

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով                     

 

Ձև N4-բնակֆոնդ

տարեկան

 

Հաստատված` է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ.

թիվ 174-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ Ազգային վիճակագրական

ծառայության (ՀՀ ԱՎԾ) մարզային գործակալություն` մինչև մարտի 15-ը, որը ՀՀ ԱՎԾ` մինչև մարտի 20-ը

 

Ներկայացնում են՝

Մարզպետարաններն ըստ քաղաքների և ամփոփ գյուղական վայրի

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով։

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԲՆԱԿԱՐԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

200  թ. համար

 

Տողի հա-մարը

 

Չափման միավորը

Ընդամենը
համայնքում

Ա

Բ

Գ

1

101

Հաշվետու տարում բնակեցված մակերեսը, ընդամենը

ընդհանուր

քառ. մ

 

102

բնակելի

-"-

 

103

    որից՝  նորակառույց շենքերում

ընդհանուր

-"-

 

104

բնակելի

-"-

 

105

Հաշվետու տարում բնակարան և բնակելի տուն ստացած ընտանիքների

քանակը

միավոր

 

106

անդամների թվաքանակը

մարդ

 

107

Տարվա ընթացքում հաշվառման վերցրած ընտանիքների քանակը

միավոր

 

108

Տարվա ընթացքում տարբեր պատճառներով հաշվառումից դուրս  եկած ընտանիքների քանակը

-"-

 

109

     նրանցից՝ ստացել են բնակարան և բնակելի տուն

-"-

 

110

Բնակարան և բնակելի տուն ստանալու համար հերթագրված ընտանիքների քանակը տարեվերջին

-"-

 

111

նրանցից ապրում են

հանրակացարանում

-"-

 

112

վթարային բնակարանային ֆոնդում

-"-

 

113

տնակներում

-"-

 

114

   հերթի են կանգնած 10 և ավելի տարի

-"-

 

 

   

Ղեկավար՝

     

Կատարող ________________

 

Անուն, ազգանուն_____________

     

Հեռ.____________________

 

Պաշտոն ___________________

     

___ _______________ 200 թ.

 

Ստորագրություն _____________