Գլխավոր տեղեկություն
Номер
N 1893-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.12.2005-29.08.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.30/74(446) Հոդ.1413
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.2005
Дата вступления в силу
10.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.08.2013

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1893-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությանն աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ իրականացվող պետական հսկողության և վերահսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությանն է տրամադրում տեղեկատվություն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գրանցումների և հաշվառումների մասին` նշելով իրավաբանական անձի կամ հիմնարկի անվանումը, գտնվելու վայրը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, բնակության վայրը կամ գրանցման հասցեն (եթե այն չի համընկնում բնակության վայրի հետ).

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն իր իրականացվող ստուգումների արդյունքում անօրինական աշխատանք կատարողներ (չձևակերպված աշխատողներ) և (կամ) վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագրքի և աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման ու պահպանման կարգի խախտումներ հայտնաբերվելու դեպքում ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությանը` նշելով գործատուի անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, խախտման տեսակը և խախտումն արձանագրելու ամսաթիվը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության հարցումների հիման վրա նրան է տրամադրում չձևակերպված աշխատողների ու վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագրքի և աշխատանքային պայմանագրերի ու գրանցամատյանի վարման և պահպանման կարգի խախտումների մասին օպերատիվ տեղեկատվություն.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությանն է տրամադրում տեղեկատվություն շինարարական նորմատիվների չկատարմամբ պայմանավորված արտադրական վթարների և դժբախտ դեպքերի քանակի մասին` նշելով գործատուի անվանումը, ստորաբաժանման անվանումն ու գտնվելու վայրը։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 15
Երևան