Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 26
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.02.2000-11.01.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
14.02.2000
Վավերացման ամսաթից
14.02.2000
Дата вступления в силу
14.02.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 փետրվարի 2000 թվականի

թիվ 26

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

(որոշումն ուժը կորցրել է 11.01.02 թիվ 5 որոշումով)

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.

 1.1. 14.5 կետը համարել 14.6 կետ և 1-ին ու 2-րդ պարբերությունները վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ`

 «14.6. Սույն կանոնակարգի 14.2 կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված արժութային դիլերները պետք է ունենան սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալությամբ վերցված տարածք: Տարածքի վարձակալության պայմանագիրը պետք է գրանցված լինի պետական լիազորված մարմնի կողմից և կնքված լինի ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի ժամկետով:

 Սույն կանոնակարգի 14.2 կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված արժութային դիլերների տարածքը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

 - առանձնացված լինի հարակից տարածքներից,

 - օգտագործվի միայն լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնելու համար: Գործունեության տարածքում չի կարող իրականացվել արտադրական, առևտրային կամ սպասարկման այլ գործունեություն (չի վերաբերում 14.2 կետի «բ» ենթակետով նախատեսված արժութային դիլերներին)... »  (շարունակությունը նախկին խմբագրությամբ).

 1.2. նոր 14.5 կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ`

 «14.5. Սույն կանոնակարգի 14.2 կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված արժութային դիլերների տարածքի և տեխնիկական հագեցվածության նկատմամբ սահմանվում են սույն կանոնակարգի 14.6 կետով նախատեսված պահանջները, բացառությամբ այն դեպքերի, երբ «բ» ենթակետով նախատեսված արժութային դիլերները կանխիկ դրամով գործառնություններ չեն իրականացնում»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: