Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 114
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.05.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
10.05.2000
Дата подписания
10.05.2000
Дата вступления в силу
10.05.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 մայիսի 2000 թվականի

թիվ 114

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՁԵՌՆԱՐԿԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՏԱՐՐԵՐԸ, ԿԱԶՄՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ» ԳԼԽԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարման կանոնները» ձեռնարկի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության և եռամսյակային հաշվեկշռի տարրերը, կազմման մեթոդիկան և ներկայացումը» գլուխը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2000 թվականի մայիսի 10-ի

թիվ 114 որոշմամբ

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՏԱՐՐԵՐԸ, ԿԱԶՄՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

1. Ֆինանսական հաշվետվության նպատակը, կազմումը, հաստատումը և ներկայացումը

 

Ֆինանսական հաշվետվությունը համակարգված ֆինանսական տեղեկատվություն է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակում փոփոխությունների վերաբերյալ:

Ֆինանսական հաշվետվության նպատակը ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակում փոփոխությունների վերաբերյալ անկողմնակալ տեղեկատվության տրամադրումն է ֆինանսական հաշվետվությունը օգտագործողներին:

Ֆինանսական հաշվետվությունում ներկայացվում են տեղեկություններ ՀՀ կենտրոնական բանկի ակտիվների, պարտավորությունների, սեփական կապիտալի, եկամուտների և ծախսերի, ներառյալ շահույթներն ու վնասները, և դրամական հոսքերի մասին: Ֆինանսական հաշվետվությունում արտացոլվում են ՀՀ կենտրոնական բանկի տրամադրության տակ գտնվող միջոցների կառավարման արդյունքները:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների սկզբունքների համաձայն`

1. Ֆինանսական հաշվետվությունը կազմվում է` հիմնվելով ՀՀ կենտրոնական բանկի գործունեության անընդհատության վրա: Եթե գոյություն ունեն գործունեության անընդհատության վերաբերյալ էական անորոշություններ, դրանք պետք է բացահայտվեն ֆինանսական հաշվետվությունում:

2. Ֆինանսական հաշվետվությունը կազմվում է հաշվապահական հաշվառման քաղաքականության հետևողականության հիման վրա:

3. Ֆինանսական հաշվետվությունը, բացառությամբ դրամական հոսքերի մասին տեղեկատվության, կազմվում է հաշվեգրման սկզբունքի հիման վրա:

4. Ֆինանսական հաշվետվությունների հոդվածների ներկայացումը և դասակարգումը մի ժամանակաշրջանից մյուսը պահպանվում է, բացառությամբ «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՀՀՍ 1 ստանդարտով սահմանված դեպքերի:

5. Ֆինանսական հաշվետվությունում յուրաքանչյուր էական հոդված ներկայացվում է առանձին, իսկ ոչ էական հոդվածները միավորվում են համանման բնույթի կամ գործառույթի հոդվածների հետ և առանձին չեն ներկայացվում: Էականության սկզբունքի համաձայն` ֆինանսական հաշվետվության համանման բնույթի կամ գործառույթի միավորված հոդվածները հետագայում կարող են ներկայացվել առանձին տողերով:

6. Ֆինանսական հաշվետվությունում ակտիվները և պարտավորությունները չեն հաշվանցվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվանցումը պահանջվում կամ թույլատրվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով:

7. Ֆինանսական հաշվետվությունում ներկայացվում է թվային ամբողջ տեղեկատվության գծով նախորդ ժամանակաշրջանին վերաբերող համադրելի տեղեկատվություն, եթե հաշվապահական հաշվառման ստանդարտներով չի պահանջվում կամ թույլատրվում այլ մոտեցում:

Եթե ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխության հետևանքով կամ այլ նկատառումներով ֆինանսական հաշվետվության հոդվածների ներկայացումը կամ դասակարգումը փոխվում է, համադրելի գումարները պետք է վերադասակարգվեն, և պետք է բացահայտվեն վերադասակարգման բնույթը, գումարը և պատճառները:

ՀՀ կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունը կազմվում է ՀՀ հազար դրամներով:

ՀՀ կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունը կազմվում է հաշվետու ժամանակաշրջանի համար: Հաշվետու ժամանակաշրջան է համարվում հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:

ՀՀ կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունը ժամանակին պատրաստելու և ներկայացնելու համար պատասխանատու է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր հաշվապահը:

ՀՀ կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունը վերստուգվում է միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից, որոնք յուրաքանչյուր տարի ընտրվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից:

Աուդիտորական կազմակերպությունների հաստատած ՀՀ կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունը հաստատվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի հաստատած ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի հաստատած ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը, որը ներառում է աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունը, հաշվետու ժամանակաշրջանի մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ դրույթներ, հրապարակվում է մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը:

 

2. Ֆինանսական հաշվետվության տարրերը

 

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթը ներառում է`

2.1. ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշիռը

2.2. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը

2.3. Դրամական հոսքերի մասին հաշվետվությունը

2.4. Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, ներառյալ հաշվապահական հաշվառման քաղաքականությունը:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության ձևը հաստատում է ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը: Հավելվածում ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության ամբողջ փաթեթի օրինակելի ձևը:

 

2.1.Հաշվապահական հաշվեկշռի տարրերը և կազմման մեթոդիկան

 

Հաշվապահական հաշվեկշիռը բնութագրում է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դրությունը հաշվետու ամսաթվի դրությամբ:

Հաշվապահական հաշվեկշիռը կազմվում է ՀՀ կենտրոնական բանկի օրական հաշվապահական հաշվեկշռի հիման վրա, ներառյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրափակիչ շրջանառությունը:

Հաշվապահական հաշվեկշռի տարրերն են`

2.1.1. Ակտիվները

2.1.2. Պարտավորությունները

2.1.3. Կապիտալը:

Հաշվապահական հաշվեկշռի յուրաքանչյուր տարր ներառում է հաշվեկշռի այն հոդվածները, որոնք համապատասխանում են տվյալ տարրին:

Հաշվապահական հաշվեկշռում ակտիվների և պարտավորությունների տարրերը բաժանվում են երկու խմբի` արտարժույթով հաշիվներ և ՀՀ դրամով հաշիվներ:

Հաշվեկշռի յուրաքանչյուր տարրից հետո տրվում է հոդվածների գումարների հանրագումարը (ընդամենը):

Հաշվապահական հաշվեկշռին կից ներկայացվում են հավելվածներ, որոնք կազմում են հաշվեկշռի բաղկացուցիչ մասը և պարունակում են լրացուցիչ տեղակատվություն հաշվեկշռի հոդվածների վերաբերյալ: Հավելվածներում բացահայտվում են հատկապես էական հոդվածները, որոնք մանրամասն տեղեկատվության անհրաժեշտություն ունեն: Մնացած հոդվածները չեն բացահայտվում հավելվածներում, այլ հաշվեկշռում ներկայացվում են որպես տվյալ հոդվածին համապատասխան հաշիվների խմբավորում:

 

2.1.1. Ակտիվներ

Հաշվապահական հաշվեկշռում ակտիվները դասակարգվում են 2 խմբի`

2.1.1.1. Ակտիվներ ոսկով և արտարժույթով

2.1.1.2. Ակտիվներ ՀՀ դրամով

2.1.1.3. Հիմնական միջոցներ

2.1.1.1. Ակտիվներ ոսկով և արտարժույթով

Հաշվեկշռի «Ակտիվներ ոսկով և արտարժույթով» խումբը ներառում է հետևյալ հոդվածները`

- Ոսկի

- ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ

- Արտարժութային ակտիվներ

 

Ոսկի

Հաշվեկշռի «Ակտիվներ ոսկով և արտարժույթով» խմբի «Ոսկի» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվություններին կից հավելված 9-ում: Հավելված 9-ի տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Ոսկի» հոդվածի գումարին:

 

ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ

Հաշվեկշռի «Ակտիվներ ոսկով և արտարժույթով» խմբի «ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվություններին կից հավելված 13-ում: Ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 13-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի ակտիվները» բաժնի տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ» հոդվածի գումարին:

 

Արտարժութային ակտիվներ

Հաշվեկշռի «Ակտիվներ ոսկով և արտարժույթով» խմբի «Արտարժութային ակտիվներ» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվություններին կից հավելված 10-ում: Ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 10-ի տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Արտարժութային ակտիվներ» հոդվածի գումարին:

 

2.1.1.2. Ակտիվներ ՀՀ դրամով

Հաշվեկշռի «Ակտիվներ ՀՀ դրամով» խումբը ներառում է հետևյալ հոդվածները`

- Պետական արժեթղթեր

- Վարկեր Կառավարությանը

- Վարկեր և ավանդներ բանկերում

- Այլ ակտիվներ

 

«Պետական արժեթղթեր»

Հաշվեկշռի «Ակտիվներ ՀՀ դրամով» խմբի «Պետական արժեթղթեր» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 14-ում: «Պետական արժեթղթեր» հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.1311 «ՀՀ պետական զեղչատոկոսով արժեթղթեր»

2.1312 «ՀՀ պետական արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս»

3.1313 «ՀՀ պետական տոկոսային արժեթղթեր»

4.1314 «ՀՀ այլ պետական արժեթղթեր»

5.1315 «ՀՀ պետական արժեթղթերի դիմաց հաշվեգրված տոկոսներ/ կուպոնավճարներ»

6.1316 «ՀՀ պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ»

 

Վարկեր Կառավարությանը

Հաշվեկշռի «Ակտիվներ ՀՀ դրամով» խմբի «Վարկեր Կառավարությանը» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 15-ում: «Վարկեր Կառավարությանը» հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի հետևյալ հաշիվների հանրագումարին`

1.1531 «ՀՀ կառավարությանը տրամադրված վարկեր»

2.1532 «ՀՀ կառավարությանը ՀՀ դրամով տրամադրված վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

3.1533 «Բյուջեի հաշվի օվերդրաֆտ»

4.1534 «Բյուջեի հաշվի օվերդրաֆտի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

 

Վարկեր և ավանդներ բանկերում

Հաշվեկշռի «Ակտիվներ ՀՀ դրամով» խմբի «Վարկեր և ավանդներ բանկերում» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 16-ում և 17-ում: «Վարկեր և ավանդներ բանկերում» գումարը հավասար է ֆինանսական հաշվետվություններին կից հավելված 16-ի տարրերի հանրագումարին:

 

«Այլ ակտիվներ»

Հաշվեկշռի «Ակտիվներ ՀՀ դրամով» խմբի «Այլ ակտիվներ» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 18-ում: «Այլ ակտիվներ» հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվություններին կից հավելված 18-ի տարրերի հանրագումարին:

 

2.1.1.3. Հիմնական միջոցներ

Հաշվեկշռի «Հիմնական միջոցներ» խումբը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 19-ում: Հաշվեկշռի «Հիմնական միջոցներ» հոդվածում ներկայացվում է հիմնական միջոցների զուտ արժեքը: «Հիմնական միջոցներ» հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.201 «Հիմնական միջոցներ»

ա. 2011 «Հող»

բ. 2012 «Շենքեր, շինություններ»

գ. 2013 «Գույք և գրասենյակային սարքավորումներ»

դ. 2014 «Հաշվողական, համակարգչային և ավտոմատ կառավարման այլ տեխնիկա»

ե. 2015 «Փոխադրամիջոցներ»

զ. 2016 «Այլ հիմնական միջոցներ»

է. 2017 «Ֆինանսական լիզինգով ստացված հիմնական միջոցներ»

2.202 «Կուտակված ամորտիզացիա

ա. 2022 «Կուտակված ամորտիզացիա - Շենքեր»

բ. 2023 «Կուտակված ամորտիզացիա - Գույք և գրասենյակային սարքավորումներ»

գ. 2024 «Կուտակված ամորտիզացիա - Հաշվողական, համակարգչային և ավտոմատ կառավարման այլ տեխնիկա»

դ. 2025 «Կուտակված ամորտիզացիա - Փոխադրամիջոցներ»

ե. 2026 «Կուտակված ամորտիզացիա - Այլ հիմնական միջոցներ»

զ. 2027 «Կուտակված ամորտիզացիա- Ֆինանսական լիզինգով ստացված հիմնական միջոցներ»

3.211 «Ոչ նյութական ակտիվներ»

ա. 2111 «Համակարգչային ծրագրեր»

բ. 2112 «Այլ ոչ նյութական ակտիվներ»

4.212 «Ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիա»

ա. 2121 «Կուտակված ամորտիզացիա - Համակարգչային ծրագրեր»

բ. 2122 «Կուտակված ամորտիզացիա - Այլ ոչ նյութական ակտիվներ»

5.221 «Շահագործումից դուրս հիմնական միջոցներ»

ա. 2212 «Շենքեր, շինություններ»

բ. 2213 «Գույք և գրասենյակային սարքավորումներ»

գ. 2214 «Հաշվողական, համակարգչային և ավտոմատ կառավարման այլ տեխնիկա»

դ. 2215 «Փոխադրամիջոցներ»

ե. 2216 «Այլ հիմնական միջոցներ»

զ. 2217 «Ոչ նյութական ակտիվներ»

6.223 «Վարձակալության տրված հիմնական միջոցներ (գործառնական միջոցներ)

ա. 2232 «Շենքեր, շինություններ»

բ. 2233 «Գույք և գրասենյակային սարքավորումներ»

գ. 2234 «Հաշվողական, համակարգչային և ավտոմատ կառավարման այլ տեխնիկա»

դ. 2235 «Փոխադրամիջոցներ»

ե. 2236 «Այլ հիմնական միջոցներ»

զ. 2237 «Ոչ նյութական ակտիվներ»

7.2411 «Կապիտալ ներդրումներ ՀՀ կենտրոնական բանկի հիմնական միջոցներում»

 

2.1.2. Պարտավորություններ

Հաշվապահական հաշվեկշռում պարտավորությունները դասակարգվում են 2 խմբի`

2.1.2.1. Պարտավորություններ արտարժույթով

2.1.2.2. Պարտավորություններ ՀՀ դրամով

 

2.1.2.1. Պարտավորություններ արտարժույթով

Հաշվեկշռի «Պարտավորություններ արտարժույթով» խումբը ներառում է հետևյալ հոդվածները`

- Բանկեր

- Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ)

- Հայաստանի կառավարություն

- Այլ

 

Բանկեր

Հաշվեկշռի «Պարտավորություններ արտարժույթով» խմբի «Բանկեր» հոդվածը ներառում է բանկերի հաշիվների մնացորդները ՀՀ կենտրոնական բանկում, բանկերից ստացված վարկերի և հակադարձ ռեպո համաձայնագրերի գումարները: Հաշվեկշռի «Բանկեր» հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1. 3121 «Ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ»

2. 3123 «Ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ»

3. 3125 «ՀՀ բանկերի կանոնադրական կապիտալի համալրման հաշիվներ»

4. 3431 «Ոչ ռեզիդենտ բանկերից ստացված վարկեր»

5. 3435 «Ոչ ռեզիդենտ բանկերի տրամադրած օվերդրաֆտներ»

6. 3451 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ»

 

Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ)

Հաշվեկշռի «Պարտավորություններ արտարժույթով» խմբի «Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ)» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 13-ում: Ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 13-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ՍԴՌ-ով» բաժնի տարրերի հանրագումարը հավասար է «Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ)» հոդվածի գումարին:

 

«Հայաստանի կառավարություն»

Հաշվեկշռի «Պարտավորություններ արտարժույթով» խմբի «Հայաստանի կառավարություն» հոդվածը ներառում է ՀՀ կառավարության սեփականաշնորհման հաշիվների արտարժույթով միջոցները: Հաշվեկշռի «Հայաստանի կառավարություն» հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.3621 «ՀՀ կառավարության մարդասիրական օգնության հաշիվներ արտարժույթով»

2.3622 «Ծրագրերի իրագործման գրասենյակների հաշիվներ արտարժույթով»

3.3641 «ՀՀ կառավարության ցպահանջ ավանդներ արտարժույթով»

4.3642 «Սեփականաշնորհման միջոցների հաշիվներ»

5.3661 «ՀՀ կառավարության ժամկետային ավանդներ արտարժույթով»

 

«Այլ»

Հաշվեկշռի «Պարտավորություններ արտարժույթով» խմբի «Այլ» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 20-ում: Հաշվեկշռի «Այլ» հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 20-ի տարրերի հանրագումարին:

 

2.1.2.2 . «Պարտավորություններ ՀՀ դրամով»

Հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ դրամով» խումբը ներառում է հետևյալ հոդվածները`

- Թղթադրամներ և մետաղադրամներ

- Հայաստանի կառավարության ավանդներ և հաշիվներ

- Բանկերի ավանդներ և հաշիվներ

- Այլ ավանդներ և հաշիվներ

- Պարտավորություններ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հանդեպ

- Այլ պարտավորություններ

 

Թղթադրամներ և մետաղադրամներ

Հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ դրամով» խմբի «Թղթադրամներ և մետաղադրամներ» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 21-ում: Այս հոդվածը ներառում է` ՀՀ ԿԲ-ի կողմից շրջանառության մեջ բաց թողնված թղթադրամները և մետաղադրամները, որից հանվում են կանխիկ դրամը, որը գտնվում է ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղում, ճանապարհին, տարածքային դրամարկղային կենտրոններում և կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերը: Հաշվեկշռի «Թղթադրամներ և մետաղադրամներ» հոդվածի գումարը հավասար է հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.3011 «Շրջանառություն բաց թողնված թղթադրամ»

2.3012 «Շրջանառություն բաց թողնված մետաղադրամ»

3.1011 «Կանխիկ դրամական միջոցներ դրամարկղում» («-» նշանով)

4.1012 «Կանխիկ դրամական միջոցներ ճանապարհին» («-» նշանով)

5.1013 «Կանխիկ դրամը տարածքային դրամարկղային կենտրոններում (ՏԴԿ) և ՀՀ կենտրոնական բանկից դուրս այլ ստորաբաժանումներում» («-» նշանով)

 

Հայաստանի կառավարության ավանդներ և հաշիվներ

Հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ դրամով» խմբի «Հայաստանի կառավարության ավանդներ և հաշիվներ» հոդվածի գումարը հավասար է հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1. 3611 «ՀՀ կառավարության հաշիվներ ՀՀ դրամով»

2. 3651 «ՀՀ կառավարության ժամկետային ավանդներ ՀՀ դրամով»

3. 3631 «ՀՀ կառավարության ցպահանջ ավանդներ ՀՀ դրամով»

 

Բանկերի ավանդներ և հաշիվներ

Հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ դրամով» խմբի «Բանկերի ավանդներ և հաշիվներ» հոդվածի գումարը հավասար է հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.3111 «Ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ»

2.3113 «Ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ»

3.3115 «ՀՀ բանկերի կանոնադրական կապիտալի համալրման հաշիվներ»

4.3411 «Ռեզիդենտ բանկերից ներգրաված ցպահանջ ավանդներ»

5.3413 «Ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված ցպահանջ ավանդներ»

6.3421 «Ռեզիդենտ բանկերից ներգրաված ժամկետային ավանդներ»

7.3423 «Ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված ժամկետային ավանդներ»

8.3441 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ բանկերի հետ»

9.3443 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ»

 

Այլ ավանդներ և հաշիվներ

Հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ դրամով» խմբի «Այլ ավանդներ և հաշիվներ» հոդվածի գումարը հավասար է հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.3415 «Ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ցպահանջ ավանդներ»

2.3425 «Ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ժամկետային ավանդներ»

3.3511 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվներ»

4.3513 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվներ»

5.3515 «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հաշիվ»

6.3531 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդներ»

7.3533 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդներ»

8.3535 «ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներից ներգրաված ցպահանջ ավանդներ»

9.3541 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդներ»

10.3543 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդներ»

11.3545 «ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներից ներգրաված ժամկետային ավանդներ»

 

Պարտավորություններ ԱՄՀ-ի հանդեպ

Հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ դրամով» խմբի «Պարտավորություններ ԱՄՀ-ի նկատմամբ» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 13-ում: Ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 13-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ՀՀ դրամով» բաժնի տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Պարտավորություններ ԱՄՀ-ի նկատմամբ» հոդվածը գումարին:

 

Այլ պարտավորություններ

Հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ դրամով» խմբի «Այլ պարտավորություններ» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 22-ում: Ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 22-ի տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Այլ պարտավորություններ» հոդվածի գումարին:

 

2.1.3. Կապիտալ

 

Հաշվապահական հաշվեկշռի «Կապիտալ» տարրը ներառում է հետևյալ հոդվածները`

- կանոնադրական կապիտալ

- գլխավոր պահուստ

- վերագնահատման պահուստներ

- չբաշխված շահույթ *

-----------------

* Չբաշխված շահույթ

Հաշվեկշռի «Կապիտալ և պահուստ» խմբի «Չբաշխված շահույթ» հոդվածում արտացոլվում է ՀՀ կենտրոնական բանկի ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնասի և նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնասի հանրագումարը: Հաշվեկշռի «Չբաշխված շահույթ» հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի 5911 «Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս» և 5912 «Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս» հաշիվների մնացորդների գումարին:

 

Կանոնադրական կապիտալ

Հաշվեկշռի «Կապիտալ և պահուստ» խմբի «Կանոնադրական կապիտալ» հոդվածում արտացոլվում է հաշվապահական հաշվեկշռի 5011 «Կանոնադրական կապիտալ» հաշվի մնացորդը:

 

Գլխավոր պահուստ

Հաշվեկշռի «Կապիտալ և պահուստ» խմբի «Գլխավոր պահուստ» հոդվածում արտացոլվում է հաշվապահական հաշվեկշռի 5111 «Գլխավոր պահուստ» հաշվի մնացորդը:

 

Վերագնահատման պահուստներ

Հաշվեկշռի «Կապիտալ և պահուստ» խմբի «Վերագնահատման պահուստ» հոդվածը ներառում է` արտարժույթի, ոսկու, արժեթղթերի, հիմնական միջոցների, այլ արժեքների վերագնահատման պահուստները: Հաշվեկշռի «Վերագնահատման պահուստ» հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»

2.5512 «Ոսկու վերագնահատման պահուստ»

3.5513 «Արժեթղթերի վերագնահատման պահուստ»

4.5514 «Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ»

5.5515 «Այլ արժեքների վերագնահատման պահուստ»

Հաշվեկշռի «Կապիտալ և պահուստ» խմբի «Չբաշխված շահույթ» հոդվածը բացահայտվում է ՀՀ կենտրոնական բանկի եռամսյակային հաշվեկշռում:

Ֆինանսական հաշվետվությունում «Չբաշխված շահույթ» հոդվածը չի արտացոլվում, որովհետև հաշվետու ժամանակաշրջանի վերջում ՀՀ կենտրոնական բանկի շահույթը բաշխվում է:

 

2.2. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության տարրերը և կազմման մեթոդիկան

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության ֆինանսական արդյունքները:

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը կազմվում է հաշվետու ժամանակաշրջանի ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների և ծախսերի հաշվետվությունների հիման վրա:

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության տարրերն են`

2.2.1. Եկամուտները

2.2.2. Ծախսերը

2.2.3. Շահույթը

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության յուրաքանչյուր տարր ներառում է եկամուտների և ծախսերի այն հոդվածները, որոնք համապատասխանում են տվյալ տարրին: Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությանը կից ներկայացվում են հավելվածներ, որոնք կազմում են հաշվետվության բաղկացուցիչ մասը և բացահայտում են տվյալ հոդվածը: Յուրաքանչյուր տարրից հետո տրվում է հոդվածների հանրագումարը (ընդամենը):

Շահույթն արտացոլում է եկամուտների և ծախսերի տարբերությունը: Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության և կից հավելվածները կազմվում են ՀՀ հազար դրամներով:

 

2.2.1. Եկամուտներ

«Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության» «Եկամուտներ» բաժինը ներառում է հետևյալ հոդվածները`

- Եկամուտներ թանկարժեք մետաղներից և արտարժութային գործառնություններից

- Եկամուտներ դրամով գործառնություններից

- Այլ եկամուտներ

«Եկամուտներ թանկարժեք մետաղներից և արտարժութային գործառնություններից»

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Եկամուտներ» բաժնի «Եկամուտներ թանկարժեք մետաղներից և արտարժութային գործառնություններից» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 3-ում: «Եկամուտներ թանկարժեք մետաղներից և արտարժութային գործառնություններից» հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 3-ի տարրերի հանրագումարին:

 

«Եկամուտներ դրամով գործառնություններից»

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Եկամուտներ» բաժնի «Եկամուտներ դրամով գործառնություններից» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 4-ում: «Եկամուտներ դրամով գործառնություններից» հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 4-ի տարրերի հանրագումարին:

«Այլ եկամուտներ»

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Եկամուտներ» բաժնի «Այլ եկամուտներ» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 5-ում: «Այլ եկամուտներ» հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 5-ի տարրերի հանրագումարին:

 

2.2.2. Ծախսեր

«Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության» «Ծախսեր» բաժինը ներառում է հետևյալ հոդվածները`

- Ծախսեր արտարժութային գործառնություններից

- Կասկածելի վարկերի և անհուսալի դեբիտորական պարտքերի հետ կապված ծախսեր

- Թղթադրամի տպագրման և մետաղադրամի հատման ծախսեր

- Ծախսեր դրամով գործառնություններից

- Այլ ծախսեր

 

Ծախսեր արտարժութային գործառնություններից

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր» բաժնի «Ծախսեր արտարժութային գործառնություններից» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 6-ում: «Ծախսեր արտարժութային գործառնություններից» հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 6-ի տարրերի հանրագումարին:

 

Կասկածելի վարկերի և անհուսալի դեբիտորական պարտքերի հետ կապված ծախսեր

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր» բաժնի «Կասկածելի վարկերի և անհուսալի դեբիտորական պարտքերի հետ կապված ծախսեր» հոդվածի գումարը հավասար է հաշվապահական հաշվեկշռի 7511 «Հատկացումներ վարկերի ապահովման պահուստին» և 7512 «Հատկացումներ անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման պահուստին» հաշիվների մնացորդների հանրագումարին:

 

Թղթադրամի տպագրման և մետաղադրամի հատման ծախսեր

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր» բաժնի «Թղթադրամի տպագրման և մետաղադրամի հատման ծախսեր» հոդվածի գումարը հավասար է հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1. 7011 «Թղթադրամի թողարկման ծախսեր»

2. 7012 «Մետաղադրամի հատման ծախսեր»

3. 7013 «Դրամագիտական արժեքների թողարկման ծախսեր»

Ծախսեր դրամով գործառնություններից

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր» բաժնի «Ծախսեր դրամով գործառնություններից» հոդվածը բացահայտվում է Ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 7-ում: Ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 7-ի տարրերի հանրագումարը հավասար է «Ծախսեր դրամով գործառնություններից» հոդվածի գումարին:

 

Այլ ծախսեր

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր» բաժնի «Այլ ծախսեր» հոդվածը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 8-ում: «Այլ ծախսեր» հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 8-ի տարրերի հանրագումարին:

 

2.2.3. Շահույթ

«Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության» «Շահույթ» բաժնում ներառվում են հետևյալ հոդվածները`

- Շահույթ

- Շահույթի բաշխում

«Շահույթ» հոդվածում բացահայտվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի ստացած եկամուտների և կատարած ծախսերի տարբերությունը:

«Շահույթի բաշխում» հոդվածում բացահայտվում են ՀՀ կենտրոնական բանկի շահույթից կատարվող մասհանումները`

1.ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր պահուստին

2.Կառավարությանը

 

2.3. Դրամական հոսքերի մասին հաշվետվության տարրերը և կազմման մեթոդիկան

 

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունն արտացոլում է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշռի տարրերի փոփոխությունները:

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում բացահայտվում են ՀՀ կենտրոնական բանկի դրամական միջոցների հոսքերը` ներհոսքը և արտահոսքը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում: Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը կազմվում է ֆինանսական հաշվետվության հաշվեկշռի հիման վրա:

ՀՀ կենտրոնական բանկի դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը կազմվում է անուղղակի մեթոդով:

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում դրամական միջոցների հոսքերը դասակարգվում են 3 խմբի`

2.3.1. Դրամական միջոցների հոսք գործառնական գործունեությունից

2.3.2. Դրամական միջոցների հոսք ներդրումային գործունեությունից

2.3.3. Դրամական միջոցների հոսք ֆինանսական գործունեությունից

Դրամական միջոցների հոսքերի յուրաքանչյուր դասի համար ըստ առանձին հոդվածների ներկայացվում է դրամական միջոցների ներհոսքը կամ արտահոսքը նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ: Դրամական միջոցների յուրաքանչյուր դաս արտացոլում է իր մեջ ներառված հոդվածներում ներկայացված դրամական միջոցների ներհոսքերի և արտահոսքերի գումարների հանրագումարը:

2.3.1. Դրամական միջոցների հոսք գործառնական գործունեությունից

 

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության «Դրամական միջոցների հոսք գործառնական գործունեությունից» բաժնում բացահայտվում են դրամական հոսքերը հետևյալ հոդվածներով`

- Շահույթ

- Շահույթի բաշխում`

կառավարությանը

գլխավոր պահուստին

- Պահուստաֆոնդ կասկածելի վարկերի գծով

- Պահուստաֆոնդ դրամագիտական արժեքների գծով

- Հիմնական միջոցների մաշվածք

 

Գործառնական գործունեությունից առաջացող դրամական միջոցների հոսքերի գումարը որոշվում է ՀՀ կենտրոնական բանկի հաշվետու ժամանակաշրջանի շահույթից հանելով դրամական միջոցների հոսքերի գումարները, որոնք առաջացել են ոչ գործառնական գործունեությունից:

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության «Դրամական միջոցների հոսք գործառնական գործունեությունից» տողում բացահայտվում է ՀՀ կենտրոնական բանկի շահույթը, որը ավելացվում/(նվազեցվում) է դրամական հոսքերի գումարներով հետևյալ գործառնություններից`

 

Շահույթի բաշխում`

 

Պահուստաֆոնդ կասկածելի վարկերի գծով

Պահուստաֆոնդ դրամագիտական արժեքների գծով

Հիմնական միջոցների մաշվածք

 

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում առանձին ենթահոդվածներով բացահայտվում են գործառնական ակտիվների և գործառնական պարտավորությունների ավելացումներն ու նվազեցումները:

2.3.1.1. Գործառնական ակտիվների ավելացում/ նվազեցում

«Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում» ենթահոդվածում ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի ակտիվների ավելացումը կամ նվազեցումը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ըստ հետևյալ հոդվածների`

- Ոսկի

- ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ

- Արտարժութային ակտիվներ

- Պետական արժեթղթեր

- Վարկեր Կառավարությանը

- Վարկեր և ավանդներ բանկերում

- Այլ ակտիվներ

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության «Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում» ենթահոդվածում բացահայտվում է վերը նշված հոդվածների հանրագումարը:

 

Ոսկի

«Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Ոսկի» հոդվածում բացահայտվում են ոսկով ավանդների և տոկոսների գծով առաջացած դրամական հոսքերը:

 

ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ

Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում ենթահոդվածի «ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ» հոդվածում բացահայտվում է ֆինանսական հաշվետվության ամփոփ հաշվեկշռի «ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ» հոդվածի ավելացումը կամ նվազեցումը հաշվետու ժամանակաշրջանում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ:

 

Արտարժութային ակտիվներ

«Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Արտարժութային ակտիվներ» հոդվածում բացահայտվում են դրամական միջոցների հոսքերը, որոնք գոյացել են ՀՀ կենտրոնական բանկի արտարժութային գործառնական գործունեությունից: «Արտարժութային ակտիվներ» հոդվածի գումարը որոշվում է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի արտարժույթով ակտիվների գծով առաջացած հոսքերը նվազեցնելով արտարժույթով դրամական միջոցների և դրանց համարժեքների գծով առաջացած դրամական հոսքերի չափով, որոնք ներկայացվում են ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 26-ում:

 

Պետական արժեթղթեր

«Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Պետական արժեթղթեր» հոդվածում բացահայտվում է ֆինանսական հաշվետվության ամփոփ հաշվեկշռի «Պետական արժեթղթեր» հոդվածի ավելացումը կամ նվազեցումը հաշվետու ժամանակաշրջանում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ:

 

Վարկեր Կառավարությանը

«Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Վարկեր Կառավարությանը» հոդվածում բացահայտվում է ֆինանսական հաշվետվության ամփոփ հաշվեկշռի «Վարկեր Կառավարությանը» հոդվածի ավելացումը կամ նվազեցումը հաշվետու ժամանակաշրջանում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ:

 

Վարկեր և ավանդներ բանկերում

«Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Վարկեր և ավանդներ բանկերում» հոդվածի գումարը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի «Վարկեր և ավանդներ բանկերում» հոդվածի ավելացումը կամ նվազեցումը (առանց կասկածելի վարկերի պահուստաֆոնդին կատարվող մասհանումների գումարով նվազեցնելու):

 

Այլ ակտիվներ

«Գործառնական ակտիվների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Այլ ակտիվներ» հոդվածում բացահայտվում է հաշվետու ժամանակաշրջանում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի «Այլ ակտիվներ» հոդվածի ավելացումը կամ նվազեցումը (առանց դրամագիտական արժեքների պահուստաֆոնդին կատարվող մասհանումների գումարով նվազեցնելու):

 

2.3.1.2. Գործառնական պարտավորությունների ավելացում/նվազեցում

«Գործառնական պարտավորությունների ավելացում/նվազեցում» ենթահոդվածում ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի պարտավորությունների ավելացումը կամ նվազումը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ըստ հետևյալ հոդվածների`

- Պարտավորություններ բանկերի հանդեպ

- Պարտավորություններ ԱՄՀ-ի հանդեպ

- Կառավարության ավանդներ

- Այլ պարտավորություններ

Նշված հոդվածների հանրագումարը արտացոլվում է դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության «Գործառնական պարտավորությունների ավելացում/նվազեցում» ենթահոդվածում:

 

Պարտավորություններ բանկերի հանդեպ

«Գործառնական պարտավորությունների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Պարտավորություններ բանկերի նկատմամբ» հոդվածում բացահայտվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ ֆինանսական հաշվետվության ամփոփ հաշվեկշռի «Պարտավորություններ բանկերի նկատմամբ» հոդվածների ավելացումները կամ նվազեցումները: Այս հոդվածի գումարը որոշվում է բանկերի նկատմամբ ՀՀ կենտրոնական բանկի պարտավորությունների գծով առաջացած հոսքերը նվազեցնելով դրամական միջոցների և դրանց համարժեքների` բանկերի ընթացիկ հաշիվների գծով առաջացած դրամական հոսքերի չափով, որոնք ներկայացվում են ֆինանսական հաշվետվությանը կից հավելված 26-ում:

 

Պարտավորություններ ԱՄՀ-ի հանդեպ

«Գործառնական պարտավորությունների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Պարտավորություններ ԱՄՀ-ի նկատմամբ» հոդվածում բացահայտվում է ֆինանսական հաշվետվության ամփոփ հաշվեկշռի «Պարտավորություններ ԱՄՀ-ի նկատմամբ» հոդվածների ավելացումը կամ նվազեցումը հաշվետու ժամանակաշրջանում նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ:

 

Կառավարության ավանդներ

«Գործառնական պարտավորությունների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Կառավարության ավանդներ» հոդվածում բացահայտվում է ֆինանսական հաշվետվության ամփոփ հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ կառավարության նկատմամբ» հոդվածների ավելացումը կամ նվազեցումը հաշվետու ժամանակաշրջանում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ:

 

Այլ պարտավորություններ

«Գործառնական պարտավորությունների ավելացում/նվազեցում» ենթահոդվածի «Այլ պարտավորություններ» հոդվածում բացահայտվում է ֆինանսական հաշվետվության ամփոփ հաշվեկշռի «Այլ պարտավորություններ» հոդվածների ավելացումը կամ նվազեցումը հաշվետու ժամանակաշրջանում նախորդ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ:

 

2.3.2. Դրամական միջոցների հոսք ներդրումային գործունեությունից

 

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության «Դրամական միջոցների հոսք ներդրումային գործունեությունից» բաժնում բացահայտվում են դրամական հոսքերը հետևյալ հոդվածներով`

- Հիմնական միջոցների ձեռքբերում

- Հիմնական միջոցների օտարում

Նշված հոդվածների հանրագումարը բացահայտում է դրամական միջոցների հոսքերի գումարը, որն առաջացել է ՀՀ կենտրոնական բանկի ներդրումային գործունեությունից:

 

2.3.3. Դրամական միջոցների հոսք ֆինանսական գործունեությունից

 

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության «Դրամական միջոցների հոսք ֆինանսական գործունեությունից» բաժնում բացահայտվում են դրամական հոսքերը հետևյալ հոդվածներով`

- Վերագնահատման պահուստի ավելացում/ (նվազեցում)

- Գլխավոր պահուստի ավելացում/ (նվազեցում)

Նշված հոդվածների հանրագումարը բացահայտում է դրամական միջոցների հոսքերի գումարը, որն առաջացել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործունեությունից:

 

2.3.4. Դրամական միջոցների զուտ հոսք` (ավելացում/ նվազեցում)

 

Դրամական միջոցների հոսքերի հաշվետվության «Դրամական միջոցների զուտ հոսք ավելացում/ նվազեցում» բաժնում բացահայտվում է դրամական միջոցների զուտ հոսքը` գործառնական, ներդրումային և ֆինանսական գործունեությունից:

Դրամական միջոցների հոսքերի հաշվետվության «Դրամական միջոցների զուտ հոսք ավելացում/ նվազեցում» բաժնի գումարը հավասար է գործառնական գործունեությունից դրամական հոսքերի գումարների, գործառնական ակտիվների ավելացման/նվազեցման և գործառնական պարտավորությունների ավելացման/նվազեցման գումարների, ֆինանսական գործունեությունից ու ներդրումային գործունեությունից դրամական հոսքերի գումարների հանրագումարին:

Դրամական միջոցների զուտ հոսքը հոդվածի գումարը հավասար է ֆինանսական հաշվետվություններին կից հավելված 26-ում բացահայտված տարեսկզբին և տարեվերջին դրամական միջոցների մնացորդների հանրագումարին:

 

2.4. Ֆինանսական հաշվետվությանը կից ծանոթագրություններ

 

Ֆինանսական հաշվետվությանը կից ծանոթագրությունները կազմում են հաշվապահական հաշվեկշռի բաղկացուցիչ մասը: Ֆինանսական հաշվետվությանը կից ծանոթագրությունները բացահայտում են ՀՀ կենտրոնական բանկի հաշվառման քաղաքականությունը և հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան ապահովում են լրացուցիչ տեղեկատվություն:

Ֆինանսական հաշվետվությանը կից ծանոթագրություններում ըստ առանձին հավելվածների բացահայտվում են հաշվեկշռի այն հոդվածները, որոնք ունեն մանրամասն տեղեկատվության անհրաժեշտություն:

 

Հավելված 1. «Իրավական դաշտ»

 

Հավելված 1-ը տեքստային է: Այս հավելվածում բացահայտվում են ՀՀ կենտրոնական բանկի իրավական դաշտը, ՀՀ կենտրոնական բանկի հիմնախնդիրները, ֆունկցիաները և ՀՀ կենտրոնական բանկի կողմից կիրառվող գործիքները:

 

Հավելված 2. «Հաշվապահական ստանդարտներ»

 

Հավելված 2-ը տեքստային է: Այս հավելվածում բացահայտվում են հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, որոնց հիման վրա կազմվում է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը:

 

Հավելված 3. «Եկամուտներ թանկարժեք մետաղներից և արտարժութային գործառնություններից»

 

Հավելված 3-ի տարրերն են`

- Թղթակցային հաշիվներ

- Ներդրված ավանդներ արտարժույթով

- Ներդրված ավանդներ ոսկով

- Հավատարմագրային կառավարման հաշիվներ

- Արտարժույթով արժեթղթեր

- Արտարժույթով գործառնություններ

Հավելված 3-ում բացահայտվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Եկամուտներ» բաժնի «Եկամուտներ թանկարժեք մետաղներից և արտարժութային գործառնություններից» հոդվածը: Հավելված 3-ի տարրերի հանրագումարը հավասար է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Եկամուտներ թանկարժեք մետաղներից և արտարժութային գործառնություններից» հոդվածի գումարին:

 

Թղթակցային հաշիվներ

Հավելված 3-ի «Թղթակցային հաշիվներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների 6211 «Ոչ ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվների դիմաց ստացված տոկոսներ» հաշվի մնացորդին:

 

Ներդրված ավանդներ արտարժույթով

Հավելված 3-ի «Ներդրված ավանդներ արտարժույթով» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6241 «Ոչ ռեզիդենտ բանկերում տեղաբաշխված ցպահանջ ավանդների դիմաց ստացված տոկոսներ»

2.6242 «Ոչ ռեզիդենտ բանկերում տեղաբաշխված ժամկետային ավանդների դիմաց ստացված տոկոսներ»

3.6243 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված ցպահանջ ավանդների դիմաց ստացված տոկոսներ»

4.6244 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված ժամկետային ավանդների դիմաց ստացված տոկոսներ»

 

Հավատարմագրային կառավարման հաշիվներ

Հավելված 3-ի «Հավատարմագրային կառավարման հաշիվներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6253 «Ոչ ռեզիդենտ բանկերին հավատարմագրային կառավարման տրված միջոցների դիմաց ստացված տոկոսներ»

2.6254 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին հավատարմագրային կառավարման տրված միջոցների դիմաց ստացված տոկոսներ»

 

Ներդրված ավանդներ ոսկով

Հավելված 3-ի «Ներդրված ավանդներ ոսկով» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների 6221 «Ոչ ռեզիդենտ բանկերում ոսկով ներդրված ավանդների դիմաց ստացված տոկոսներ» հաշվի մնացորդին:

 

Արտարժույթով արժեթղթեր

Հավելված 3-ի «Արտարժույթով արժեթղթեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1. 6231 «Այլ երկրների պետական արժեթղթերի դիմաց ստացված տոկոսներ/կուպոնավճարներ»

2. 6232 «Այլ երկրների ոչ պետական արժեթղթերի դիմաց ստացված տոկոսներ/կուպոնավճարներ»

3. 6233 «Այլ երկրների պետական զեղչատոկոսով արժեթղթերից ստացված տոկոսներ»

4. 6234 «Այլ երկրների ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթերից ստացված տոկոսներ»

 

Արտարժույթով գործառնություններ

Հավելված 3-ի «Արտարժույթով գործառնություններ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6212 «Արժույթի միջազգային հիմնադրամում միջոցների դիմաց ստացված տոկոսներ»

2.6213 «Արժույթի միջազգային հիմնադրամի քվոտայի դիմաց ստացված տոկոսներ»

3.6214 «Այլ միջազգային կազմակերպությունների հաշիվների դիմաց ստացված տոկոսներ»

4.6255 «Ոչ ռեզիդենտ բանկերում բացված ակրեդիտիվների դիմաց ստացված տոկոսներ»

5.6251 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ ռեպո համաձայնագրերի դիմաց ստացված տոկոսներ»

6.6252 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ ռեպո համաձայնագրերի դիմաց ստացված տոկոսներ»

 

Հավելված 4. «Եկամուտներ դրամով գործառնություններից»

 

Հավելված 4-ի տարրերն են`

- Վարկեր Կառավարությանը

- Վարկեր և ռեպո համաձայնագրեր բանկերին

- Դրամով արժեթղթեր

Հավելված 4-ում բացահայտվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Եկամուտներ» բաժնի «Եկամուտներ դրամով գործառնություններից» հոդվածը: Հավելված 4-ի տարրերի հանրագումարը հավասար է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Եկամուտներ դրամով գործառնություններից» հոդվածի գումարին:

 

Վարկեր Կառավարությանը

Հավելված 4-ի «Վարկեր Կառավարությանը» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6171 «ՀՀ կառավարությանը ՀՀ դրամով տրված վարկերի դիմաց ստացված տոկոսներ»

2.6172 «Բյուջեի հաշվի օվերդրաֆտի դիմաց ստացված տոկոսներ»

 

Վարկեր և ռեպո համաձայնագրեր բանկերին

Հավելված 4-ի «Վարկեր և ռեպո համաձայնագրեր բանկերին» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6161 «Ռեզիդենտ բանկերին տրված վարկերի դիմաց ստացված տոկոսներ»

2.6162 «Ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկերի դիմաց ստացված տոկոսներ»

3.6163 «Ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտների դիմաց ստացված տոկոսներ»

4.6164 «Ոչ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտների դիմաց ստացված տոկոսներ»

5. 6151 «Ռեզիդենտ բանկերի հետ ռեպո համաձայնագրերի դիմաց ստացված տոկոսներ»

6. 6152 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ ռեպո համաձայնագրերի դիմաց ստացված տոկոսներ»

 

Դրամով արժեթղթեր

Հավելված 4-ի «Դրամով արժեթղթեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6111 «ՀՀ պետական արժեթղթերի դիմաց ստացված տոկոսներ/կուպոնավճարներ»

2.6112 «ՀՀ ոչ պետական արժեթղթերի դիմաց ստացված տոկոսներ/կուպոնավճարներ»

3.6113 «ՀՀ պետական զեղչատոկոսով արժեթղթերից ստացված տոկոսներ»

4.6114 «ՀՀ ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթերից ստացված տոկոսներ»

 

Հավելված 5. «Այլ եկամուտներ»

 

Հավելված 5-ի տարրերն են`

- Վարձավճարներ

- Արտարժույթի առք ու վաճառք

- ՀՀ կենտրոնական բանկին նվիրատվություն

- Այլ եկամուտներ

- Տուգանքներ

Հավելված 5-ում բացահայտվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Եկամուտներ» բաժնի «Այլ եկամուտներ» հոդվածը: Հավելված 5-ի տարրերի հանրագումարը հավասար է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Այլ եկամուտներ» հոդվածի գումարին:

Վարձավճարներ

Հավելված 5-ի «Վարձավճարներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6011 «Վարձավճարներ ՀՀ դրամով կանխիկ գործառնությունների դիմաց»

2.6012 «Վարձավճարներ կանխիկ արտարժութային գործառնությունների դիմաց»

3.6013 «Վարձավճարներ արտարժույթի հնամաշ թղթադրամների փոխանակումից»

4.6451 «Եկամուտներ ՀՀ ԿԲ տպարանի գործունեությունից»

5.6411 «Վճարային փաստաթղթերից եկամուտ»

6.6412 «Էլեկտրոնային փոստ»

7.6413 «Քլիրինգ»

 

Արտարժույթի առք ու վաճառք

Հավելված 5-ի «Արտարժույթի առք ու վաճառք» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների 6361 «Եկամուտներ արտարժույթի առք ու վաճառքից» հաշվի մնացորդին:

 

ՀՀ կենտրոնական բանկին նվիրատվություն

Հավելված 5-ի «ՀՀ կենտրոնական բանկի նվիրատվություն» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6811 «Եկամուտներ ՀՀ կենտրոնական բանկին նվիրաբերված հիմնական միջոցներից»

2.6812 «Եկամուտներ ՀՀ կենտրոնական բանկին նվիրաբերված այլ ապրանքներից»

 

Այլ եկամուտներ

Հավելված 5-ի «Այլ եկամուտներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6191 «Եկամուտներ ռեզիդենտների հետ ֆինանսական լիզինգից»

2.6192 «Եկամուտներ ոչ ռեզիդենտների հետ ֆինանսական լիզինգից»

3.6181 «ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին տրված վարկերի դիմաց ստացված տոկոսներ»

4.6291 «Եկամուտներ ռեզիդենտների հետ ֆինանսական լիզինգից»

5.6292 «Եկամուտներ ոչ ռեզիդենտների հետ ֆինանսական լիզինգից»

6.6321 «Պլատինի առք ու վաճառքից ստացված եկամուտ»

7.6322 «Արծաթի առք ու վաճառքից ստացված եկամուտ»

8.6331 «Թանկարժեք մետաղներից հուշադրամների իրացումից ստացված եկամուտներ»

9.6332 «Թանկարժեք մետաղներից հուշամեդալների իրացումից ստացված եկամուտներ»

10.6333 «Թանկարժեք մետաղներից այլ դրամագիտական արժեքների իրացումից ստացված եկամուտներ»

11. 6334 «Ոչ թանկարժեք մետաղներից հուշադրամների իրացումից ստացված» եկամուտներ»

12.6335 «Ոչ թանկարժեք մետաղներից հուշամեդալների իրացումից ստացված եկամուտներ»

13.6336 «Ոչ թանկարժեք մետաղներից այլ դրամագիտական արժեքների իրացումից ստացված եկամուտներ»

14.6312 «Ոսկու առք ու վաճառքից ստացված եկամուտ»

15.6341 «Զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ»

16.6342 «Տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ»

17.6343 «Այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ»

18.6351 «Ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտ»

19.6352 «Ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտ»

20.6353»Այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից ստացված եկամուտներ»

21.6421»Գանձումներ արտոնագրեր տալու համար»

22.6431 «Չեկային գրքույկների վաճառքից ստացվող եկամուտ»

23.6441 «ՀՀ ԿԲ-ի կողմից տրված երաշխիքների դիմաց ստացված եկամուտներ»

24.6561 «Հիմնական միջոցների իրացումից առաջացած եկամուտներ»

25.6571 «Հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքից առաջացած եկամուտներ»

26.6911 «Անհուսալի վարկերի և տոկոսների մարումից ստացված եկամուտներ»

27.6912 «Դեբիտորական պարտքերի փոխհատուցումից ստացված եկամուտներ»

28.6921 «Եկամուտներ վարկերի ապահովման պահուստի կարգավորումից»

29.6922 «Եկամուտներ անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման պահուստի կարգավորումից»

30.6923 «Եկամուտներ դրամագիտական արժեքների պահուստի կարգավորումից»

31.6924 «Եկամուտներ այլ կասկածելի ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստի կարգավորումից»

32. 6931 «Եկամուտներ միջմասնաճյուղային շրջանառության փակումից»

33. 6941 «Եկամուտներ այլ ապրանքների իրացումից»

34. 6951 «Եկամուտներ հանգստյան տան ուղեգրերի արժեքի գանձումից»

35. 6991 «Այլ եկամուտներ»

 

Տուգանքներ

Հավելված 5-ի «Տուգանքներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.6611 «Տուգանք վարկը շուտ վերադարձնելու համար»

2.6621 «Տուգանք ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխված պարտադիր պահուստներին մուծումների ժամկետների խախտման համար»

3.6629 «Այլ տուգանքներ»

4.6631 «Տուգանք պայմանագրային պարտավորությունները խախտելու համար»

 

Հավելված 6. «Ծախսեր արտարժութային գործառնություններից»

 

Հավելված 6-ի տարրերն են`

- Արժույթի միջազգային հիմնադրամի վարկեր

- Բանկերի հաշիվներ, ավանդներ, վարկեր և հակադարձ ռեպո համաձայնագրեր

- Վարձավճարներ (տոկոսներ)

- Այլ ավանդներ

Հավելված 6-ում բացահայտվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր» բաժնի «Ծախսեր արտարժութային գործառնություններից» հոդվածը: Հավելված 6-ի տարրերի հանրագումարը հավասար է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր արտարժութային գործառնություններից» հոդվածի գումարին:

 

Արժույթի միջազգային հիմնադրամի վարկեր

Հավելված 6-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի վարկեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի 7281 «Արժույթի միջազգային հիմնադրամից ստացված վարկերի դիմաց վճարված տոկոսներ» հաշվի մնացորդին:

 

Բանկերի հաշիվներ, ավանդներ, վարկեր և հակադարձ ռեպո համաձայնագրեր

Հավելված 6-ի «Բանկերի հաշիվներ, ավանդներ, վարկեր և հակադարձ ռեպո համաձայնագրեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7211 «Ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

2.7212 «Ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

3.7241 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց վճարված տոկոսներ»

4.7242 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց վճարված տոկոսներ»

5.7243 «Ոչ ռեզիդենտ բանկերից ստացված վարկերի դիմաց վճարված տոկոսներ»

6.7244 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի դիմաց վճարված տոկոսներ»

7.7245 «Ոչ ռեզիդենտ բանկերի տրամադրած օվերդրաֆտների դիմաց վճարված տոկոսներ»

 

Վարձավճարներ (տոկոսներ)

Հավելված 6-ի «Վարձավճարներ (տոկոսներ)» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7411 «Արտարժույթի կանխիկացման ծախսեր»

2.7412 «Արտարժույթի ապականխիկացման ծախսեր»

3.7413 «Թղթակցային հաշիվների սպասարկման ծախսեր»

4.7414 «Չեկերի, ակրեդիտիվների և այլ վճարային գործիքների սպասարկման ծախսեր»

5.7415 «Արտաքին կառավարման ծախսեր»

6.7416 «Արտաքին կառավարման հաշիվների սպասարկման ծախսեր»

7.7418 «Այլ կոմիսիոն ծախսեր»

 

Այլ ավանդներ

Հավելված 6-ի «Այլ ավանդներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7251 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

2.7252 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

3.7261 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

4.7262 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

5.7263 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

6.7264 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

7.7271 «ՀՀ կառավարության հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

8.7272 «ՀՀ կառավարության ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

9.7273 «ՀՀ կառավարության ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

10.7282 «Օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

11.7283 «Օտարերկրյա և միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի դիմաց վճարված տոկոսներ»

 

Հավելված 7. «Ծախսեր դրամով գործառնություններից»

 

Հավելված 7-ի տարրերն են`

- Բանկերի ավանդներ, վարկեր, հակադարձ ռեպո համաձայնագրեր

- Այլ կազմակերպությունների ավանդներ

- Կոմիսիոն վճարներ

- Այլ ծախսեր

Հավելված 7-ում բացահայտվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր» բաժնի «Ծախսեր դրամով գործառնություններից» հոդվածը: Հավելված 7-ի տարրերի հանրագումարը հավասար է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր դրամով գործառնություններից» հոդվածի գումարին:

 

Բանկերի ավանդներ, վարկեր, հակադարձ ռեպո համաձայնագրեր

Հավելված 7-ի «Բանկերի ավանդներ, վարկեր, հակադարձ ռեպո համաձայնագրեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7111 «Ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

2.7112 «Ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

3.7131 «Ռեզիդենտ բանկերից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

4.7132 «Ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

5.7141 «Ռեզիդենտ բանկերից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

6.7142 «Ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

7.7145 «Ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց վճարված տոկոսներ»

8.7146 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց վճարված տոկոսներ»

 

Այլ կազմակերպությունների ավանդներ

Հավելված 7-ի «Այլ կազմակերպությունների ավանդներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7133 «Ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

2.7134 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

3.7143 «Ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

4.7144 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

5.7151 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

6.7152 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

7.7161 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

8.7162 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

9.7163 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

10.7164 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

11.7171 «ՀՀ կառավարության հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

12.7172 «ՀՀ կառավարության ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

13.7173 «ՀՀ կառավարության ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

14.7181 «Օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հաշիվների դիմաց վճարված տոկոսներ»

 

Կոմիսիոն վճարներ

Հավելված 7-ի «Կոմիսիոն վճարներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7541 «Փոստային ծախսեր»

2.7542 «Գործառնական կապի ծախսեր»

3.7543 «Գործնական տեղեկատվական համակարգի սպասարկման ծախսեր»

 

Այլ ծախսեր

Հավելված 7-ի «Այլ ծախսեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7165 «Ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

2.7166 «Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ»

 

Հավելված 8. «Այլ ծախսեր»

 

Հավելված 8-ի տարրերն են`

- Աշխատակիցների վարձատրություն

- Հիմնական միջոցների մաշվածք

- Վարչական ծախսեր

- Արտարժույթի առք ու վաճառք

- Այլ ծախսեր

Հավելված 8-ում բացահայտվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Ծախսեր» բաժնի «Այլ ծախսեր» հոդվածը: Հավելված 8-ի տարրերի հանրագումարը հավասար է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության «Այլ ծախսեր» հոդվածի գումարին:

 

Աշխատակիցների վարձատրություն

Հավելված 8-ի «Աշխատակիցների վարձատրություն» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7711 «ՀՀ կենտրոնական բանկի հիմնական աշխատակիցների աշխատավարձ»

2.7712 «ՀՀ կենտրոնական բանկի սպասարկող անձնակազմի աշխատավարձ»

3.7713 «ՀՀ կենտրոնական բանկի հիմնական աշխատակիցների պարգևատրման և խրախուսման ծախսեր»

4.7714 «ՀՀ կենտրոնական բանկի սպասարկող անձնակազմի պարգևատրման և խրախուսման ծախսեր»

5.7715 «Հիմնական աշխատողների արձակուրդային վճարներ»

6.7716 «Սպասարկող անձնակազմի արձակուրդային վճարներ»

7.7721 «Պարտադիր սոցիալական ապահովագրության ֆոնդին հատկացումներ»

 

Հիմնական միջոցների մաշվածք

Հավելված 8-ի «Հիմնական միջոցների մաշվածք» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7551 «Շենքերի, շինությունների ամորտիզացիա»

2.7552 «Գույքի և գրասենյակային սարքավորումների ամորտիզացիա»

3.7553 «Համակարգիչների, հաշվողական և այլ տեխնիկայի ամորտիզացիա»

4.7554 «Փոխադրամիջոցների ամորտիզացիա»

5.7555 «Այլ հիմնական միջոցների ամորտիզացիա»

6.7556 «Համակարգչային ծրագրերի ամորտիզացիա»

7.7557 «Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»

 

Վարչական ծախսեր

Հավելված 8-ի «Վարչական ծախսեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7631 «Միջազգային կոնֆերանսների և գիտաժողովների կազմակերպում»

2.7632 «Բազելյան կոմիտեի ծախսեր»

3.7633 «Ընտրանքային հետազոտությունների և հարցումների կազմակերպման ծախսեր»

4.7634 «Այլ ծախսեր»

5.7731 «ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների ՀՀ տարածքում գործուղման ծախսեր»

6.7732 «ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների արտասահմանում գործուղման ծախսեր»

7.7733 «ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների ՀՀ տարածքում ուսուցման ծախսեր»

8.7734 «ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների արտասահմանում ուսուցման ծախսեր»

9.7741 «Օտարերկրյա մասնագետների և հյուրերի ընդունելության ծախսեր»

10.7742 «ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների կողմից կատարված ծախսեր»

11.7811 «Թարգմանչական ծախսեր»

12.7821 «Հայտարարությունների հրապարակում տեղական մամուլում»

13.7822 «Տեղեկատվության հրապարակում արտասահմանյան ամսագրերում»

14.7823 «Ամսագրերի և թերթերի բաժանորդագրություն»

15.7824 «Լրատվական գործակալությունների նյութերի ձեռքբերում»

16.7825 «Ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանում»

17.7831 «Հեռախոսային և ֆաքսիմիլային կապի ծախսեր»

18.7841 «Տրանսպորտային միջոցների վերանորոգման և սպասարկման ծախսեր»

19.7842 «Բենզինի ձեռքբերման ծախսեր»

20.7843 «Նավթամթերքի, յուղի ձեռքբերման ծախսեր»

21.7844 «Տրանսպորտային միջոցների սպասարկման այլ ծախսեր»

22.7845 «Դիզվառելիքի ձեռքբերման ծախսեր»

23.7851 «Արագամաշ առարկաների դուրսգրման ծախսեր»

24.7852 «Տնտեսական գույք և նյութերի դուրսգրման ծախսեր»

25.7911 «Ծախսերի ռեզերվ»

 

Արտարժույթի առք ու վաճառք

Հավելված 8-ի «Արտարժույթի առք ու վաճառք» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի 7371 «Արտարժույթի առք ու վաճառքից առաջացած ծախսեր» հաշվի մնացորդին:

 

Այլ ծախսեր

Հավելված 8-ի «Այլ ծախսեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.7191 «Տոկոսային ծախսեր լիզինգային գործառնությունների գծով»

2.7292 «Տոկոսային ծախսեր լիզինգային գործառնությունների գծով»

3.7312 «Ոսկու առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

4.7321 «Պլատինի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

5.7322 «Արծաթի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

6.7323 «Այլ թանկարժեք մետաղների առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

7.7331 «Թանկարժեք մետաղներից հուշադրամների իրացումից առաջացած ծախսեր»

8.7332 «Թանկարժեք մետաղներից հուշամեդալների իրացումից առաջացած ծախսեր»

9.7333 «Թանկարժեք մետաղներից այլ դրամագիտական արժեքների իրացումից առաջացած ծախսեր»

10.7334 «Ոչ թանկարժեք մետաղներից հուշադրամների իրացումից առաջացած ծախսեր»

11.7335 «Ոչ թանկարժեք մետաղներից հուշամեդալների իրացումից առաջացած ծախսեր»

12.7336 «Ոչ թանկարժեք մետաղներից այլ դրամագիտական արժեքների իրացումից առաջացած ծախսեր»

13.7341 «Թանգարանային նմուշների առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

14.7351 «Պետական զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

15.7352 «Պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

16.7353 «Այլ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

17.7361 «Ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

18.7362 «Ոչ պետական տոկոսային արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

19.7363 «Այլ ոչ պետական արժեթղթերի առք ու վաճառքից առաջացած ծախսեր»

20.7513 «Հատկացումներ այլ կասկածելի ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստներին»

21.7521 «Անվտանգության ապահովման ծախսեր»

22.7522 «Ինկասացիոն ծախսեր»

23.7531 «Վճարային համակարգի ստեղծման և սպասարկման հետ կապված ծախսեր»

24.7544 «Տպագրության ծախսեր»

25.7561 «Հիմնական միջոցների դուրսգրման ծախսեր»

26.7562 «Հիմնական միջոցների իրացման ծախսեր»

27.7571 «Հիմնական միջոցների վերագնահատման բացասական արդյունքից առաջացած ծախս»

28.7581 «Շենքերի և շինությունների ընթացիկ վերանորոգման ծախսեր»

29.7582 «Շենքի շահագործման ծախսեր»

30.7583 «Հաշվողական, համակարգչային և այլ տեխնիկայի վերանորոգման և սպասարկման ծախսեր»

31.7584 «Այլ հիմնական միջոցների վերանորոգման և սպասարկման ծախսեր»

32.7585 «ՀՀ կենտրոնական բանկի տարածքի բարեկարգման և վերանորոգման ծախսեր»

33.7586 «Այլ ծախսեր»

34.7611 «Աուդիտի ծառայության ծախսեր»

35.7621 «ՀՀ կենտրոնական բանկի կրած վնասներ»

36.7622 «ՀՀ կենտրոնական բանկի կողմից վճարված տուգանքներ»

37.7691 «Այլ ծախսեր»

 

Հավելված 9. «Ոսկի»

 

Հավելված 9-ի տարրերն են`

- Ոսկի

- Ոսկով ավանդներ

- Հաշվեգրված տոկոսներ

Հավելված 9-ում բացահայտվում է հաշվեկշռի «Ակտիվներ ոսկով և արտարժույթով» բաժնի «Ոսկի» հոդվածը: Հավելված 9-ի տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Ոսկի» հոդվածի գումարին:

 

Ոսկի

Հավելված 9-ի «Ոսկի» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.1211 «Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ»

2.1212 «Ոսկու ոչ ստանդարտացված ձուլակտորներ»

3.1231 «Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ ճանապարհին»

4.1232 «Ոսկու ոչ ստանդարտացված ձուլակտորներ ճանապարհին»

 

Ոսկով ավանդներ

Հավելված 9-ի «Ոսկով ավանդներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի 1221 «Ոսկով ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերում» հաշվի մնացորդին:

 

Հաշվեգրված տոկոսներ

Հավելված 9-ի «Հաշվեգրված տոկոսներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի օրական հաշվեկշռի 1222 «Ոչ ռեզիդենտ բանկերում ոսկով ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ» հաշվի մնացորդին:

 

Հավելված 10. «Արտարժութային ակտիվներ»

 

Հավելված 10-ի տարրերն են`

- Կանխիկ արտարժույթ

- Արտարժույթով արժեթղթեր

- Արտարժույթով ավանդներ և հաշիվներ

- Հաշվեգրված տոկոսներ

- Հավատարմագրային հաշիվներ

- Ակրեդիտիվների հաշիվներ

- Այլ արտարժութային ներդրումներ

- Դեբիտորական պարտքեր արտարժույթով

 

Հավելված 10-ում բացահայտվում է հաշվեկշռի «Ակտիվներ ոսկով և արտարժույթով» բաժնի «Այլ արտարժութային ակտիվներ» հոդվածը: Հավելված 10-ի տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Այլ արտարժութային ակտիվներ» հոդվածի գումարին:

 

Կանխիկ արտարժույթ

Հավելված 10-ի «Կանխիկ արտարժույթ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.1021 «Կանխիկ արտարժույթ դրամարկղում»

2.1022 «Կանխիկ արտարժույթ ճանապարհին»

3.1024 «Կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր»

4.1026 «Կանխիկ հնամաշ արտարժույթը դրամարկղում»

 

Արտարժույթով արժեթղթեր

Հավելված 10-ի «Արտարժույթով արժեթղթեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.1331 «Այլ երկրների պետական զեղչատոկոսով արժեթղթեր»

2.1332 «Այլ երկրների պետական արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս»

3.1333 «Այլ երկրների պետական տոկոսային արժեթղթեր»

4.1334 «Այլ երկրների այլ պետական արժեթղթեր»

5.1335 «Այլ երկրների պետական արժեթղթերի դիմաց հաշվեգրված տոկոսներ/կուպոնավճարներ»

6.1336 «Այլ երկրների պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ»

7.1341 «Այլ երկրների ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթեր»

8.1342 «Այլ երկրների ոչ պետական արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս»

9.1343 «Այլ երկրների ոչ պետական տոկոսային արժեթղթեր»

10.1344 «Այլ երկրների այլ ոչ պետական արժեթղթեր»

11.1345 «Այլ երկրների ոչ պետական արժեթղթերի դիմաց հաշվեգրված տոկոսներ/կուպոնավճարներ»

12.1346 «Այլ երկրների ոչ պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ»

13.1611 «Այլ երկրների պետական զեղչատոկոսով արժեթղթեր»

14.1612 «Այլ երկրների պետական արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս»

15.1613 «Այլ երկրների պետական տոկոսային արժեթղթեր»

16.1614 «Այլ երկրների այլ պետական արժեթղթեր»

17.1615 «Այլ երկրների պետական արժեթղթերի դիմաց հաշվեգրված տոկոսներ/կուպոնավճարներ»

18.1616 «Այլ երկրների պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ»

19.1621 «Այլ երկրների ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթեր»

20.1622 «Այլ երկրների ոչ պետական արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս»

21.1623 «Այլ երկրների ոչ պետական տոկոսային արժեթղթեր»

22.1624 «Այլ երկրների այլ ոչ պետական արժեթղթեր»

23.1625 «Այլ երկրների ոչ պետական արժեթղթերի դիմաց հաշվեգրված տոկոսներ/կուպոնավճարներ»

24.1626 «Այլ երկրների ոչ պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ»

 

Արտարժույթով ավանդներ և հաշիվներ

Հավելված 10-ի «Արտարժույթով ավանդներ և հաշիվներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.1111 «Թղթակցային հաշիվներ ոչ ռեզիդենտ բանկերում»

2.1411 «Ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերում»

3.1413 «Ժամկետային ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերում»

4.1415 «Ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններում»

5.1417 «Ժամկետային ավանդներ ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններում»

6.1125 «Հաշիվներ այլ միջազգային կազմակերպություններում` արտարժույթով»

7.1431 «Ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ»

8.1433 «Ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ»

 

Հաշվեգրված տոկոսներ

Հավելված 10-ի «Հաշվեգրված տոկոսներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.1112 «Ոչ ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

2.1126 «Այլ միջազգային կազմակերպությունների հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

3.1412 «Ոչ ռեզիդենտ բանկերում տեղաբաշխված ցպահանջ ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

4.1414 «Ոչ ռեզիդենտ բանկերում տեղաբաշխված ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

5.1416 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված ցպահանջ ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

6.1418 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

7.1432 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

8.1434 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

 

Հավատարմագրային հաշիվներ

Հավելված 10-ի «Հավատարմագրային հաշիվներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի օրական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.1441 «Ոչ ռեզիդենտ բանկերին հավատարմագրային կառավարման տրամադրված միջոցներ արտարժույթով»

2.1442 «Ոչ ռեզիդենտ բանկերին հավատարմագրային կառավարման տրված միջոցների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

3.1443 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին տրամադրված միջոցներ արտարժույթով»

4.1444 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին հավատարմագրային կառավարման տրված միջոցների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

 

Ակրեդիտիվների հաշիվներ

Հավելված 10-ի «Ակրեդիտիվների հաշիվներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.1451 «Ակրեդիտիվներ ոչ ռեզիդենտ բանկերում»

2.1452 «Ոչ ռեզիդենտ բանկերում բացված ակրեդիտիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

 

Այլ արտարժութային ներդրումներ

Հավելված 10-ի «Այլ արտարժութային ներդրումներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի 1361 «Ներդրումներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կապիտալում արտարժույթով» հաշվի մնացորդին:

 

Դեբիտորական պարտքեր արտարժույթով

Հավելված 10-ի «Դեբիտորական պարտքեր արտարժույթով» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.2423 «Կապիտալ ներդրումներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կապիտալում` արտարժույթով»

2.2441 «Դեբիտորներ կապիտալ ներդրումների գծով- Հող»

3.2442 «Դեբիտորներ կապիտալ ներդրումների գծով-Շենքեր, շինություններ»

4.2443 «Դեբիտորներ կապիտալ ներդրումների գծով-Գույք և գրասենյակային սարքավորումներ»

5.2444 «Դեբիտորներ կապիտալ ներդրումների գծով-Հաշվողական, համակարգչային և ավտոմատ կառավարման այլ տեխնիկա»

6.2445 «Դեբիտորներ կապիտալ ներդրումների գծով- Փոխադրամիջոցներ»

7.2446 «Դեբիտորներ կապիտալ ներդրումների գծով- Այլ հիմնական միջոցների գծով»

8.2447 «Դեբիտորներ կապիտալ ներդրումների գծով- Վարձակալված հիմնական միջոցների գծով»

9.2448 «Դեբիտորներ կապիտալ ներդրումների գծով- Ոչ նյութական ակտիվների գծով»

10.2621 «Արտաքին դեբիտորներ ռեզիդենտների գծով»

11.2622 «Արտաքին դեբիտորներ ոչ ռեզիդենտների գծով»

12.2623 «Ներքին դեբիտորներ»

13.2624 «Միջանկյալ հաշիվներ ռեզիդենտների գծով»

14.2625 «Միջանկյալ հաշիվներ ոչ ռեզիդենտների գծով»

15.2626 «Միջպետական հաշվարկներ»

16.2627 «Կանխավճարներ էմիսիոն թղթադրամների գծով»

17.2628 «Կանխավճարներ էմիսիոն մետաղադրամների գծով»

18.2661 «Ռեզիդենտներին տրամադրված ֆինանսական լիզինգից ստացվելիք գումարներ»

19.2662 «Ռեզիդենտների հետ ֆինանսական լիզինգի գծով հաշվեգրված տոկոսներ»

20.2663 «Ոչ ռեզիդենտներին տրամադրված ֆինանսական լիզինգից ստացվելիք գումարներ»

21.2664 «Ոչ ռեզիդենտների հետ ֆինանսական լիզինգի գծով հաշվեգրված տոկոսներ»

22.2665 «Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ ֆինանսական լիզինգից»

 

Հավելված 11. «Արժութային զամբյուղ»

 

Հավելված 11-ի տարրերն են` ակտիվները և պասիվները: Հավելված 11-ում բացահայտվում է ՀՀ կենտրոնական բանկի արժութային զամբյուղը: Այսինքն` ակտիվները և պասիվները ներկայացվում են ըստ հետևյալ արժույթների խմբերի`

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

ՍԴՌ

Եվրո

ՌԴ ռուբլի

Այլ

 

Արժութային յուրաքանչյուր խմբից հետո տրվում է ակտիվների և պասիվների գծով հանրագումարը (ընդամենը):

Հավելված 11-ում ակտիվները չեն ընդգրկում ՀՀ կենտրոնական բանկի ոսկին, հիմնական միջոցները, վարկերի գծով հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդը և դրամագիտական արժեքների պահուստաֆոնդը, իսկ պասիվները չեն ընդգրկում ՀՀ կենտրոնական բանկի կապիտալը և պահուստները:

 

Հավելված 12. «Հաշվեկշռի ժամկետայնության վերլուծություն»

 

Հավելված 12-ի տարրերն են` ակտիվները և պարտավորությունները: Հավելված 12-ում ակտիվները և պարտավորությունները դասակարգվում են 4 ժամկետային խմբերի`

մինչև 1 ամիս

1-3 ամիս

3-12 ամիս

1 տարի և ավելի:

Ժամկետային յուրաքանչյուր խմբից հետո տրվում է ակտիվների և պասիվների գծով հանրագումարը (ընդամենը):

Ակտիվների և պարտավորությունների դասակարգումը ըստ ժամկետայնության կատարվում է հետևյալ արժութային խմբերով`

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

ՍԴՌ

Եվրո

ՌԴ ռուբլի

Այլ:

 

Արժույթի յուրաքանչյուր խմբից հետո ակտիվների և պասիվների համար տրվում է հանրագումարը (ընդամենը):

 

Հավելված 13. «Հայաստանի բանկի գործառնությունները Արժույթի միջազգային հիմնադրամի հետ»

 

Հավելված 13-ը ներկայացվում է 2 բաժիններով`

ա. Արժույթի միջազգային հիմնադրամի ակտիվները

բ. Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ ՀՀ դրամով պարտավորություններ

գ. Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ ՍԴՌ-ով պարտավորություններ

 

ա. Արժույթի միջազգային հիմնադրամի ակտիվները

Հավելված 13-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի ակտիվները» բաժնում բացահայտվում է հաշվեկշռի «Ակտիվներ ոսկով և արտարժույթով» բաժնի «ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ» հոդվածը: «Արժույթի միջազգային հիմնադրամի ակտիվները» բաժնի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «ԱՄՀ-ին առնչվող ակտիվներ» հոդվածի գումարին:

Հավելված 13-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի ակտիվները» բաժնի տարրերն են`

- Ակտիվներ ՍԴՌ -ով

- Հաշվեգրված տոկոսներ

- ԱՄՀ-ի անդամակցություն

 

Ակտիվներ ՍԴՌ -ով

«Արժույթի միջազգային հիմնադրամի ակտիվները» բաժնի «Ակտիվներ ՍԴՌ-ով» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշռի 1121 «Արժույթի միջազգային հիմնադրամում հատուկ փոխառության իրավունքով (SDR-ով) միջոցներ» հաշվի մնացորդին:

 

Հաշվեգրված տոկոսներ

«Արժույթի միջազգային հիմնադրամի ակտիվները» բաժնի «Հաշվեգրված տոկոսներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշռի 1122 «Արժույթի միջազգային հիմնադրամում միջոցների դիմաց հաշվեգրված տոկոսներ» հաշվի մնացորդին:

 

ԱՄՀ-ի անդամակցություն

«Արժույթի միջազգային հիմնադրամի ակտիվները» բաժնի «Ակտիվներ ՍԴՌ-ով» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.1123 «Արժույթի միջազգային հիմնադրամում անդամակցության հաշիվ»

2.1124 «Արժույթի միջազգային հիմնադրամում անդամակցության (պահուստային դիրք) դիմաց հաշվեգրված տոկոսներ»

 

բ. Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ ՀՀ դրամով պարտավորություններ

Հավելված 13-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ ՀՀ դրամով պարտավորություններ» բաժնում բացահայտվում է հաշվեկշռի «պարտավորություններ ՀՀ դրամով» բաժնի «Պարտավորություններ ԱՄՀ-ի նկատմամբ» հոդվածը: «Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ ՀՀ դրամով պարտավորություններ» բաժնի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Պարտավորություններ ԱՄՀ-ի նկատմամբ» հոդվածի գումարին:

Հավելված 13-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ ՀՀ դրամով պարտավորություններ» բաժնի տարրերն են`

- ԱՄՀ-ի թիվ 1 հաշիվ

- ԱՄՀ-ի թիվ 2 հաշիվ

- ԱՄՀ-ի արժեթղթերի հաշիվ

- ԱՄՀ-ի հանդեպ ՀՀ դրամով պարտավորությունների կարգավորման հաշիվ

 

ԱՄՀ-ի թիվ 1 հաշիվ

«Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ ՀՀ դրամով պարտավորություններ» բաժնի «ԱՄՀ-ի թիվ 1 հաշիվ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի 3711 «Արժույթի միջազգային հիմնադրամի հաշիվներ ՀՀ դրամով» հաշվի «ԱՄՀ-ի թիվ 1 հաշիվ» անալիտիկ հաշվի մնացորդին:

 

ԱՄՀ-ի թիվ 2 հաշիվ

«Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ ՀՀ դրամով պարտավորություններ» բաժնի «ԱՄՀ-ի թիվ 2 հաշիվ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի 3711 «Արժույթի միջազգային հիմնադրամի հաշիվներ ՀՀ դրամով» հաշվի «ԱՄՀ-ի թիվ 2 հաշիվ» անալիտիկ հաշվի մնացորդին:

 

ԱՄՀ-ի արժեթղթերի հաշիվ

«Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ ՀՀ դրամով պարտավորություններ» բաժնի «ԱՄՀ-ի արժեթղթերի հաշիվ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի 3712 «Արժույթի միջազգային հիմնադրամի արժեթղթերի հաշիվ» հաշվի մնացորդին:

 

ԱՄՀ-ի հանդեպ ՀՀ դրամով պարտավորությունների կարգավորման հաշիվ

«Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ ՀՀ դրամով պարտավորություններ» բաժնի «ԱՄՀ-ի հանդեպ ՀՀ դրամով պարտավորությունների կարգավորման հաշիվ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի 3713 «Արժույթի միջազգային հիմնադրամի հանդեպ դրամական պարտավորությունների կարգավորման հաշիվ» հաշվի մնացորդին:

 

գ. Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ ՍԴՌ-ով պարտավորություններ

Հավելված 13-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ ՍԴՌ-ով պարտավորություններ» բաժնում բացահայտվում է հաշվեկշռի «Պարտավորություններ արտարժույթով» բաժնի «Պարտավորություններ ԱՄՀ-ի նկատմամբ» հոդվածը: «Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ ՍԴՌ-ով պարտավորություններ» բաժնի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Արտարժույթով պարտավորություններ ԱՄՀ-ի նկատմամբ» հոդվածի գումարին:

Հավելված 13-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ ՍԴՌ-ով պարտավորություններ» բաժնի տարրերն են`

- ՍԴՌ-ով պարտավորություններ ԱՄՀ-ի հանդեպ

- Հաշվեգրված տոկոսներ

 

ՍԴՌ-ով պարտավորություններ ԱՄՀ-ի հանդեպ

«Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ ՍԴՌ-ով պարտավորություններ» բաժնի «ՍԴՌ-ով պարտավորություններ ԱՄՀ-ի հանդեպ» գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշռի 3721 «Արժույթի միջազգային հիմնադրամից ստացված վարկեր» հաշվի մնացորդին:

 

Հաշվեգրված տոկոսներ

«Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ ՍԴՌ-ով պարտավորություններ» բաժնի «Հաշվեգրված տոկոսներ» գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշռի 3722 «Արժույթի միջազգային հիմնադրամից ստացված վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսներ» հաշվի մնացորդին:

 

Հավելված 14. «Պետական արժեթղթեր»

 

«Պետական արժեթղթեր» հավելվածը տեքստային է: Այս հավելվածում բացահայտվում են ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա պետական արժեթղթերն ըստ արժեթղթերի տեսակների, ժամկետայնության և այլն:

 

Հավելված 15. «Վարկեր ՀՀ կառավարությանը»

 

«Վարկեր Կառավարությանը» հավելվածը տեքստային է: Այս հավելվածում բացահայտվում են ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ կառավարության միջև կնքված վարկային պայմանագրերը:

 

Հավելված 16. «Վարկեր և ավանդներ բանկերում»

 

Հավելված 16-ի տարրերն են`

- Բանկերին տրամադրված վարկեր

- Ռեպո համաձայնագրեր

- Վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստաֆոնդ

- Զուտ վարկեր

- Հաշվեգրված տոկոսներ

Հավելված 16-ում բացահայտվում է հաշվեկշռի «Ակտիվներ ՀՀ դրամով» բաժնի «Վարկեր և ավանդներ բանկերում» հոդվածը: Հավելված 16-ի «Զուտ վարկեր» և «Հաշվեգրված տոկոսներ» տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Վարկեր և ավանդներ բանկերում» հոդվածի գումարին:

 

Բանկերին տրամադրված վարկեր

Հավելված 16-ի «Բանկերին տրամադրված վարկեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.1511 «Ռեզիդենտ բանկերին տրված վարկեր»

2.1513 «Ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկեր»

3.1515 «Ռեզիդենտ բանկերին տրամադրված օվերդրաֆտներ»

4.1517 «Ոչ ռեզիդենտ բանկերին տրամադրված օվերդրաֆտներ»

 

Ռեպո համաձայնագրեր

Հավելված 16-ի «Ռեպո համաձայնագրեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.1421 «Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ բանկերի հետ»

2.1423 «Ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ»

 

Վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստաֆոնդ

Հավելված 16-ի «Վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստաֆոնդ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի 1591 «Վարկերի ապահովման պահուստ» հաշվի մնացորդին:

 

Զուտ վարկեր

Հավելված 16-ի «Զուտ վարկեր» հոդվածի գումարը հավասար է Հավելված 16-ի «Բանկերին տրամադրված վարկեր», «Ռեպո համաձայնագրեր», «Վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստաֆոնդ» հոդվածների հանրագումարին:

 

Հաշվեգրված տոկոսներ

Հավելված 16-ի «Հաշվեգրված տոկոսներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.1422 «Ռեզիդենտ բանկերի հետ ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

2.1424 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

3.1512 «Ռեզիդենտ բանկերին տրված վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

4.1514 «Ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

5.1516 «Ռեզիդենտ բանկերին տրամադրված օվերդրաֆտների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

6.1518 «Ոչ ռեզիդենտ բանկերին տրամադրված օվերդրաֆտների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

 

Հավելված 17. «Վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստաֆոնդ»

 

Հավելված 17-ում բացահայտվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում «Վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստաֆոնդի» մնացորդի փոփոխությունը:

Հավելված 17-ի տարրերն են`

- Պահուստաֆոնդի մնացորդը առ 1 հունվարի

- Պահուստաֆոնդի համալրում

- Պահուստաֆոնդի օգտագործում

- Պահուստաֆոնդի մնացորդը առ 31 դեկտեմբերի

 

Հավելված 18. «Այլ ակտիվներ»

 

Հավելված 18-ի տարրերն են`

- Այլ ներդրումներ դրամով

- Դեբիտորներ

- Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման պահուստ

- Զուտ դեբիտորներ

- Դրամի թողարկման ծախսերի կապիտալիզացված արժեք

- Դրամագիտական արժեքներ

- Դրամագիտական արժեքների պահուստաֆոնդ

- Զուտ դրամագիտական արժեքներ

- Այլ ակտիվներ

Հավելված 18-ում բացահայտվում է հաշվեկշռի «Ակտիվներ ՀՀ դրամով» բաժնի «Այլ ակտիվներ» հոդվածը: Հավելված 18-ի տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Այլ ակտիվներ» հոդվածի գումարին:

 

Այլ ներդրումներ դրամով

Հավելված 18-ի «Այլ ներդրումներ դրամով» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.1321 «ՀՀ ոչ պետական զեղչատոկոսով արժեթղթեր»

2.1322 «ՀՀ ոչ պետական արժեթղթերի ստացման ենթակա զեղչատոկոս»

3.1323 «ՀՀ ոչ պետական տոկոսային արժեթղթեր»

4.1324 «ՀՀ այլ ոչ պետական արժեթղթեր»

5.1325 «ՀՀ ոչ պետական արժեթղթերի դիմաց հաշվեգրված տոկոսներ/կուպոնավճարներ»

6.1326 «ՀՀ ոչ պետական արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշիվ»

7.1351 «Ներդրումներ ռեզիդենտ իրավաբանական անձանց կապիտալում ՀՀ դրամով»

8.1352 «Ներդրումներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կապիտալում ՀՀ դրամով»

 

Դեբիտորներ

Հավելված 18-ի «Դեբիտորներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների գումարին`

1.2421 «Կապիտալ ներդրումներ ռեզիդենտ իրավաբանական անձանց կապիտալում` ՀՀ դրամով»

2.2422 «Կապիտալ ներդրումներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կապիտալում` ՀՀ դրամով»

3.2431 «Դեբիտորներ կապիտալ ներդրումների գծով- Հող»

4.2432 «Դեբիտորներ կապիտալ ներդրումների գծով-Շենքեր, շինություններ»

5.2433 «Դեբիտորներ կապիտալ ներդրումների գծով-Գույք և գրասենյակային սարքավորումներ»

6.2434 «Դեբիտորներ կապիտալ ներդրումների գծով- Հաշվողական, համակարգչային և ավտոմատ կառավարման այլ տեխնիկա»

7.2435 «Դեբիտորներ կապիտալ ներդրումների գծով- Փոխադրամիջոցներ»

8.2436 «Դեբիտորներ կապիտալ ներդրումների գծով- Այլ հիմնական միջոցների գծով»

9.2437 «Դեբիտորներ կապիտալ ներդրումների գծով- Վարձակալված հիմնական միջոցների գծով»

10.2438 «Դեբիտորներ կապիտալ ներդրումների գծով- Ոչ նյութական ակտիվների գծով»

11.2611 «Արտաքին դեբիտորներ ռեզիդենտների գծով»

12.2612 «Արտաքին դեբիտորներ ոչ ռեզիդենտների գծով»

13.2613 «Ներքին դեբիտորներ»

14.2614 «Միջանկյալ հաշիվներ ռեզիդենտների գծով»

15.2615 «Միջանկյալ հաշիվներ ոչ ռեզիդենտների գծով»

16.2616 «Միջպետական հաշվարկներ»

17.2617 «Կանխավճարներ էմիսիոն թղթադրամների գծով»

18.2618 «Կանխավճարներ էմիսիոն մետաղադրամների գծով»

19.2651 «Ռեզիդենտներին տրամադրված ֆինանսական լիզինգից ստացվելիք գումարներ»

20.2652 «Ռեզիդենտների հետ ֆինանսական լիզինգի գծով հաշվեգրված տոկոսներ»

21.2653 «Ոչ ռեզիդենտներին տրամադրված ֆինանսական լիզինգից ստացվելիք գումարներ»

22.2654 «Ոչ ռեզիդենտների հետ ֆինանսական լիզինգի գծով հաշվեգրված տոկոսներ»

23.2655 «Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ ֆինանսական լիզինգից»

24.2711 «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր»

 

Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման պահուստ

Հավելված 18-ի «Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման պահուստ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի 2691 «Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման պահուստ» հաշվի մնացորդին:

 

Զուտ դեբիտորներ

Հավելված 18-ի «Զուտ դեբիտորներ» հոդվածի գումարը հավասար է հավելված 18-ի «Դեբիտորներ» և «Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման պահուստ» հոդվածների հանրագումարին:

 

Դրամի թողարկման ծախսերի կապիտալիզացված արժեք

Հավելված 18-ի «Դրամի թողարկման ծախսերի կապիտալիզացված արժեք» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.2541 «Էմիսիոն թղթադրամներ»

2.2542 «Էմիսիոն մետաղադրամներ»

 

Դրամագիտական արժեքներ

Հավելված 18-ի «Դրամագիտական արժեքներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.2521 «Հուշադրամներ թանկարժեք մետաղներից»

2.2522 «Հուշամեդալներ թանկարժեք մետաղներից»

3.2523 «Հուշադրամներ ոչ թանկարժեք մետաղներից»

4.2524 «Հուշամեդալներ ոչ թանկարժեք մետաղներից»

5.2525 «Այլ դրամագիտական արժեքներ»

 

Դրամագիտական արժեքների պահուստաֆոնդ

Հավելված 18-ի «Դրամագիտական արժեքների պահուստաֆոնդ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի 2529 «Դրամագիտական արժեքների պահուստաֆոնդ» հաշվի մնացորդին:

 

Զուտ դրամագիտական արժեքներ

Հավելված 18-ի «Զուտ դրամագիտական արժեքներ» հոդվածի գումարը հավասար է հավելված 18-ի «Դրամագիտական արժեքներ» և «Դրամագիտական արժեքների պահուստաֆոնդ» հոդվածների հանրագումարին:

 

Այլ ակտիվներ

Հավելված 18-ի «Այլ ակտիվներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.1014 «Կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր»

2.1541 «ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին տրված վարկեր»

3.1542 «ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին տրված վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

4.2311 «Տնտեսական նյութեր»

5.2321 «Արագամաշ առարկաներ»

6.2511 «Այլ թանկարժեք մետաղների ձուլակտորներ»

7.2512 «Այլ թանկարժեք մետաղների ջարդոն»

8.2531 «Թանգարանային իրեր թանկարժեք մետաղներից»

9.2532 «Թանգարանային իրեր ոչ թանկարժեք մետաղներից»

10.2533 «Այլ թանգարանային իրեր»

 

Հավելված 19. «Հիմնական միջոցներ»

 

Հավելված 19-ում ներկայացվում է լրացուցիչ տեղեկատվություն ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա հիմնական միջոցների վերաբերյալ: Հավելվածում բացահայտվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հիմնական միջոցների ձեռքբերման, օտարման գումարները, հիմնական միջոցների մաշվածքի գումարը և հիմնական միջոցների մնացորդային արժեքները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի և տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջում:

 

Հավելված 20. «Այլ պարտավորություններ արտարժույթով»

 

Հավելված 20-ի տարրերն են`

- Արտարժութային այլ պարտավորություններ ՀՀ ռեզիդենտների նկատմամբ

- Արտարժութային այլ պարտավորություններ ՀՀ ոչ ռեզիդենտների նկատմամբ

- Արտարժույթով հակադարձ ռեպո համաձայնագրեր

- Արտարժույթով ակրեդիտիվներ ՀՀ ԿԲ-ում

- Կրեդիտորներ արտարժույթով

- Հաշվեգրված տոկոսներ

Հավելված 20-ում բացահայտվում է հաշվեկշռի «Պարտավորություններ արտարժույթով» բաժնի «Այլ պարտավորություններ» հոդվածը: Հավելված 20-ի տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Այլ պարտավորություններ արտարժույթով» հոդվածի գումարին:

 

Արտարժութային այլ պարտավորություններ ՀՀ ռեզիդենտների նկատմամբ

Հավելված 20-ի «Արտարժութային այլ պարտավորություններ ՀՀ ռեզիդենտների նկատմամբ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.3521 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվներ»

2.3551 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդներ»

3.3561 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդներ»

 

Արտարժութային այլ պարտավորություններ ՀՀ ոչ ռեզիդենտների նկատմամբ

Հավելված 20-ի «Արտարժութային այլ պարտավորություններ ՀՀ ոչ ռեզիդենտների նկատմամբ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.3433 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկեր»

2.3523 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվներ»

3.3553 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդներ»

4.3563 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդներ»

5.3723 «Այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից ստացված վարկեր»

6.3725 «Այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հաշիվներ»

 

Արտարժույթով հակադարձ ռեպո համաձայնագրեր

Հավելված 20-ի «Արտարժույթով հակադարձ ռեպո համաձայնագրեր» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի 3453 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ» հաշվի մնացորդին:

 

Արտարժույթով ակրեդիտիվներ ՀՀ ԿԲ-ում

Հավելված 20-ի «Արտարժույթով ակրեդիտիվներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.3471 «Ռեզիդենտ բանկերի ակրեդիտիվներ ՀՀ կենտրոնական բանկում»

2.3473 «Ոչ ռեզիդենտ բանկերի ակրեդիտիվներ ՀՀ կենտրոնական բանկում»

 

Կրեդիտորներ արտարժույթով

Հավելված 20-ի «Կրեդիտորներ արտարժույթով» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.4621 «Արտաքին կրեդիտորներ ռեզիդենտների գծով»

2.4622 «Արտաքին կրեդիտորներ ոչ ռեզիդենտների գծով»

3.4623 «Ներքին կրեդիտորներ»

4.4624 «Միջանկյալ հաշիվներ ռեզիդենտների գծով»

5.4625 «Միջանկյալ հաշիվներ ոչ ռեզիդենտների գծով»

6.4626 «Միջպետական հաշվարկներ»

7.4813 «Ռեզիդենտների նկատմամբ արտարժույթով հաշվարկային պարտավորություններ չեկերով և այլ վճարային փաստաթղթերով»

8.4814 «Ոչ ռեզիդենտների նկատմամբ արտարժույթով հաշվարկային պարտավորություններ չեկերով և այլ վճարային փաստաթղթերով»

9.4822 «Պարտավորություններ ակրեդիտիվների գծով արտարժույթով»

 

Հաշվեգրված տոկոսներ

Հավելված 20-ի «Հաշվեգրված տոկոսներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.3122 «Ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

2.3124 «Ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

3.3432 «Ոչ ռեզիդենտ բանկերից ստացված վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

4.3434 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

5.3436 «Ոչ ռեզիդենտ բանկերի տրամադրած օվերդրաֆտների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

6.3452 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

7.3454 «Ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

8.3472 «ՀՀ կենտրոնական բանկում ռեզիդենտ բանկերի ակրեդիտիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ

9.3474 «ՀՀ կենտրոնական բանկում ոչ ռեզիդենտ բանկերի ակրեդիտիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

10.3522 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

11.3524 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

12.3552 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

13.3554 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

14.3562 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

15.3564 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

16.3623 «ՀՀ կառավարության արտարժույթով հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

17.3643 «ՀՀ կառավարության ցպահանջ ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

18.3662 «ՀՀ կառավարության ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

19.3724 «Այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից ստացված վարկերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

20.3726 «Այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

 

Հավելված 21. «Շրջանառության մեջ թղթադրամներ և մետաղադրամներ»

 

Հավելված 21-ում ըստ թղթադրամների և մետաղադրամների անվանական արժեքների բացահայտվում են հաշվետվության օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից շրջանառություն բաց թողնված թղթադրամների և մետաղադրամների քանակը և գումարները:

Ընդ որում, ՀՀ կենտրոնական բանկի կանխիկ դրամական միջոցների մնացորդները դիտվում են որպես շրջանառությունից դուրս գտնվող դրամական միջոցներ, հետևաբար նշված մնացորդները շրջանառության մեջ գտնվող թղթադրամների և մետաղադրամների ընդհանուր գումարից հանվում են:

 

Հավելված 22. «Պարտավորություններ ՀՀ դրամով»

 

Հավելված 22-ի տարրերն են`

- Տարբեր կրեդիտորներ

- Միջհանրապետական պարտավորություններ

- Ակրեդիտիվներ ՀՀ ԿԲ-ում

- Հաշվեգրված տոկոսներ

- Այլ պարտավորություններ

Հավելված 22-ում բացահայտվում է հաշվեկշռի «Պարտավորություններ ՀՀ դրամով» բաժնի «Այլ պարտավորություններ» հոդվածը: Հավելված 22-ի տարրերի հանրագումարը հավասար է հաշվեկշռի «Այլ պարտավորություններ» հոդվածի գումարին:

 

Տարբեր կրեդիտորներ

Հավելված 22-ի «Տարբեր կրեդիտորներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.4611 «Արտաքին կրեդիտորներ ռեզիդենտների գծով»

2.4612 «Արտաքին կրեդիտորներ ոչ ռեզիդենտների գծով»

3.4613 «Ներքին կրեդիտորներ»

4.4614 «Միջանկյալ հաշիվներ ռեզիդենտների գծով»

5.4615 «Միջանկյալ հաշիվներ ոչ ռեզիդենտների գծով»

6.4617 «Փոխադարձ հաշվարկներ»

7.4651 «Ֆինանսական լիզինգի գծով վճարվելիք գումարներ»

8.4811 «Ռեզիդենտների նկատմամբ ՀՀ դրամով հաշվարկային պարտավորություններ չեկերով և այլ վճարային փաստաթղթերով»

9.4812 «Ոչ ռեզիդենտների նկատմամբ ՀՀ դրամով հաշվարկային պարտավորություններ չեկերով և այլ վճարային փաստաթղթերով»

Միջհանրապետական պարտավորություններ

Հավելված 22-ի «Միջհանրապետական պարտավորություններ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշռի 4616 «Միջպետական հաշվարկներ» հաշվի մնացորդին:

 

Ակրեդիտիվներ ՀՀ ԿԲ-ում

Հավելված 22-ի «Ակրեդիտիվներ ՀՀ ԿԲ-ում» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.3461 «Ռեզիդենտ բանկերի ակրեդիտիվներ ՀՀ կենտրոնական բանկում»

2.3463 «Ոչ ռեզիդենտ բանկերի ակրեդիտիվներ ՀՀ կենտրոնական բանկում»

 

Հաշվեգրված տոկոսներ

Հավելված 22-ի «Հաշվեգրված տոկոսներ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.3112 «Ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

2.3114 «Ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

3.3412 «Ռեզիդենտ բանկերից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

4.3414 «Ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

5.3416 «Ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ցպահանջ ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

6.3422 «Ռեզիդենտ բանկերից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

7.3424 «Ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

8.3426 «Ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

9.3442 «Ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

10.3444 «Ոչ ռեզիդենտ բանկերի հետ հակադարձ ռեպո համաձայնագրերի դիմաց հաշվեգրված տոկոսներ»

11.3462 «ՀՀ կենտրոնական բանկում ռեզիդենտ բանկերի ակրեդիտիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

12.3464 «ՀՀ կենտրոնական բանկում ոչ ռեզիդենտ բանկերի ակրեդիտիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

13.3512 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

14.3514 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

15.3532 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

16.3534 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

17.3536 «ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների ցպահանջ ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

18.3542 «Ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

19.3544 «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

20.3546 «ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

21.3612 «ՀՀ կառավարության հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

22.3632 «ՀՀ կառավարության ցպահանջ ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

23.3652 «ՀՀ կառավարության ժամկետային ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

24.3715 «Այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ»

 

Այլ պարտավորություններ

Հավելված 22-ի «Այլ պարտավորություններ» հոդվածի գումարը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

1.3714 «Այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հաշիվներ»

2.4711 «Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ նվիրաբերված հիմնական միջոցներից»

3.4712 «Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ այլ գործառնություններից»

4.5611 «Արտարժույթի վերագնահատման հաշիվ»

5.5612 «Ոսկու վերագնահատման հաշիվ»

6.5614 «Հիմնական միջոցների վերագնահատման հաշիվ»

 

Հավելված 23. «Կապիտալ և պահուստներ»

 

Հավելված 23-ի տարրերն են

- Կանոնադրական կապիտալ

- Գլխավոր պահուստ

- Վերագնահատման պահուստներ

 

Կանոնադրական կապիտալ

Հավելված 23-ի «Կանոնադրական կապիտալ» հոդվածում արտացոլվում է հաշվապահական հաշվեկշռի 5011 «Կանոնադրական կապիտալ» հաշվի մնացորդը:

 

Գլխավոր պահուստ

Հավելված 23-ի «Կապիտալ և պահուստ» բաժնի «Գլխավոր պահուստ» հոդվածում արտացոլվում է հաշվապահական հաշվեկշռի 5111 «Գլխավոր պահուստ» հաշվի մնացորդը:

 

Վերագնահատման պահուստներ

Հավելված 23-ի «Վերագնահատման պահուստ» հոդվածի գումարը հավասար է հաշվեկշռի հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

6.5511 «Արտարժույթի վերագնահատման պահուստ»

7.5512 «Ոսկու վերագնահատման պահուստ»

8.5513 «Արժեթղթերի վերագնահատման պահուստ»

9.5514 «Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ»

10.5515 «Այլ արժեքների վերագնահատման պահուստ»

 

Հավելված 24. «Հատկացումներ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին»

 

Հավելված 24-ում բացահայտվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկի յուրաքանչյուր աշխատողի համար ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին կատարվող հատկացումների գումարները և տոկոսադրույքները:

 

Հավելված 25. «Պարտավորություններ»

 

Հավելված 25-ում բացահայտվում են ՀՀ կենտրոնական բանկի արտահաշվեկշռում հաշվառվող այն գործարքները, որոնք կարող են առաջացնել պոտենցիալ պարտավորություններ: Այս հավելվածում բացահայտվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված երաշխիքների, մուրհակների և այլ գործարքների գումարները:

Հավելված 25-ի գումարը հավասար է հաշվապահական հաշվեկշռի արտահաշվեկշռային հետևյալ հաշիվների մնացորդների հանրագումարին`

9332 «Տրված երաշխիքներ ՀՀ դրամով»

9352 «Տրված երաշխիքներ արտարժույթով»

 

Հավելված 26. «Դրամական միջոցներ և դրանց համարժեք հաշիվներ»

 

Հավելված 26-ի տարրերն են`

- Ոսկի

- Կանխիկ արտարժույթ

- Արտարժույթով թղթակցային հաշիվներ

- Թողարկված թղթադրամներ և մետաղադրամներ

- Բանկերի ընթացիկ հաշիվներ

Հավելված 26-ում ըստ համապատասխան հոդվածների բացահայտվում են ՀՀ կենտրոնական բանկի դրամական միջոցների և դրանց համարժեք հաշիվների գումարները:

Հավելված 26-ի տարրերի հանրագումարը հավասար է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի դրամական միջոցների հոսքերի ընդհանուր գումարին:

 

3. ՀՀ կենտրոնական բանկի եռամսյակային հաշվեկշռի կազմումը, հաստատումը և ներկայացումը

 

ՀՀ կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակի համար ներկայացնում է եռամսյակային հաշվեկշիռ:

ՀՀ կենտրոնական բանկի եռամսյակային հաշվեկշիռը ժամանակին պատրաստելու և ներկայացնելու համար պատասխանատու է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր հաշվապահը:

ՀՀ կենտրոնական բանկի եռամսյակային հաշվեկշիռը կազմվում է Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների` սույն գլխի «Ֆինանսական հաշվետվության կազմումը, հաստատումը և ներկայացումը» ենթավերնագրում նշված սկզբունքների համաձայն:

ՀՀ կենտրոնական բանկի եռամսյակային հաշվեկշիռը կազմվում է ՀՀ կենտրոնական բանկի օրական հաշվեկշռի հիման վրա:

ՀՀ կենտրոնական բանկի եռամսյակային հաշվեկշիռը ներկայացվում է ՀՀ հազար դրամներով:

Եռամսյակային հաշվեկշիռը եռամսյակի ավարտից հետո տասն օրացուցային օրվա ընթացքում ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի վերստուգիչ խմբին:

ՀՀ կենտրոնական բանկի եռամսյակային հաշվեկշիռը և հաշվեկշռի վերաբերյալ վերստուգիչ խմբի եզրակացությունը ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդին:

ՀՀ կենտրոնական բանկի եռամսյակային հաշվեկշիռը հաստատում է ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ին:

 

4.Եռամսյակային հաշվեկշռի տարրերը

 

ՀՀ կենտրոնական բանկի եռամսյակային հաշվեկշիռը ներառում է`

4.1. ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվեկշիռը

4.2. Եռամսյակային հաշվեկշռին կից ծանոթագրությունները

 

4.1. Հաշվապահական հաշվեկշռի տարրերը և կազմման մեթոդիկան

Տես «ՀՀ կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության և եռամսյակային հաշվեկշռի տարրերը, կազմման մեթոդիկան և ներկայացումը» գլխի 2.1 «Հաշվապահական հաշվեկշռի տարրերը և կազմման մեթոդիկան» ենթագլուխ:

 

4.2. Եռամսյակային հաշվեկշռին կից ծանոթագրությունները

Տես «ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության և եռամսյակային հաշվեկշռի տարրերը, կազմման մեթոդիկան և ներկայացումը» գլխի 2.4 «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ» ենթագլխի հետևյալ հավելվածները`

հավելված 9. «Ոսկի»

հավելված 10. «Արտարժութային ակտիվներ»

հավելված 13. «ՀՀ կենտրոնական բանկի գործառնությունները ԱՄՀ-ի հետ»

հավելված 16. «Վարկեր և ավանդներ բանկերում»

հավելված 18. «Այլ ակտիվներ»

հավելված 19. «Հիմնական միջոցներ»

հավելված 20. «Պարտավորություններ արտարժույթով»

հավելված 22. «Պարտավորություններ ՀՀ դրամով»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.11.2001, թիվ 305 ---------
14.08.2001, թիվ 209 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան