Գլխավոր տեղեկություն
Номер
N 30-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.01.2006-09.12.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.01.16/3(212) Հոդ.21
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
25.11.2005
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
25.11.2005
Дата вступления в силу
26.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.12.2018

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305505


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

25 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 30-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» ձև թիվ 1-վի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. որոշմամբ հաստատված «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» ձև թիվ 1-վի պետական վիճակագրական հաշվետվության ձևում` «Ներկայացվում է՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության  տարածքային բաժին մինչև հունվարի 15-ը, որն ամփոփը` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն մինչև հունվարի 25-ը, որն ամփոփը` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն՝ մինչև փետրվարի 5-ը» բառերը փոխարինել «Ներկայացվում է՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության  տարածքային բաժին մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը» բառերով.

2. որոշմամբ հաստատված «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» ձև թիվ 1-վի պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի կետ 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հաշվետվությունը  ներկայացվում  է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը»:

Նախագահ

Ս. Մնացականյան

   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան