Գլխավոր տեղեկություն
Номер
N 126-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.01.2003-13.12.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.278
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
09.08.2002
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
09.08.2002
Дата вступления в силу
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.12.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302366

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 126-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲՈՒՍԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» ԹԻՎ 1 (ԱՄՍԱԿԱՆ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Բուսաբուծական մթերքի արտադրությունը» թիվ 1 (ամսական) ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 126-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԲՈՒՍԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» ԹԻՎ 1 (ԱՄՍԱԿԱՆ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Բուսաբուծական մթերքի արտադրությունը» թիվ 1 (ամսական) ընտրանքային հետազոտության հարցաթերթի լրացման կարգը:

2. Հարցաթերթը լրացվում է վիճակագիրների կողմից, ընտրանքային դիտարկմամբ ընդգրկված գյուղացիական տնտեսություններում, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրության մարզային վարչության տարածքային բաժանմունքին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

3. Հարցաթերթի ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հարցաթերթի «Տարածությունը, հեկտար»` թիվ 1 և 2 սյունակների տվյալները, 1-29 տողերով, լրացվում են 0,01 ճշտությամբ, իսկ «Համախառն բերքը, ցենտներ»` թիվ 3; 4 և «1 հա-ի միջին բերքատվությունը, ցենտներ»` թիվ 5; 6 սյունակների տվյալները` 0,1 ճշտությամբ:

6. Օրինակ: Ենթադրենք տնտեսությունը կատարել է 8500 քմ հացահատիկային մշակաբույսերի ցանք, որից ոռոգվող` 4500 քմ և ստացել է 15 ցենտներ համախառն բերք, որից ոռոգվող տարածությունից` 10 ցենտներ: Այս դեպքում, հարցաթերթիկի թիվ 1 տողը լրացվում է հետևյալ կերպ. թիվ 1 սյունակ` 0,85, թիվ 2 սյունակ` 0,45, թիվ 3 սյունակ` 15, թիվ 4 սյունակ` 10, թիվ 5 սյունակ` 17,6 (15:0,85), թիվ 6 սյունակ` 22,2 (10:0,45): Նույն կերպ լրացվում են նաև մյուս բոլոր տողերը:

7. «Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր»` թիվ 1 տողը, բոլոր սյունակներով, լրացվում է աշնանացան և գարնանացան բոլոր տեսակի հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի վերաբերյալ տվյալներով: Այս տողի տվյալները ներառում են թիվ 2 և թիվ 3 տողերի և այլ հացահատիկային մշակաբույսերի (դրանց առկայության դեպքում) տվյալների հանրագումարը:

8. «Ընդամենը բանջարեղեն»` թիվ 8 տողի տվյալները, թիվ 1; 2 և թիվ 3; 4 սյունակներով, ներառում են թիվ 9-12 տողերի և այլ բանջարանոցային մշակաբույսերի (դրանց առկայության դեպքում) տվյալների հանրագումարը:

9. «Պտուղ, ընդամենը»` թիվ 14 տողի տվյալները, թիվ 1; 2 և թիվ 3; 4 սյունակներով, պետք է հավասար լինեն «Կորիզավորներ»` թիվ 16, «Հնդավորներ»` թիվ 20 և «Մերձարևադարձային մշակաբույսեր և ընկուզապտուղներ»` թիվ 23 տողերի տվյալների գումարին:

10. «Կերային մշակաբույսեր, ընդամենը»` թիվ 26 տողի տվյալները լրացվում են միայն թիվ 1; 2 «Տարածությունը, ընդամենը», թիվ 3;4 «Համախառն բերքը, ցենտներ» սյունակների համար և ներառում են թիվ 27-29 տողերի և այլ կերային մշակաբույսերի (դրանց առկայության դեպքում) տվյալների հանրագումարը:

11. «Ծաղիկներ, հատ» թիվ 30 տողի տվյալները լրացվում են միայն «ընդամենը» թիվ 3 սյունակում:

 

Հարցաթերթ թիվ 1

ամսական

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 126-Ն որոշմամբ

 

Մարզ_______________
Տնտեսության ծածկագիրը______________

Ներկայացվում է` վիճակագիրների կողմից

Ներկայացման ժամկետը` հուլիսի 3-ին

   օգոստոսի 3-ին

   սեպտեմբերի 4-ին

   հոկտեմբերի 5-ին

   նոյեմբերի 5-ին

   դեկտեմբերի 12-ին

 

 ԲՈՒՍԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

200__ թ. _______________ դրությամբ

 

Տողի
N

Մշակաբույսերի անվանումը

Տարածու-
թյունը,
հեկտար

Համախառն բերքը, ցենտներ

1 հա-ի միջին
բերքատվու-
թյունը,
ցենտներ

ընդա-
մենը

որից`
ոռոգ-
վող

ընդա-
մենը

որից`
ոռոգվող
ցանքատա-
րածութ-
յուն-
ներից

ընդա-
մենը

ոռոգվող
ցանքատա-
րածութ-
յուն-
ներից

 Ա

 Բ

 1

 2

 3

 4

 5

 6

 1

Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր

 

 

 

 

 

 

 2

այդ թվում` գարի

 

 

 

 

 

 

 3

 ցորեն

 

 

 

 

 

 

 4

որից` աշնանացան ցորեն

 

 

 

 

 

 

 5

Ծխախոտ

 

 

 

 

 

 

 6

Խորդենի

 

 

 

 

 

 

 7

Կարտոֆիլ

 

 

 

 

 

 

 8

Բանջարեղեն, ընդամենը

 

 

 

 

 

 

 9

այդ թվում` լոլիկ

 

 

 

 

 

 

 10

 վարունգ

 

 

 

 

 

 

 11

 կաղամբ

 

 

 

 

 

 

 12

 գլուխ սոխ

 

 

 

 

 

 

 13

Բոստանային մշակաբույսեր

 

 

 

 

 

 

 14

Պտուղ, ընդամենը

 

 

 

 

 

 

 15

այդ թվում` բերքատու հասակի

 

 

 

 

 

 

 16

կորիզավորներ

 

 

 

 

 

 

 17

որից` ծիրան

 

 

 

 

 

 

 18

 դեղձ

 

 

 

 

 

 

 19

  սալոր

 

 

 

 

 

 

 20

հնդավորներ

 

 

 

 

 

 

 21

որից` խնձոր

 

 

 

 

 

 

 22

  տանձ

 

 

 

 

 

 

 23

Մերձարևադարձային մշակաբույսեր և ընկուզապտուղներ

 

 

 

 

 

 

 24

Խաղող, ընդամենը

 

 

 

 

 

 

 25

այդ թվում` բերքատու հասակի

 

 

 

 

 

 

 26

Կերային մշակաբույսեր, ընդամենը

 

 

 

 

 X

 X

 27

այդ թվում` միամյա խոտ

 

 

 

 

 

 

 28

բազմամյա խոտ

 

 

 

 

 

 

 29

     կերի արմատապտուղ

 

 

 

 

 

 

 30

Ծաղիկներ (հատ)

 X

 X

 

 X

 X

 X

 

Վիճակագիր`_________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

____ __________________ 200 թ.

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.10.2014, թիվ 41-Ն 13.12.2014, N 126-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան