Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 169
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.06.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
30.06.2000
Վավերացման ամսաթից
30.06.2000
Дата вступления в силу
30.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 հունիսի 2000 թվականի

թիվ 169

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՌՆԱՐԿԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իբ» ենթակետով, հիմք ընդունելով 2000 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ներսես Երիցյանի անցկացրած խորհրդակցության թիվ 15 արձանագրությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումների իրականացման սխեմաների նկարագրության վերաբերյալ ձեռնարկի մշակման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներին:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: