Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 50
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.02.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
19.02.2002
Վավերացման ամսաթից
19.02.2002
Дата вступления в силу
19.02.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 փետրվարի 2002 թվականի

թիվ 50

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ԱՆԱԿՑԵՊՏ ԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 915-րդ հոդվածի 2-րդ կետը և 922-րդ հոդվածի 1-ին կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

 Որոշում է.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու կարգը» (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում սույն որոշումը և դրանով հաստատված կարգն առաքել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բանկային հաշիվ (այդ թվում` թղթակցային) ունեցող հաճախորդներին: 

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան` լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունները» ձեռնարկում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 Հաստատված է

 Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական բանկի խորհրդի

 2002 թվականի փետրվարի 19-ի 

թիվ 50 որոշմամբ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ԱՆԱԿՑԵՊՏ ԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳ

 

Սույն կարգը սահմանված է համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 915-րդ հոդվածի 2-րդ կետի և 922-րդ հոդվածի 1-ին կետի և նպատակ ունի կանոնակարգել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (այսուհետև` Կենտրոնական բանկ) վարվող Կենտրոնական բանկի հաճախորդների բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունների սպասարկումը:

 

 ԿԱՆՈՆ 1. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելը:

 

 ԿԱՆՈՆ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ.

 

Սույն կարգի իմաստով`

- բանկային հաշիվ` Կենտրոնական բանկում վարվող հաճախորդի հաշիվ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 50-րդ գլխի պահանջներին (այդ թվում` բանկերի թղթակցային հաշիվներն ու ենթահաշիվները).

- հաճախորդ` քաղաքացիական իրավունքի ցանկացած սուբյեկտ, որը Կենտրոնական բանկում ունի բանկային հաշիվ.

- անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություն` հաճախորդի կողմից երրորդ անձի հանդեպ գրավոր կերպով ստանձնված ցանկացած դրամական պարտավորություն, որի պայմանների համաձայն` երրորդ անձն իրավունք է ստացել բանկային հաշվից անակցեպտ (անառարկելի) կարգով ստանալ դրամական միջոցներ.

- երրորդ անձ` Կենտրոնական բանկից և հաճախորդից բացի ցանկացած այլ քաղաքացիական իրավունքի սուբյեկտ.

- դրամական միջոցներ` բանկային հաշվին առկա փող (Հայաստանի Հանրապետության դրամ կամ արտարժույթ).

- բանկային օր` Կենտրոնական բանկի աշխատանքային օր:

 

 ԿԱՆՈՆ 3. ԱՆԱԿՑԵՊՏ ԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

1. Այն դեպքում, երբ հաճախորդը երրորդ անձին տալիս է բանկային հաշվից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություն, որը երրորդ անձի կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկ` ի կատարումն, Կենտրոնական բանկը երրորդ անձի պահանջով կատարում է բանկային հաշվից վճարումներ, եթե անակցեպտ ենթակա դրամական պարտավորությունը մինչև երրորդ անձի կողմից պահանջ ներկայացնելը հաճախորդի կողմից ներկայացվել է Կենտրոնական բանկ` հաշվառման:

2. Օրենքով կամ անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությամբ այդ պարտավորության անհետկանչելիությունը ամրագրված լինելու դեպքում Կենտրոնական բանկը կատարում է անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությամբ նախատեսված դրամական միջոցները երրորդ անձին չվճարելու հաճախորդի հանձնարարականը` բացառապես երրորդ անձի գրավոր համաձայնության առկայության դեպքում:

3. Անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները սույն կարգով սահմանված կարգով հաշվառված չլինելու դեպքում բանկային հաշվից դրամական միջոցների անակցեպտ դուրս գրելու երրորդ անձի պահանջը Կենտրոնական բանկի կողմից մերժվում է:

 

ԿԱՆՈՆ 4. ԱՆԱԿՑԵՊՏ ԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Հաճախորդը անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ուղեկցող գրությամբ, որը Կենտրոնական բանկին պետք է հանձնարարի երրորդ անձի պահանջով հաճախորդի բանկային հաշվից դուրս գրել դրամական միջոցներ` առանց լրացուցիչ կարգադրության կամ համաձայնության: Ընդ որում, ուղեկցող գրությունը պետք է ստորագրված և կնքված լինի հաճախորդի իրավասու ղեկավարի կողմից:

2. Անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունն ուղեկցող գրության մեջ պետք է նշվեն տվյալներ, որոնք Կենտրոնական բանկին հնարավորություն կընձեռեն երրորդ անձի կողմից համապատասխան պահանջ ներկայացնելիս նույնացնել նման պահանջի իրավունք ունեցող երրորդ անձին:

 

 ԿԱՆՈՆ 5. ԱՆԱԿՑԵՊՏ ԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՌՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ

 

1. Անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունը Կենտրոնական բանկում հաշվառում է հաշվապահական հաշվառման համար պատասխանատու ստորաբաժանումը` արտահաշվեկշռային 9335 «Վճարման և կատարման ենթակա վճարային հանձնարարագրեր ՀՀ դրամով» և 9355 «Վճարման և կատարման ենթակա վճարային հանձնարարագրեր արտարժույթով» հաշիվներում:

2. Հաճախորդից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորության ստացման պահին դրամական պարտավորության գումարի չափով Կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման համար պատասխանատու ստորաբաժանումը կատարում է`

Կ-տ 9335 «Վճարման և կատարման ենթակա վճարային հանձնարարագրեր ՀՀ դրամով»,

կամ

Կ-տ 9355 «Վճարման և կատարման ենթակա վճարային հանձնարարագրեր արտարժույթով» ձևակերպումը:

3. Երրորդ անձի կողմից վճարման համապատասխան պահանջ ստանալու դեպքում Կենտրոնական բանկում հաշվապահական հաշվառման համար պատասխանատու ստորաբաժանումը կատարում է անակցեպտ գանձման վճարային հանձնարարականը և կատարված դրամական պարտավորության գումարի չափով կատարում է`

Դ-տ 9335 «Վճարման և կատարման ենթակա վճարային հանձնարարագրեր ՀՀ դրամով»,

կամ 9355 «Վճարման և կատարման ենթակա վճարային հանձնարարագրեր արտարժույթով» ձևակերպումը:

4. Եթե այլ բան նախատեսված չէ անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությամբ, կատարման ժամկետի ընթացքում բանկային հաշվում համապատասխան միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում Կենտրոնական բանկը չի կատարում երրորդ անձի պահանջը` այդ մասին պատշաճ ձևով ծանուցելով երրորդ անձին և հաճախորդին:

5. Անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունների հաշվառման նպատակով հաշվապահական հաշվառման համար պատասխանատու ստորաբաժանումը վարում է գրանցումների մատյան, որտեղ նշվում են հաճախորդի անվանումը, գրության մտից համարն ու ամսաթիվը, գրության հերթական համարն ու ամսաթիվը, երրորդ անձի ռեկվիզիտները, անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորության չափը, այլ անհրաժեշտ տեղեկություններ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան