Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 282
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.10.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
30.10.2001
Վավերացման ամսաթից
30.10.2001
Дата вступления в силу
30.10.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 հոկտեմբերի 2001 թվականի

թիվ 282

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՈՒ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի ծախսերի նախահաշվի ու կապիտալ ներդրումների ծրագիրը (կցվում է):

 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի ծախսերի նախահաշվի ու կապիտալ ներդրումների ծրագիրը մեկօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: