ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 1995 թվականի թիվ 132
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 15-ի թիվ 24 որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում լրացում կատարելու մասին
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերի և դրանց ներկայացման ժամկետների մասին» N 24 որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետից հետո ավելացնել նոր 1.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Հաշվեկշիռ մագնիսական կրիչների վրա (շաբաթական)»:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ մագնիսային կրիչների վրա հաշվեկշիռների ներկայացման մասին» հրահանգը (կցվում է ):
|
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ մագնիսային կրիչների վրա հաշվեկշիռների ներկայացման մասին
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը (հետագայում` բանկեր) յուրաքանչյուր երկուշաբթի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությանն են ներկայացնում նախորդ բանկային օրվա դրությամբ հաշվեկշիռ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նախօրոք ձայնագրված համապատասխան ծրագրերով մագնիսային կրիչների վրա:
2. Հայաստանի Հանրապետության շրջաններում մասնաճյուղեր ունեցող բանկերը կազմում են հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշիռ` մասնաճյուղերից հնարավորին չափ լրիվ հավաքագրված տվյալների հիման վրա: Այդ դեպքում հաշվեկշռին կից ներկայացվում է այն մասնաճյուղերի ցանկը, որոնց տվյալներն ընդգրկված են հաշվեկշռի մեջ:
3. Մագնիսային կրիչներին կից ներկայացվում է նաև տպագրված հաշվեկշռի նմուշ` ստորագրված բանկի նախագահի և գլխավոր հաշվապահի կողմից:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից լրացված մագնիսային կրիչների հավաքման և տվյալների արժանահավատության ստուգման աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչություն` ամսական և շաբաթական հաշվեկշիռների համեմատման միջոցով:
5. Լրացված մագնիսային կրիչների հավաքման և ներկայացված տվյալների արժանահավատության ստուգման, որը կատարվում է ամսական և շաբաթական հաշվեկշիռների համեմատման միջոցով, աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությունում, որից հետո ստուգված տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության` բանկերի իրացվելիության խնդիրների և դրամավարկային քաղաքականության ամփոփ ցուցանիշների կարգավորման նպատակով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|