Գլխավոր տեղեկություն
Номер
N 1999-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.14/78(450) Հոդ.1487
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.11.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.11.2005
Дата вступления в силу
24.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2005 թվականի N 1999-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 229 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացման ժամանակացույցի մասին» N 229 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՌՈՒԲԼՈՎ ՎՃԱՐՎԱԾ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցում նշված ժամկետներին համապատասխան` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել փայատերերին տրամադրվող գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների նախագծերում ներառելու հնարավորությունների մասին հարցը:

3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցում չընդգրկված այլ անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված փաստաթղթերի հիման վրա դրամական օգնության տրամադրումն իրականացնել 2010 թվականից հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. նոյեմբերի 24
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
մարտի 12-ի N 229 որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՌՈՒԲԼՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԻՑ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ԿՐԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

NN
ը/կ

Կոոպերատիվի անվանումը

Գտնվելու վայրը

Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կողմից ներկայացված անավարտ շինարարության փաստացի կատարողականը
(տոկոս)

Փոխհատուցման տարեթիվը

1

2

3

4

5

1.

«Լոկոմոտիվ»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 74 նախագծ. շենք

0

2005 թ.

2.

«Գուգարք-4»

ՀՀ Լոռու մարզ,
գ. Գուգարք

0

 

 

 

 

3.

«Երևանշին-4»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 73 նախագծ. շենք

0,007

4.

«Կռունկ»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 67 նախագծ. շենք

0,74

5.

«Բնակկոոպ-45»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 82 նախագծ. շենք

2,4

6.

«Արցախ-1»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., «Ա» նախագծ. շենք

2,7

7.

«Ղարս»

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր

3

8.

«Խնձորուտ»

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր

6

9.

«Երևանշին-3»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., «Բ» նախագծ. շենք

7,3

10.

«Կասկադ-2-24»

քաղ. Երևան, Արաբկիրի 51-րդ փող. և Հյուսիսային ճառագայթ «Ա» և «Բ» բլոկներ

10,6

11.

«Պետպլան (Անժելա)»

քաղ. Երևան, Քոչար-Վաղարշյան փող. հատվածի «Ա» մասնաշենք

18,5

12.

«Նախագծող-2»

քաղ. Երևան, Գուլակյան փող., N 1 նախագծ. շենք

21

13.

«Կաղնի»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 64 նախագծ. շենք

0,34

2006 թ.

14.

«Արցախ-2»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 56 նախագծ. շենք

0,81

15.

«Եթեր»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 81 նախագծ. շենք

2,8

16.

«Սիս»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 42 նախագծ. շենք

3,6

17.

«Շինարար»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., «Դ» նախագծ. շենք

4

18.

«Շինարար»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., «Գ» նախագծ. շենք

4,9

19.

«Նկարիչ»

քաղ. Երևան, Դավթաշեն, 1-ին թաղ.,
N 2 նախագծ. շենք

5,7

20.

«Հայրենադարձ»

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան, Բ թաղ. (երեք շենք)

10
20
20

21.

«Արաքս»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 68 նախագծ. շենք

0

2007 թ.

22.

«Հադիս»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 75 նախագծ. շենք

0

23.

«Տրամվայ-1»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 57 նախագծ. շենք

0

24.

«Հայրենիք»

քաղ. Երևան, Արցախի 8ա

2

25.

«Զարթոնք»

քաղ. Երևան, Գ-1 թաղ., N 52 նախագծ. շենք

2,8

26.

«Կամուրջ»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 36 նախագծ. շենք

5

27.

«Հայրենիք»

քաղ. Երևան, Արցախի 8ա

5

28.

«Զարթոնք»

քաղ. Երևան, Գ-1 թաղ., N 53 նախագծ. շենք

5,2

29.

«Պոլիտեխնիկ-7»

քաղ. Երևան, Ծուլուկիձեի և Քոչարի փող. հատվ.

10

30.

«Ռանչպար»

Ենթակա է ճշտման:

Ենթակա է ճշտման:

31.

«Երևանշին-5»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 77 նախագծ. շենք

0

2008 թ.

32.

«Հայկ-1»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 79 նախագծ. շենք

0,05

33.

«Ժամագործ»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 63 նախագծ. շենք

0,58

34.

«Արևիկ»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 69 նախագծ. շենք

0,74

35.

«Անասնաբույժ-1»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 78 նախագծ. շենք

0,89

36.

«Էրեբունի-91»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 80 նախագծ. շենք

0

2009 թ.

37.

«Հայկ-2»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 83 նախագծ. շենք

0,09

38.

«Մանկավարժ»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 62 նախագծ. շենք

0,81

39.

«Մխիթար Հերացի»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 53 նախագծ. շենք

0,4

40.

«Ուռենի»

Ենթակա է ճշտման:

Ենթակա է ճշտման:

41.

«Հոկտեմբերի-16»

ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, 54-րդ թաղ.

0

2010 թ.

42.

«Հոկտեմբերի-17»

ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, 54-րդ թաղ.

0

43.

«Գարդման»

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 17 շենք

5

44.

«Գարդման»

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 19 շենք

5

45.

«Կզնուտ»

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 23 շենք

5

46.

«Կզնուտ»

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 24 շենք

5

47.

«Կուտինա»

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 37 շենք

5

48.

«Սիս»

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 19 շենք

5

49.

«Սիս»

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 20 շենք

5

50.

«Սիս»

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 22 շենք

5

51.

«Վարական»

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 25 շենք

5

52.

«Վարական»

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 27 շենք

5

53.

«Վարական»

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 28 շենք

5

54.

«Օջախ-6»

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Նոր Հաճն, Անդրանիկի թաղ., բ/շ-8

5

55.

Ենթակա է ճշտման:

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, 4-րդ մ/շ, N 32 շենք

5

56.

Ենթակա է ճշտման:

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, 4-րդ մ/շ, N 66 շենք

5

57.

Ենթակա է ճշտման:

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, 4-րդ մ/շ, N 68 շենք

5

58.

«Հոկտեմբերի-15»

ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, 54-րդ թաղ.

8,2

59.

«Երուղևորատրանս-4»

քաղ. Երևան, Գ-3 թաղ., «Վ» նախագծ. շենք

10,1

2010 թ.

60.

«Հոկտեմբերի-14»

ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, 54-րդ թաղ.

29,2

61.

«Քառահարկ շենք փախստականների համար»

ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան, Երիտասարդական փող.

30

62.

«Հոկտեմբերի-13»

ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Նալբանդյան փող.

45,2

63.

«Առևտրի աշխատող»

քաղ. Երևան, Նորաշեն թաղ., N 12 նախագծ. շենք

51,6

64.

«Երևանյան»

ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Երևանյան փող., N 16ա շենք

51,6

65.

«Մասիս-3»

քաղ. Երևան, Նորաշեն թաղ., N 11 նախագծ. շենք

58,3

66.

«Էլեկտրասարք-1»

քաղ. Երևան, Նորաշեն թաղ., N 13 նախագծ. շենք

63,8

67.

«Բանկիր»

քաղ. Երևան, Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական փող.

Ենթակա է ճշտման:

68.

«Ավիաշին»

քաղ. Երևան, Աջափնյակ թաղ., N 1523 վթարային շենքի տեղում

Ենթակա է ճշտման:

69.

«Օրինապահ-91»

Ենթակա է ճշտման:

Ենթակա է ճշտման:

»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան