ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 նոյեմբերի 2001 թվականի |
թիվ 293 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2002-2004 ԹԹ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով բանկային համակարգի կայունության ու զարգացման գործում բանկերի զարգացման ռազմավարական ծրագրերի և դրանց իրականացման ընթացքի կարևորությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ներկայացված 2001-2003 թթ. զարգացման ռազմավարական ծրագրերում հիմնական ֆինանսական ցուցանիշերի կանխատեսված և փաստացի մեծությունների միջև առկա շեղումները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին` հիմք ընդունելով բանկերի զարգացման ռազմավարական ծրագրերին ներկայացվող նվազագույն պահանջները կցվում է` վերանայել և մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնել 2002-2004 թթ. զարգացման ռազմավարական ծրագրերը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մակրոտնտեսական և բանկային հետազոտությունների կենտրոնին` բանկերի զարգացման ռազմավարական ծրագրերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել նշված ծրագրերի վերաբերյալ ամփոփ վերլուծություն:
3. Սույն որոշման 1-ին կետի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Նախաբան
Ռազմավարական զարգացման ծրագրերին ներկայացվող նվազագույն պահանջների բավարարումը առևտրային բանկերի կողմից անհրաժեշտ պայման է, սակայն որևէ սահմանափակում չի պարունակում. զարգացման ռազմավարական ծրագիրը կարող է շատ ավելի ծավալուն և ընդգրկուն լինել, քան ստորև բերված պահանջները:
I. ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
1. Տնտեսական միջավայրի վերլուծություն, գործունեության միջավայրի նկարագիր
- Նախորդ մեկ տարվա ընթացքում տնտեսական միջավայրում տեղի ունեցած փոփոխությունների ազդեցությունը բանկի քաղաքականության և նրա գործունեության վրա.
- միջազգային շուկաներում (կարևորություն տալ հիմնական գործընկեր երկրներում ֆինանսական շուկան կանխորոշող ինդիկատորներին և ցուցանիշերին` տնտեսական աճ (համախառն ներքին արդյունք), սղաճ (սպառողական գների ինդեքս, ՀՆԱ դեֆլյատոր, աշխատավարձի ինդեքս), փոխարժեք, շուկայական տոկոսադրույք (ներգրավման և տեղաբաշխման միջին տոկոսադրույք), ներմուծման և արտահանման, ուղղակի և պորտֆելային ներդրումների ծավալների փոփոխությունների դինամիկա, արժեթղթերի գնի ինդեքս, միջազգային բանկային պարտք, միջազգային բանկային դեպոզիտներ, արտարժութային պահուստների մակարդակ և այլն),
- ներքին շուկայում (տնտեսական աճ, տոկոսադրույք, փոխարժեք, սղաճ, տոկոսային մարժա, արժեթղթերի եկամտաբերություն և այլն),
- օրենսդրական և նորմատիվային դաշտում:
- Շուկայի սեգմենտավորումն ըստ բանկային ծառայությունների (հիմնական միտումներն այս ոլորտում): Այդ սեգմենտներում առաջարկի և պահանջարկի հիմնական միտումների վերլուծություն: Բանկի մրցակցային դիրքը յուրաքանչյուր սեգմենտում: Բանկի հիմնական մրցակիցների նկարագիրն ու գնահատականը
- Տնտեսության տարբեր ոլորտների (որոնք վարկավորվում են բանկի կողմից) արդյունավետության գնահատումը:
2. Բանկի գործունեության վերլուծությունը
Վերլուծվում է բանկի գործունեությունը, գնահատվում են ուժեղ և թույլ կողմերը, բացահայտվում դրանց պատճառները.
- Բանկի կապիտալիզացիա
- Ներգրավված միջոցների աղբյուրները, արժեքը, դրանց ծավալների բավարար լինելը
- Միջոցների տեղաբաշխման ուղղությունները և ծավալները (պորտֆելի դիվերսիֆիկացիա)
- Բանկի ներդրումային գործունեությունը
- Ակտիվների և պասիվների փոխհամաձայնեցված կառավարումը, բանկի կողմից ռիսկերի դասակարգումն ըստ առաջնահերթության, դրանց գնահատումը, գնահատման մեթոդաբանությունը
- Բանկի շահութաբերությունը
- Հաճախորդների քանակը, վերջինիս փոփոխման դինամիկան, դասակարգումն ըստ մատուցվող ծառայությունների, տարածաշրջանների, ռեզիդենտության և իրավական կարգավիճակի
- Նորամուծությունները մատուցվող ծառայությունների ցանկում և դրանց մատուցման մեխանիզմները
- Տեխնիկական հագեցվածությունը
- Կադրային քաղաքականության հիմնական ուղղվածությունը:
II. ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
1. Բանկի սպասումները մակրոտնտեսական իրավիճակի փոփոխման և հիմնական մակրոտնտեսական ցուցանիշերի վերաբերյալ
2. Բանկի հիմնական նպատակները
3. Բանկի խնդիրների լուծման մարտավարությունը *, այդ թվում`
- Բանկի կապիտալիզացիայի ուղիները (կապիտալիզացիայի անհրաժեշտ և բավարար մակարդակի ապահովման համար իրականացվելիք միջոցառումների նկարագրությունը և դրանց իրատեսության հիմնավորումը).
- արտաքին աղբյուրներ,
- ներքին աղբյուրներ,
- շահաբաժինների վճարման քաղաքականություն:
--------------------------------------------------------
* Նախորդ ժամանակաշրջանում ներկայացված ծրագրի համեմատ փոփոխությունների առկայության դեպքում տալ դրանց հիմնավորումը:
- Միջոցների ներգրավման քաղաքականության սկզբունքները.
- պարտավորությունների ծավալի և կառուցվածքի կանխատեսումը, այդ թվում` ներգրավվող միջոցների կառուցվածքը և ներգրավման պայմանները (ժամկետայնություն, տոկոսադրույք և այլն),
- միջազգային ֆինանսական շուկաներից միջոցների ներգրավման նախատեսվող սխեմաները,
- միջոցների ներգրավումը Կենտրոնական բանկից և այլ բանկերից:
- Միջոցների տեղաբաշխման քաղաքականության սկզբունքները.
- ակտիվների ծավալի և կառուցվածքի կանխատեսումը` ըստ տեղաբաշխման հիմնական ուղղությունների, ժամկետայնության և ռեզիդենտության,
- վարկային պորտֆելի նկարագիրն ըստ վարկերի տեսակների և տնտեսության ճյուղերի,
- վարկավորման գործընթացի հուսալիության ապահովման մեխանիզմները,
- ներդրումային գործունեություն,
- միջազգային փոխատվական շուկաներում միջոցների տեղաբաշխման նախատեսվող սխեմաները,
- միջոցների տեղաբաշխում ոչ ավանդական բանկային գործառնություններում (լիզինգ, ֆակտորինգ, տրաստ և այլն),
- միջոցների տեղաբաշխում Կենտրոնական բանկում և այլ բանկերում:
- Ակտիվների և պարտավորությունների փոխհամաձայնեցված կառավարում
Բանկի համար առաջնահերթ ռիսկերի կառավարումը` հենվելով իրավիճակային վերլուծության արդյունքում ռիսկերի առաջնահերթության կամ ռազմավարությունից կախված այլ ռիսկերի կարևորության մեծացման հանգամանքի վրա:
- Բանկի գործունեության կանխատեսվող ֆինանսական արդյունքները.
- եկամուտների և ծախսերի կանխատեսվող կառուցվածքը,
- շահույթ, շահութաբերության ցուցանիշերի կանխատեսվող մակարդակները և դրանց հիմնավորումը:
- Բանկի վճարահաշվարկային գործունեության կատարելագործման ուղիները
- Մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը, նոր գործիքների կիրառման պլանավորումը
- Բանկի կառավարման համակարգի կատարելագործման ուղիները.
- կադրային քաղաքականության կատարելագործմանն ուղղված միջոցառումներ, կադրերի ուսուցում և վերապատրաստում (նշել այն մասնագիտացումները, որոնց գծով հաջորդ տարում մեծանալու է որակյալ կադրերի պահանջարկը),
- տարածքային ստորաբաժանումների արդյունավետ տեղաբաշխում և վերակազմավորում,
- աշխատանքի արդյունավետության բարձրացման և վարձատրության համակարգերի կատարելագործմանն ուղղված միջոցառումներ:
Զարգացման ռազմավարական ծրագրի կատարման հսկողությունը
Ռազմավարական զարգացման ծրագիրը պետք է հաստատված լինի բանկի խորհրդի կողմից: Ծրագրին կից աղյուսակները և գրաֆիկները կազմվում են ցուցանիշերի ծրագրային կանխատեսումների հիման վրա` կիսամյակային կամ տարեկան կտրվածքով: Բոլոր կանխատեսվող ցուցանիշերը (բացի մակրոտնտեսական ցուցանիշերից) պետք է հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով և արտացոլեն ծրագրում ամրագրված քաղաքականությունը` հաշվի առնելով արտաքին միջավայրի փոփոխության ազդեցությունը: Ծրագիրը և պահանջվող տվյալները պետք է ներկայացվեն Կենտրոնական բանկ ինչպես փաստաթղթերով, այնպես էլ մագնիսական կրիչներով: *
Ծրագրին կցվում են հետևյալ աղյուսակները`
- Հայաստանի Հանրապետության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշերի ամփոփ կանխատեսումները
- Բանկի հիմնական ֆինանսատնտեսական ցուցանիշերի կանխատեսումները
- Բանկի կանխատեսվող հաշվեկշիռը
- Բանկի եկամուտների և ծախսերի վերաբերյալ
- Բանկի վարկային պորտֆելի կանխատեսվող կառուցվածքը
- Բանկի ներգրաված և տեղաբաշխած միջոցների ժամկետային կառուցվածքի կանխատեսումները:
-------------------------------------------------------------------------
* Զարգացման ռազմավարական ծրագրին առնչվող բոլոր հարցերով կարող եք դիմել
ԿԲ մակրոտնտեսական և բանկային հետազոտությունների կենտրոնի բանկային համակարգի զարգացման հետազոտությունների բաժին` հեռ. 563 - 801
Հայաստանի Հանրապետության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների ամփոփ կանխատեսումները
Ցուցանիշ | 01.01.2002 | 01.01.2003 | 01.01.2004 |
01.01.2005 |
1. ՀՆԱ իրական աճ (%) | ||||
2. Սղաճ (դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ) |
||||
3. Դրամական զանգվածի աճ (%, դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ) | ||||
4. Ներմուծում (ԱՄՆ դոլար) | ||||
5. Արտահանում (ԱՄՆ դոլար) |
||||
6. Բյուջեի դեֆիցիտ (% ՀՆԱ-ից) | ||||
7. Փոխարժեքը (ԱՄՆ դոլար-ՀՀ դրամ) | ||||
8. ՊԿՊ-ների եկամտաբերություն | ||||
9. Տոկոսադրույք (ներգրավման և տեղաբաշխման միջին) |
||||
դրամային | ||||
արտարժութային |
Բանկի ֆինանսատնտեսական ցուցանիշների կանխատեսումները
01.01.2002 | 01.07.2002 | 01.01.2003 | 01.07.2003 | 01.01.2004 | 01.07.2004 | 01.01.2005 | |
Հիմնական կապիտալ |
|||||||
Լրացուցիչ կապիտալ |
|||||||
Ընդհանուր կապիտալ |
|||||||
Ընդհանուր ակտիվներ |
|||||||
Ռիսկով կշռված ակտիվներ |
|||||||
Բարձր իրացվելի ակտիվներ |
|||||||
Ցպահանջ պարտավորություններ |
|||||||
Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցությունը (%) |
|||||||
Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցությունը (%) |
|||||||
Բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների հարաբերակցությունը (%) |
|||||||
Բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների հարաբերակցությունը (%) |
|||||||
Արտարժույթի տնօրինման նորմատիվը (մլն դրամ) |
|||||||
Այդ թվում` երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթի գծով (մլն դրամ) |
|||||||
Արտարժույթի տնօրինման նորմատիվը (%) |
|||||||
Այդ թվում` երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթի գծով (%) |
Բանկի կանխատեսվող հաշվեկշիռը
(հազ. դրամ) |
01.01.2002 | 01.07.2002 | 01.01.2003 | 01.07.2003 | 01.01.2004 | |
Կանխիկ դրամական միջոցներ |
|||||
- այդ թվում` արտարժույթ |
|||||
Թղթակցային հաշվի և պարտադիր պահուստների մնացորդներ ԿԲ-ում |
|||||
Թղթակցային հաշիվներ այլ բանկերում |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
Պետական արժեթղթեր |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
ՀՀ ԿԲ-ում տեղաբաշխված դեպոզիտներ |
|||||
Բանկերում տեղաբաշխված դեպոզիտներ |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
Բանկերին տրված վարկեր |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
Վարկեր տնտեսությանը |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
Վարկեր բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
Պահուստաֆոնդ |
|||||
Այլ ակտիվներ |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
Հաշվարկված ստացվելիք տոկոսներ |
|||||
Հիմնական միջոցներ |
|||||
Այլ արժեթղթեր |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
Լիզինգ |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
Ֆակտորինգ |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎ |
|||||
ՊԱՍԻՎ |
|||||
Բանկերի թղթակցային հաշիվներ |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
Ցպահանջ պարտավորություններ |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
Բանկերից ներգրաված դեպոզիտներ |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
Բանկերից ստացված վարկեր |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
Ֆիզիկական անձանց ավանդներ |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
- այդ թվում` ռեզիդենտներ արտարժույթով |
|||||
Իրավաբանական անձանց դեպոզիտներ |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
- այդ թվում` ռեզիդենտներ արտարժույթով |
|||||
Այլ պարտավորություններ |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
Հաշվարկված վճարվելիք տոկոսներ |
|||||
Ընդհանուր պարտավորություններ |
|||||
Փաստացի լրացված կանոնադրական հիմնադրամ |
|||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||
Գլխավոր պահուստ |
|||||
Բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսեր |
|||||
Շահույթ (վնաս) |
|||||
Հիմնական կապիտալ |
|||||
Ընդհանուր կապիտալ |
|||||
ԸՆԴԱՄԵՆԸ ՊԱՍԻՎ |
|||||
Ծանուցում |
|||||
Ստացված գրավ և երաշխավորություն |
|||||
- այդ թվում` պետական արժեթղթեր |
|||||
Տրամադրված երաշխավորություններ |
|||||
Ընդամենը տրամադրված գրավներ |
|||||
- այդ թվում` պետական արժեթղթեր |
|||||
Ժամկետային գործառնություններ |
|||||
- այդ թվում` ֆյուչերս, ֆորվարդ |
|||||
- օպցիոն |
Բանկի եկամուտների և ծախսերի վերաբերյալ
(հազ. դրամ) |
Անվանումը |
01.01.2002 | 01.07.2002 | 01.01.2003 | 01.07.2003 | 01.01.2004 |
1. ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
|||||
1.1. Թղթակցային հաշիվներից |
|||||
1.1.1.Ռեզիդենտ բանկերից |
|||||
1.1.2.Ոչ ռեզիդենտ բանկերից |
|||||
1.2. ՀՀ ԿԲ-ում տեղաբաշխված միջոցներից |
|||||
1.2.1.Թղթակցային հաշիվներից |
|||||
1.2.2.Հետգնման պայմանագրերի գծով |
|||||
1.2.3.Այլ տեղաբաշխված միջոցներից |
|||||
1.3. Առևտրային բանկերում և այլ ֆին. կազմակերպ. տեղաբաշխված միջոցներից ստացված տոկոսներ |
|||||
1.3.1.Ռեզիդենտ բանկերից |
|||||
1.3.2.Ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից |
|||||
1.3.3.Ոչ ռեզիդենտ բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից |
|||||
1.4. Տնտեսությունը տրված վարկերից |
|||||
1.4.1.Ռեզիդենտ ձեռնարկություններից և կազմակերպություններից |
|||||
1.4.2.Ռեզիդենտ ֆիզիկական անձանցից |
|||||
1.4.3.Ոչ ռեզիդենտ ձեռնարկություններին և ֆիզ. անձանց տրված վարկերից |
|||||
1.5. Օվերդրաֆտից, օվերնայթից ստացված տոկոսներ |
|||||
1.5.1.Ռեզիդենտ բանկերից |
|||||
1.5.2.Ռեզիդենտ ձեռնարկություններից և կազմակերպություններից |
|||||
1.5.3.Ռեզիդենտ ֆիզիկական անձանցից |
|||||
1.5.4.Ոչ ռեզիդենտներից |
|||||
1.6. Վարկային քարտերից ստացված տոկոսներ |
|||||
1.6.1.Ռեզիդենտ |
|||||
1.6.2.Ոչ ռեզիդենտ |
|||||
1.7. Պետական գանձապետական արժեթղթերից ստացված տոկոսներ |
|||||
1.7.1.Ռեզիդենտ |
|||||
1.7.2.Ոչ ռեզիդենտ |
|||||
1.8. Հետգնման պայմանագրերից ստացված տոկոսներ |
|||||
1.8.1.Ռեզիդենտ |
|||||
1.8.2.Ոչ ռեզիդենտ |
|||||
1.9. Բանկերի կողմից թողարկված արժեթղթերից ստացված տոկոսներ |
|||||
1.9.1.Ռեզիդենտ |
|||||
1.9.2.Ոչ ռեզիդենտ |
|||||
1.10. Ձեռնարկությունների կողմից թողարկված արժեթղթերից պահված տոկոսներ |
|||||
1.10.1.Ռեզիդենտ |
|||||
1.10.2.Ոչ ռեզիդենտ |
|||||
1.11. Լիզինգից ստացված տոկոսներ |
|||||
1.11.1.Ռեզիդենտ |
|||||
1.11.2.Ոչ ռեզիդենտ |
|||||
1.12. Այլ տոկոսային եկամուտներ |
|||||
Ընդամենը տոկոսային եկամուտներ |
|||||
2. Տոկոսային ծախսեր |
|||||
2.1. Թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ |
|||||
2.1.1.Ռեզիդենտ բանկերի |
|||||
2.1.2.Ոչ ռեզիդենտ բանկերի |
|||||
2.2. Ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ |
|||||
2.2.1.Ռեզիդենտ ձեռնարկությունների ավանդների |
|||||
2.2.2.Ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների |
|||||
2.2.3.Ռեզիդենտ հասարակական կազմակերպությունների ավանդների |
|||||
2.2.4.Ոչ ռեզիդենտ ձեռնարկությունների, ֆիզ. անձանց և հաս. կազմակերպությունների ավանդների |
|||||
2.3. ՀՀ ԿԲ-ից ներգրաված միջոցների դիմաց, այդ թվում` հետգնման պայմանագրերի գծով վճարված տոկոսներ |
|||||
2.4. Հետգնման պայմանագրերի գծով պարտավորությունների դիմաց վճարված տոկոսներ |
|||||
2.4.1.Ռեզիդենտ |
|||||
2.4.2.Ոչ ռեզիդենտ |
|||||
2.5. Առևտրային բանկերից և այլ ֆիզ. կազմակերպ. ներգրաված միջոցների դիմաց վճարված տոկոսներ |
|||||
2.5.1.Ռեզիդենտ բանկերից |
|||||
2.5.2.Ռեզիդենտ այլ ֆինանսական կազմակերպություններից |
|||||
2.5.3.Ոչ ռեզիդենտ բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից |
|||||
2.6. Ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ |
|||||
2.6.1.Ռեզիդենտ ձեռնարկությունների ավանդների |
|||||
2.6.2.Ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների |
|||||
2.6.3.Ռեզիդենտ հասարակական կազմակերպությունների ավանդների |
|||||
2.6.4.Ոչ ռեզիդենտ ձեռնարկությունների, ֆիզ. անձանց և հաս. կազմակերպ. ավանդների |
|||||
2.7. Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրաված միջոցների դիմաց վճարված տոկոսներ |
|||||
2.8. Օվերդրաֆտի, օվերնայթի դիմաց վճարված տոկոսներ |
|||||
2.8.1.Ռեզիդենտ |
|||||
2.8.2.Ոչ ռեզիդենտ |
|||||
2.9. Տոկոսային ծախսեր բանկի կողմից թողարկված արժեթղթերի գծով |
|||||
2.10. Լիզինգի դիմաց վճարված տոկոսներ |
|||||
2.10.1.Ռեզիդենտ |
|||||
2.10.2.Ոչ ռեզիդենտ |
|||||
2.11. Ստորադաս փոխառությունների դիմաց վճարված տոկոսներ |
|||||
2.12. Հաշվեգրված, սակայն չհավաքագրված չաշխատող ակտիվների տոկոսների գծով |
|||||
2.13. Այլ տոկոսային ծախսեր |
|||||
Ընդամենը տոկոսային ծախսեր |
|||||
Զուտ տոկոսային եկամուտներ |
|||||
3. Ոչ տոկոսային եկամուտներ |
|||||
3.1. Ստացված կոմիսիոն գումարներ |
|||||
3.2. Երաշխիքներից, ակրեդիտիվներով գործառնություններից, լիազորագրային գործառնություններից ստացված եկամուտներ |
|||||
3.3. Գանձապետարանի սպասարկումից և մատուցված այլ ծառայություններից ստացված եկամուտներ |
|||||
3.4. Ֆորֆարդային, ֆյուչերսային, օպցիոն պայմանագրերից ստացված զուտ եկամուտներ |
|||||
3.4.1.Ռեզիդենտ |
|||||
3.4.2.Ոչ ռեզիդենտ |
|||||
3.5. Ֆակտորինգից ստացված զուտ եկամուտներ |
|||||
3.5.1.Ռեզիդենտ |
|||||
3.5.2.Ոչ ռեզիդենտ |
|||||
3.6. Ներդրումներից ստացված շահաբաժիններ |
|||||
3.7. Արժեթղթեր վաճառքից ստացված զուտ եկամուտներ |
|||||
3.8. Արտարժույթի առք ու վաճառքից ստացված զուտ եկամուտներ |
|||||
3.9. Արտարժույթի վերագնահատումից |
|||||
ստացված դրական (բացասական) |
|||||
փոխարժեքային տարբերություն |
|||||
3.10. Բանկի շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալությունից ստացված վարձավճարներ |
|||||
3.11. Հիմնական միջոցների օտարումից ստացված զուտ եկամուտներ |
|||||
3.12. Վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ |
|||||
3.13. Ստացված տույժեր, տուգանքներ |
|||||
3.14. Այլ ոչ տոկոսային եկամուտներ |
|||||
Ընդամենը ոչ տոկոսային եկամուտներ |
|||||
4. Ոչ տոկոսային ծախսեր |
|||||
4.1. Հաշվարկային աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ |
|||||
4.2. Գործուղման ծախսեր |
|||||
4.3. Աշխատավարձից բացի աշխատողներին տրված այլ փոխհատուցումներ և սոցիալական պահանջների ֆինանսավորում |
|||||
4.4. Հատկացումներ կենսաթոշակային, զբաղվածության և սոցիալական ապահովագրության համար |
|||||
4.5. Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ |
|||||
4.6. Ամորտիզացիոն մասհանումներ |
|||||
4.7. Բանկի շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալության վճար |
|||||
4.8. Շենքերի տնտեսական պահպանության ծախսեր |
|||||
4.9. Գովազդային, ներկայացուցչական ծախսեր |
|||||
4.10. Գրասենյակային և տպագրական ծախսեր |
|||||
4.11. Աուդիտային և խորհրդատվական ծառայությունների գծով ծախսեր |
|||||
4.12. Համակարգչային ծախսեր, սարքավորումների սպասարկման և պահպանման գծով ծախսեր |
|||||
4.13. Տրանսպորտային ծախսեր |
|||||
4.14. Կապի և հաղորդակցման միջոցների գծով ծախսեր |
|||||
4.15. Վճարված տույժեր, տուգանքներ |
|||||
4.16. Ուսուցման ծախսեր |
|||||
4.17. Վճարված կոմիսիոն գումարներ |
|||||
4.18. Այլ ոչ տոկոսային ծախսեր |
|||||
Ընդամենը ոչ տոկոսային ծախսեր |
|||||
Զուտ ոչ տոկոսային եկամուտներ |
|||||
5. Հատկացումներ ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին |
|||||
5.1. Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ընդհանուր պահուստին |
|||||
5.2. Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների հատուկ պահուստին |
|||||
5.3. Արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստին |
|||||
Ընդամենը հատկացումներ |
|||||
6. Ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին կատարված մասհանումների վերադարձ |
|||||
6.1. Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ընդհանուր պահուստից |
|||||
6.2. Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների հատուկ պահուստից |
|||||
6.3. Արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստից |
|||||
Ընդամենը վերադարձ |
|||||
Զուտ մասհանումներ |
|||||
Շահույթ մինչև հարկվելը |
|||||
Շահութահարկ |
|||||
Զուտ շահույթ |
|||||
Հաշվարկված շահաբաժիններ, այդ թվում` |
|||||
արտոնյալ բաժնետոմսերի գծով |
|||||
սովորական բաժնետոմսերի գծով |
|||||
Չբաշխված շահույթ |
Բանկի աշխատակիցների թվաքանակը`
այդ թվում` սպասարկվող անձնակազմի`
Բանկի ներգրաված և տեղաբաշխված միջոցների ժամկետային կառուցվածքի կանխատեսումները
(01.01.2002թ., 01.01.2003թ., 01.01.2004թ. համար)
(հազ. դրամ) |
|
Ներգրավված միջոցներ |
Ներգրավել է |
Ընդամենը | |||||||
ցպա-հանջ |
մինչև 30 օր |
31-ից 60 օր |
61-ից 90 օր |
91-ից 180 օր |
181 օրից 1 տարի |
1-ից 5 տարի |
5 տարուց ավելի | |||
1. |
Բանկերի թղթակցային հաշիվներ |
|
X |
X |
X |
X |
X |
X |
X |
|
2. |
Բանկերից ներգրավված միջոցներ |
|||||||||
3. |
Ֆիզիկական անձանց ավանդներ |
|||||||||
4. |
Տնտեսավարող օբյեկտների ավանդներ |
|||||||||
5. |
Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցներ |
|||||||||
6. |
Բանկի կողմից թողարկված արժեթղթեր |
|||||||||
7. |
Այլ ներգրավված միջոցներ |
|||||||||
Ընդամենը միջոցներ |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
|
Տեղաբաշխված միջոցներ |
Տեղաբաշխվել է |
Ընդամենը | |||||||
ցպա-հանջ |
մինչև 30 օր |
31-ից 60 օր |
61-ից 90 օր |
91-ից 180 օր |
181 օրից 1 տարի |
1-ից 5 տարի |
5 տարուց ավելի | |||
1. |
Բանկերի թղթակցային հաշիվներ |
|
X |
X |
X |
X |
X |
X |
X |
|
2. |
Պահանջներ բանկերի նկատմամբ |
|||||||||
3. |
Վարկեր ֆիզիկական անձանց |
|||||||||
4 |
Վարկեր տնտեսությանը |
|||||||||
4.1 |
այդ թվում` ծրագրերով |
|||||||||
5. |
Բանկային երաշխիքների և ակրեդիտիվների գծով պարտքեր |
|||||||||
6. |
Լիզինգ և ֆակտորինգ |
|||||||||
7. |
Պետական գանձապետական արժեթղթեր |
|||||||||
8. | Այլ արժեթղթեր | |||||||||
9. | Այլ տեղաբաշխված միջոցներ | |||||||||
Ընդամենը |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
Բանկի վարկային պրոֆիլի կանխատեսվող կառուցվածքը
(01.01.2002թ., 01.01.2003թ., 01.01.2004թ. համար)
|
Ժամկետը |
Ընդ. | |||||||||
մինչև 90 օր |
91-ից 180 օր |
181-ից 270 օր |
271-ից 360 օր |
361 օր և ավելի | |||||||
դրամով |
արտ-արժ. |
դրամով |
արտ-արժ. |
դրամով |
արտ-արժ. |
դրամով |
արտ-արժ. |
դրամով |
արտ-արժ. |
դրամով | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
1. Ընդամենը վարկեր ֆակտորինգ, լիզինգ (2+3) |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
|
այդ թվում |
|||||||||||
այդ թվում վարկեր |
|||||||||||
միջբանկային ավանդներ |
|||||||||||
1.2. Երկարաձգված ակտիվներ |
|||||||||||
այդ թվում` վարկեր |
|||||||||||
միջբանկային ավանդներ |
|||||||||||
1.3. Ժամկետանց ակտիվներ |
|||||||||||
այդ թվում` վարկեր |
|||||||||||
միջբանկային ավանդներ |
|||||||||||
2. Ոչ ռեզիդենտին |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
|
այդ թվում |
|||||||||||
2.2. Երկարաձգված ակտիվներ |
|||||||||||
2.3. Ժամկետանց ակտիվներ |
|||||||||||
3. Ռեզիդենտին |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
|
3.1. արդյունաբերություն |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
|
|
լեռնահանքային |
|||||||||||
էներգետիկա |
|||||||||||
սննդի |
|||||||||||
թեթև |
|||||||||||
քիմիական |
|||||||||||
շինանյութերի |
|||||||||||
թանկարժեք իրեր |
|||||||||||
մետալուրգիա |
|||||||||||
մեքենաշին և էլեկտրատեխնիկ |
|||||||||||
այլ |
|||||||||||
3.2. գյուղատնտեսություն |
|||||||||||
3.3. շինարարություն |
|||||||||||
3.4. տրանսպորտ և կապ |
|||||||||||
3.5. առևտուր |
|||||||||||
3.6. Ֆինանսական հատված |
|||||||||||
այդ թվում` ռեզիդենտներ |
|||||||||||
միջբանկային ավանդներ |
|||||||||||
3.7. սպառողական վարկեր |
|||||||||||
3.8. այլ ճյուղեր |