Գլխավոր տեղեկություն
Номер
N 1840-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.07.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.19/4(376) Հոդ. 78
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.12.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.01.2005
Дата вступления в силу
29.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 դեկտեմբերի 2004 թվականի N 1840-Ն

ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով միջազգային բնապահպանական կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշման 165-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման հավելվածով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքի մասին:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝

ա) մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 30-րդ օրն ամփոփել սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման հավելվածում նշված` միջազգային բնապահպանական կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման ընթացքի մասին հաշվետվություն.

բ) եռամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել 3 գլոբալ` «Կենսաբազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» և «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիաներից բխող` խաչաձևվող խնդիրների իրականացման միջոցառումների ցանկը:

(3-րդ կետը փոփ. 16.06.05 N 880-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 30
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 2-ի N 1840-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ


NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կոնվենցիայի հոդվածը

Կատարման համար պատասխանատու պետական կառավարման մարմինները

Կատարման ժամկետը

Իրականացվող միջոցառման
ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

I.

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա

1.

Ջերմոցային գազերի մարդածին արտանետումների երկրորդ կադաստրի մշակում

4.1 a)
12.1a)

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման   
նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2007 թ.

ՄՖԿ/միջազգային ֆինանսական կազմակերպություններ

(օժանդակություն) դրամաշնորհներ**

2.

Ջերմոցային գազերի գույքագրման անորոշությունների կրճատման և ջերմոցային գազերի ազգային կադաստրի կատարելագործման նպատակով թափոններից և գյուղատնտեսական սեկտորից արտանետումների հաշվառման կատարելագործում

4.1 a)
12.1a)

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005-2006 թթ.

Իրականացվում է Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

3.

Ջերմոցային գազերի մարդածին արտանետումների կրճատման և կլանիչների զարգացման, ինչպես նաև կլիմայի կանխատեսվող փոփոխություններին հարմարվելու (ադապտացիա) միջոցառումների ծրագրերի մշակում

4.1b)

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման             
նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2007 թ.

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

3.1

Կլիմայի  համակարգի և նրա փոփոխության կանխատեսման, ինչպես նաև տնտեսության  և բնության  խոցելի տարրերի վրա կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցության բացահայտման նպատակով ուսումնասիրությունների կազմակերպում և իրականացում

4.1b)
5.

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման    
նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2005 թ. և շարունակական

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ **

3.2

Կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ու կլանիչների զարգացման քաղաքականության և ռազմավարության  մշակում

4.1 b)

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման  
նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2008 թ.

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

4.

Ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը նպաստող, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքներին  հարմարվելու (ադապտացիա) տեխնոլոգիաների  մշակման, փոխանցման և կիրառման  մեխանիզմների ստեղծում

4.1 c)
4.1 e)

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման       
նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

2005 թ.
և շարունակական

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

5.

Ջերմոցային գազերի կլանիչների և կուտակիչների ռացիոնալ օգտագործման, պահպանման և որակի բարձրացման նպատակով անտառային սեկտորի և հողօգտագործման բնագավառում  նախագծային առաջարկությունների մշակում

4.1 d)

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2005 թ.
և շարունակական

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

6.

Կոնվենցիայի կողմ երկրների հետ համապատասխան տեղեկատվության փոխանակման մեխանիզմների ստեղծում

4.1 h)

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005 թ.
և շարունակական

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի  պահպանման ծախսեր

7.

Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ներքո ընդունված Կիոտոյի արձանագրության դրույթներին համապատասխան արձանագրության 12-րդ հոդվածով սահմանված մաքուր զարգացման մեխանիզմով Հայաստանի Հանրապետությունում ներդրումային նախագծեր իրականացնելու համար ընթացակարգային մեխանիզմի մշակում և ներդրում

 

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի  
նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

2006 թ.

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

8.

Կլիմայի փոփոխության մասին երկրորդ ազգային զեկույցի պատրաստում և կոնվենցիայի կողմերի կոնֆերանսին ներկայացում

4
12

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005-
2008 թթ.

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

II.

 ՄԱԿ-ի «Օզոնային շերտի պահպանման մասին»  Վիեննայի կոնվենցիա
«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին»  Մոնրեալի արձանագրություն

1.

Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման միջոցառումների իրականացում՝ ըստ հաստատված ազգային ծրագրի

կոնվենցիայի
2-րդ,
արձանագրության 2-րդ, 4-րդ, 7-րդ հոդվածներ

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և  տնտեսական զարգացման   
նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային   պետական կոմիտե
ՀՀ  կրթության և գիտության նախարարություն

2006-2008 թթ.

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

III.

ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիա

1.

Կենսաբազմազանության ազգային ինդիկատորների որոշում

7

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2005-2006 թթ.

ՄՖԿ և դոնորների օժանդակությամբ /դրամաշնորհներ**

2.

 Տաքսանոմիայի բնագավառում`
- գործողությունների ազգային ծրագրի մշակում

ըստ հաստատված  ազգային ծրագրի իրականացում

7

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ բնապահպանության նախարարություն

2006 թ.


2007-2008 թթ.

ՄՖԿ և դոնորների օժանդակությամբ (դրամաշնորհներ)**

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում*

3.

ա/  «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» նոր ՀՀ օրենքի նախագծի` սահմանված կարգով ներկայացում ՀՀ կառավարություն

8

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005 թ.

«Բնական պաշարների կառավարում և չքավորության նվազեցում» ծրագրի շրջանակներում

բ/ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքից բխող օրենսդրական ակտերի մշակում և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացում`
- բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիտորինգի կազմակերպման և իրականացման կարգ
- բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման կարգ
- բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կարգ

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

2006-2008 թթ.

«Բնական պաշարների կառավարում և չքավորության նվազեցում» ծրագրի շրջանակներում (դրամաշնորհ)

գ/ վտանգված տեսակների վերարտադրության, վերականգնման և դրանց ռեինտրոդուկցիայի վերաբերյալ`

  • ծրագրերի մշակում
  • ծրագրի միջոցառումների իրականացում
 

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2005-2007 թթ.

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում

ՄՖԿ և դոնորների օժանդակությամբ /դրամաշնորհներ/**

 

դ/ էկոհամակարգերի, բնական ապրելավայրերի և կենսաբազմազանության համար ինտրադուկցված օտարածին տեսակների ազդեցության  գնահատում և օգտագործումը կարգավորող միջոցառումների սահմանում

 

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2006-2007 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր

4.

Կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրով նախատեսված կենսաբազմազանության և դրա բաղադրիչների պահպանության և կայուն օգտագործման վերաբերյալ գիտատեխնիկական ուսուցման, կադրերի պատրաստման, վերապատրաստման և փորձի փոխանակման`

  • նպատակային ծրագրերի պատրաստում
  • համապատասխան ծրագրերի իրականացում

12

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա

2006-2008 թթ.

2007-
2009 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում *

ՄՖԿ և դոնորների օժանդակությամբ (դրամաշնորհներ)**

5.

Կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրով նախատեսված կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման վերաբերյալ հասարակության լուսաբանում և իրազեկության բարձրացում» միջոցառումների իրականացում

13

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2006-2009 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում *,
ՄՖԿ և դոնորների օժանդակությամբ (դրամաշնորհներ)**

6.

Երրորդ ազգային զեկույցի պատրաստում և ներկայացում կոնվենցիայի քարտուղարություն

26

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

  2005 թ.

ՄՖԿ և դոնորների օժանդակությամբ (դրամաշնորհներ)**

III-1

«Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրություն

  «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրության խնդիրների լուծման ազգային գործողությունների պլանի մշակում

14-19

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման   
նախարարություն

2005 թ.
և շարունակական

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

IV.

 ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիա

1.

ՀՀ բնապահպանության նախարարությանն  առընթեր անապատացման դեմ պայքարի կոորդինացման հանձնաժողովի  վերակազմավորում

4

ՀՀ  բնապահպանության նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի   
նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման    
նախարարություն
ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի  
նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ  
իրավիճակների  վարչություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2005-2010 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի  պահպանման ծախսեր

2.

ՀՀ հողային, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքերում, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ  օրենքում հողերի տրամադրման վերաբերյալ հակասությունների բացահայտում և այդ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի մշակում և սահմանված կարգով հաստատման ներկայացում

5

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախա-    րարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման  
նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտե

2005-2007 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի  պահպանման ծախսեր

3.

«ՀՀ  վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և սահմանված կարգով հաստատման ներկայացում

5

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի    
նախարարություն

2006 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի  պահպանման ծախսեր

4.

«Երաշտի և այլ  տարերային  աղետների և տեխնածին վթարների ժամանակ բնակչությանը հրատապ օգնություն կազմակերպելու կարգի մասին» ՀՀ կառավարության  որոշման նախագծի մշակում և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնելը

4, 5,
10, 20

ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ   
իրավիճակների վարչություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի 
նախարարություն
ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի 
նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

2006-2007 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի  պահպանման ծախսեր

5.

Անապատացման դեմ պայքարի հարցերը  կրթական  ծրագրերում ընդգրկելու վերաբերյալ առաջարկությունների մշակում

19

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2005-2008 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր

6.

Մասնակցություն կոնվենցիայի V հավելվածի շրջանակներում իրականացվող տարածաշրջանային համագործակցությանը

2,11,12
V հավելված

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի   
նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2005-2010 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի  պահպանման ծախսեր,
ՄՖԿ  օժանդակություն**

7.

ՀՀ Կոտայքի մարզի խախտված հողերի վերականգնմանը (ռեկուլտիվացիա) ուղղված առաջնահերթ ծրագրերի մշակում և սահմանված կարգով հաստատման ներկայացում

2, 5, 10

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտե
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2006-2008 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում*
ՄՖԿ օժանդակու-
թյուն/ դրամաշնորհներ**

8.

ՀՀ Կոտայքի մարզի խախտված հողերի վերականգնմանը (ռեկուլտիվացիա) ուղղված  հաստատված ծրագրերի սահմանված կարգով իրականացում

2, 5, 10

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտե
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2007-2010 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում*
ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

9.

Ըստ մարզերի լքված հանքավայրերի պաշարների գնահատում, ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների   որոշում

 9,10,
13,17

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտե
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2006-2010 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում,
ՄՖԿ  օժանդակություն/
դրամաշնորհներ**

10.

Անապատացման պրոցեսների   գիտահետազոտական  աշխատանքների իրականացում և արդյունքների հրատարակում

19

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն

2006-2010 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում*
ՄՖԿ  օժանդակություն/
դրամաշնորհներ**

11.

«Հայաստանում ՄԱԿ-ի  «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի իրականացման մասին» ազգային զեկույցի  պատրաստում

26

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2006-2007 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում*
ՄՖԿ  օժանդակություն/
դրամաշնորհներ**

V.

«Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր» կոնվենցիա

1.

«Արփի» ԱՊ-ի ստեղծման վերաբերյալ փաթեթի պատրաստում և սահմանված կարգով հաստատման ներկայացում

4

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005-2010 թթ.

ՄՖԿ  օժանդակություն/
դրամաշնորհներ**

2.

 Խոնավ տարածքների ներգրավում Ռամսարի տարածքների ցանկում

2

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005-2008 թթ.

ՄՖԿ  օժանդակություն/
դրամաշնորհներ**

VI.

ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիա

1.

Վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես անվտանգ հեռացման նպատակով վերամշակման գործարանների և վնասազերծման մասնագիտացված պոլիգոնների ստեղծում

հոդվ.
4
կետ 2

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման             նախարարություն                                               ՀՀ բնապահպանության նախարարություն    

ՀՀ առողջապահության նախարարություն     

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2006-2010 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային  ֆինանսավորում*
ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

2.

Անթափոն և սակավաթափոն տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի ստեղծում

նախաբան,
հոդվ. 4,
կետ  2 ա/

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2005-2007 թթ.

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

3.

Հայաստանի Հանրապետությունում առաջացող, ներմուծվող և արտահանվող վտանգավոր և այլ թափոնների գույքագրման, դրանց հեռացման վայրերի և էկոլոգիապես անվտանգ հեռացման տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվական բազայի (ռեգիստրի) ստեղծում

հոդվ. 4
կետ 2

ՀՀ բնապահպանության նախարարություն    

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման     նախարարություն                                             ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային   պետական կոմիտե

ՀՀ  գիտությունների ազգային ակադեմիա տեղական ինքնակառավարման մարմիններ

2006-2007 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային  ֆինանսավորում*

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

4.

«Թափոնների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակում

 

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

օրենքի ընդունումից հետո 2 տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային  ֆինանսավորում*

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

5.

Վտանգավոր թափոնների հետ վարվելու միջոցներին, դրանց փաթեթավորման, մակնշման և փոխադրման վերաբերյալ միջազգային նորմերին և կանոններին  ծանոթացնելու նպատակով վտանգավոր թափոնների փոխադրման և հեռացման թույլտվություն/լիցենզիա ստացած անձանց պարբերաբար ուսուցում՝

հոդվ. 4
կետ 7

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման     նախարարություն

2006 թ. և
պարբերաբար

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային  ֆինանսավորում*

6.

«Թափոնների դասակարգում՝ ըստ վտանգավորության աստիճանի» նորմատիվային փաստաթղթի մշակում

հոդվ. 4
կետ 2

ՀՀ բնապահպանության նախարարություն

2007 թ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային  ֆինանսավորում*

ՄՖԿ  օժանդակություն/
դրամաշնորհներ**

7.

Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկի մշակում

հոդվ. 4
կետ 2

ՀՀ բնապահպանության նախարարություն

2006 թ.
և շարունակական

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային  ֆինանսավորում*
ՄՖԿ  օժանդակություն/
դրամաշնորհներ**

VII.

ՄԱԿ-ի «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիա

1.

«Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

15

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման  
նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2008 թ.

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

2.

Կոնվենցիայով նախատեսված վարչարարական գործառույթներ իրականացնող լիազորված ազգային մարմնի ստեղծում և այդ մարմնի խնդիրների արդյունավետ լուծման համար ռեսուրսների ապահովում

հոդվ. 4
կետ 1, 2

ՀՀ բնապահպանության նախարարություն

2006 թ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային  ֆինանսավորում*
ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

3.

Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա քիմիական նյութերի և պեստիցիդների  արգելման, խիստ սահմանափակման կամ թույլատրման վերաբերյալ վերջնական կանոնակարգային որոշման (որոշումների) մշակում

հոդվ. 5
կետ 2

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման       նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի    
նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2005 թ.

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի  պահպանման ծախսեր

4.

Քիմիական նյութերի անվտանգ օգտագործման վերաբերյալ ազգային ռեգիստրի և տվյալների բազայի ստեղծում

հոդվ.15
կետ 1 ա/

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման 
նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2008-2010 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային  ֆինանսավորում*
ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

VIII.

ՄԱԿ-ի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիա

1.

«Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

15

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման 
նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային  պետական կոմիտե
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2008 թ.

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

2.

Կայուն օրգանական աղտոտիչների  վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով ազգային կոորդինացնող կենտրոնի ստեղծում

9

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005 թ.

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի  պահպանման ծախսեր

3.

Շրջակա միջավայրի օբյեկտներում քլորօրգանական միացությունների որոշման անալիտիկ լաբորատորիայի ստեղծում

11

ՀՀ բնապահպանության նախարարություն

2008-2010 թթ.

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

4.

Կայուն օրգանական աղտոտիչների  ռեգիստրի ստեղծում

հոդվ. 5
(արձանագր.)

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման      
նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2005-2010 թթ.

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

5.

Էներգետիկայի և արդյունաբերության համակարգում առկա պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղերի և սարքավորումների հաշվառում՝ հետագա ոչնչացման նպատակով

հավելված Ա,

2-րդ մաս

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005-2010 թթ.

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

6.

Օգտագործման համար ոչ պիտանի քլորօրգանական թունաքիմիկատների հաշվառում՝ հետագա ոչնչացման նպատակով

3

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2005-2010 թթ.

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

7.

Կայուն օրգանական աղտոտիչների էկոլոգիապես անվտանգ ոչնչացման վերաբերյալ մաքուր տեխնոլոգիաների ձեռքբերում

13

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2005-2010 թթ.

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

IX.

ՄԱԿ-ի ԵՏՀ «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործության մասին» կոնվենցիա

1.

Հայաստանի Հանրապետությունում  վտանգավոր գործունեության տեսակների  որոշման նպատակով վտանգավոր նյութերի սահմանային քանակների սահմանում

4

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2006 թ.

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**
ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային  ֆինանսավորում*

2.

Արդյունաբերական վթարների կանխարգելման, արտակարգ իրավիճակների հանդեպ պատրաստականության ապահովման նպատակով վտանգավոր գործունեություն իրականացնող անձանց ուսուցում և վերապատրաստում

6,8

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման         նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2005 թ.
և պարբերաբար

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

3.

Արդյունաբերական վթարների հետևանքով առաջացած շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանի որոշման մեթոդիկայի մշակում

14

ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2006 թ.

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

4.

Արդյունաբերական վթարների կանխարգելման նպատակով կողմերի հետ «մաքուր» տեխնոլոգիաների մասին տեղեկատվության փոխանակում

16

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2005 թ.
և շարունակական

ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

X.

ՄԱԿ-ի ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիա

1.

Կոնվենցիայով կարգավորվող վնասակար նյութերի, հատկապես ծծմբի միացությունների արտանետումների կրճատմանը նպաստող լավագույն տեխնոլոգիաների մշակման և փոխանցման ներդրմանն  ուղղված աշխատանքների կազմակերպում

6,7

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006 թ. և շարունակական

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային  ֆինանսավորում*
ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհներ**

2.

  Կոնվենցիայով կարգավորվող վնասակար նյութերի, հատկապես ծծմբի միացությունների արտանետումների տարածքային և տեխնոլոգիական նորմավորման, ինչպես նաև աղտոտվածության տարածման և դրա քարտեզագրման աշխատանքների կազմակերպում

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005 թ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային  ֆինանսավորում*

3.

Մթնոլորտի պահպանության բնագավառում գիտության և կրթության  զարգացման, ինչպես նաև կադրերի պատրաստման ծրագրերի մշակում

7

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության  նախարարություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006 թ

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային  ֆինանսավորում*

4.

Սահմանված կարգով կոնվենցիայի քարտուղարություն անշարժ և շարժական աղբյուրներից ծծմբի միացությունների և այլ կարգավորվող վնասակար նյութերի արտանետումների մասին ամենամյա տվյալների ներկայացում

8

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005 թ.
և շարունակական

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր

5.

Կոնվենցիայի  քարտուղարություն օդի անդրսահմանային աղտոտման կոնտեքստում Հայաստանի Հանրապետությունում վնասակար արտանետումների կրճատման և կանխման քաղաքականության և  ռազմավարության  վերաբերյալ տեղեկատվության ներկայացում

8,9

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ժամկետը սահման-վում է կոնվենցիայի քարտուղարության կողմից

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան պահպանման ծախսեր

6.

Կոնվենցիայի շրջանակներում ընդունված «Կայուն օրգանական աղտոտիչների մասին», «Ծանր մետաղների մասին», «Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածման դիտարկումների և գնահատման համատեղ ծրագրի երկարատև ֆինանսավորման մասին», «Թթվայնացման, էվտրոֆիկացիայի և գետնամերձ օզոնի դեմ պայքարի մասին» արձանագրությունների վավերացման հարցի վերաբերյալ առաջարկությունների մշակում

 

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

2005 թ.

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր

7.

 Շրջակա  միջավայրի վրա օդի հիմնական աղտոտիչների բացասական ազդեցության  հետազոտում

9

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006-2007 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային  ֆինանսավորում*

8.

Մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների ներգործությունը կարգավորող համապատասխան մեթոդական և իրավական ակտերի մշակում

9

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

2008-2010 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային  ֆինանսավորում*

XI.

ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Էսպոյի կոնվենցիա

1.

ՀՀ օրենսդրությունն Էսպոյի  կոնվենցիայի  և «Ռազմավարական գնահատման մասին» արձանագրության պահանջներին համապատասխանեցման նպատակով «Բնապահպանական փորձաքննության մասին» նոր օրենքի նախագծի մշակում և սահմանված կարգով հաստատման ներկայացում

2.2

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005-2006 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր
ՄՖԿ
օժանդակություն/
դրամաշնորհ**

2.

Էկոլոգիական գնահատման վերաբերյալ ՀՀ օրենսդրության կատարելագործում`
ա) բնապահպանական պետական փորձաքննության, շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՇՄԱՌԷԳ) և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացներին հասարակության մասնակցության կարգի մշակում

2.2,
2.6

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր
ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհ**

 

բ) բնապահպանական պետական փորձաքննության, շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՇՄԱՌԷԳ) և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ենթակա նախատեսվող գործողությունների դասակարգչի մշակում
գ) շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՇՄԱՌԷԳ) և շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման (ՇՄԱԳ) իրականացման ուղեցույցի մշակում

       

3.

Էսպոյի  կոնվենցիայի և «Ռազմավարական գնահատման մասին» արձանագրության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների իրականացում

2.2

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005-2010 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ պահպանման ծախսեր
ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհ**

4.

Տարեկան մեկ անգամ շահագրգիռ կազմակերպությունների, ՀԿ-ի հետ կոնվենցիայի և արձանագրության հարցերով կլոր սեղանների կազմակերպում

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005-2010 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի  պահպանման ծախսեր

5.

Էսպոյի կոնվենցիայի և «Ռազմավարական գնահատման մասին» արձանագրության վերաբերյալ հանրամատչելի գրքույկի հրատարակում

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

2006 թ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային  ֆինանսավորում*
ՄՖԿ օժանդակություն/ դրամաշնորհ**

6.

Էկոլոգիական գնահատման բնագավառում ուսումնական դասընթացների կազմակերպում

2.2

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

2006-2008 թթ.

ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային  ֆինանսավորում*
ՄՖԿ օժանդակություն/
դրամաշնորհ**

7.

Շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման (ՇՄԱԳ) հզորությունների զարգացման վերաբերյալ տարածաշրջանային սեմինարի կազմակերպում և անցկացում

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

2005 թ.

Էսպոյի կոնվենցիայի քարտուղարություն

* Միջոցառումների ցանկի III բաժնի 2-րդ, 3-րդ և 5-րդ, IV բաժնի 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ, VI բաժնի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ, VII բաժնի 2-րդ և 4-րդ, IX բաժնի 1-ին և X բաժնի 1-ին, 7-րդ և 8-րդ, XI բաժնի 5, 6, 7-րդ կետերում նշված միջոցառումների կատարման պայմանները (ժամկետները և ֆինանսական գնահատականները) լրացուցիչ կքննարկվեն ՀՀ 2006–2008 թթ. և հետագա տարիների ՄԺԾ ծրագրերի մշակման և հաստատման շրջանակներում:

** Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման հարցը լրացուցիչ կքննարկվի այդ ծրագրերի սահմաններում։
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան