ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 հունիսի 2000 թվականի |
թիվ 169 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՌՆԱՐԿԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իբ» ենթակետով, հիմք ընդունելով 2000 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ներսես Երիցյանի անցկացրած խորհրդակցության թիվ 15 արձանագրությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումների իրականացման սխեմաների նկարագրության վերաբերյալ ձեռնարկի մշակման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|